Ճանաչված ռուս հետաքննող լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով ձերբակալված է 10 կասկածյալ: «Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ՝ առաջիկայում Դատախազությունը նրանց մեղադրանք է առաջադրելու: Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ 3ուրի Չայկան երեկ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ «սպանության գործով կատարվող հետաքննության ընթացքում կա լուրջ առաջընթաց»: «Այսօրվա դրությամբ, 10 քաղաքացի է ձերբակալված, եւ բառացիորեն ամենամոտ ապագայում նրանց կառաջադրվի այդ …
կարդալ ավելին2006թ. Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցների հետեւանքով Վրաստանի տնտեսության կորուստները կազմել են 600 մլն դոլար: Այս եզրակացությանն են հանգել Թբիլիսիի պետհամալսարանին առընթեր Էկոնոմիկայի միջազգային դպրոցի անցկացրած հետազոտության հեղինակները:
կարդալ ավելինԻսրայելի նախագահ Շիմոն Պերեսը նախօրեին զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանին եւ հավաստիացրել, որ Իսրայելը ցանկանում է պահպանել սերտ կապերն այդ մահմեդական երկրի հետ: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Էրդողանի օգնականը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական ազդեցիկ կազմակերպությունը, որը տարիներ շարունակ հերքել …
կարդալ ավելինԿովկաս-Փոթի լաստանավն իր կանոնավոր աշխատանքները դեռ չի սկսել: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության պաշտոնյաներն ու լաստանավի ուզբեկ սեփականատեր Խակիմ Մատչանովը մարտի 15-ից հետո մի անգամ էլ օգոստոսի 1-ին հայտարարեցին, թե «Սմաթը» այսուհետ ամիսը 4 ուղերթ կկատարի եւ հայկական բեռները Փոթիից կտեղափոխի Կովկաս նավահանգիստ: Ի դեպ, այդ ժամանակ Մատչանովի ընկերությունն ուղերթը սկսելու համար արդեն ձեռք էր …
կարդալ ավելինԱՄՆ-ում գործող «Ընդդեմ վարկաբեկման միություն» հրեական կազմակերպությունը փոխել է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության նկատմամբ եւ Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն: «Ընդդեմ վարկաբեկման միության» տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ թուրքերի կողմից հայերի կոտորածները «հավասարազոր են ցեղասպանության»: Նա հայտնել է, թե խորհրդակցել է պատմաբանների եւ իր բարեկամ՝ …
կարդալ ավելինՀայաստանցիների մի ստվար հատվածն այս ամառ գերադասել է իր հանգիստն անցկացնել Բուլղարիայի «Ոսկե ավազներ» կոչվող հանգստավայրում: Այս լողափը Սեւ ծովի երկայնքով ձգվում է մոտ 3կմ, եւ այս տարածքում կառուցված են միմիայն հյուրանոցային համալիրներ ու զվարճատեղեր: Ի տարբերություն Հայաստանի, հողն այստեղ բացառապես պետության սեփականությունն է, եւ մասնավոր հատվածը լողափում բիզնես կազմակերպելու համար ամեն տարի պետությունից տարածք …
կարդալ ավելին«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով երեկվանից 6 օրով դադարեցվել է Հայաստանի եւ Վրաստանի գազամատակարարումը: Ինչպես տեղեկացրել են «ՀայՌուսգազարդ» ընկերությունից, այդ ժամանակահատվածում Հայաստանում սպառողների գազամատակարարումը կապահովվի Աբովյանի ստորգետնյա գազապահեստարանում պահեստավորված գազի հաշվին: Միաժամանակ, «Երեւանգազ» ընկերությունն էլ տեղեկացրել է, որ կրկին օգոստոսի 20-ից Երեւանի գրեթե բոլոր համայնքներում (Ավան, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, …
կարդալ ավելինԱնցած շաբաթ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորության թեկնածու Էրբաշար Օզսոյը վարչապետ Ռեջեփ Էրդողանին մեղադրեց Էրզրումը Հայաստանին հանձնելու մտադրության մեջ: Ինչպես հաղորդում է թուրքական «Haber» գործակալությունը, Օզսոյը պնդում է, թե «ՄԵծ Մերձավոր Արեւելք» բազմակողմանի աշխարհաքաղաքական նախագծի քարտեզներից մեկի վրա, որի համահեղինակներից մեկն է վարչապետը, Էրզրումն ընդգրկված է Հայաստանի կազմի մեջ: Օզսոյը հասարակությանը կոչ արեց մեծ ուշադրություն դարձնել դրան, …
կարդալ ավելինԹուրք գրող, հրապարակախոս Թաներ Աքչամի կարծիքով, Ցեղասպանության մասին գրքերը, որ մինչեւ այժմ հրապարակվել էին, ընդգրկում են Հայոց հարցի վերաբերյալ էպիզոդիկ կամ արեւմտյան աղբյուրները: Իր նոր` «Ամոթալի արարք. Հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի պատասխանատվությունը» գրքով Թ. Աքչամը փորձել է նախ՝ օգտագործել, առաջին հերթին, Օսմանյան Կայսրության արխվները, եւ երկրորդը` հարցին մոտենալ Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից: Հայերին կոտորեցին ազգային …
կարդալ ավելինԲժիշկ Ջոել Սարգսյանին հանդիպեցի Լիոնում, իր կլինիկայում։ Նա հայտնի վիրաբույժ է, ուռոլոգ, երիկամների տարածքային քարափշրման մասնագետ: Գիտեի, որ տարիներ շարունակ շատ արժեքավոր օգնություն է ցուցաբերել Հայաստանի առողջապահական հաստատություններին, սակայն այդ գործունեության մասին զրույց սկսելու առաջարկս առանձնապես չոգեւորեց նրան։ Հաճույքով խոսում էր իր ընտանիքի, մանկության, առողջապահական ընդհանուր խնդիրների մասին, իսկ Հայաստանին ցուցաբերած օգնությանը վերաբերող հարցերն աննկատ …
կարդալ ավելինԺամանելով Գվատեմալա եւ անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով ելույթներ ունենալով` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վճռորոշ դեր ունեցավ 2014թ. Օլիմպիական խաղերը Սոչիում անցկացնելու հարցում: Այդ հաղթանակն առաջին հայացքից սենսացիոն է թվում. նախնական տվյալներով` Ռուսաստանն այս հարցում զիջում էր Ավստրիային ու Կորեային: Սոչիի օգտին չէր նաեւ այն, որ այստեղ դեռ ոչ մի պատրաստ կառույց չկա Ձմեռային օլիմպիական խաղերն …
կարդալ ավելինԱնցած շաբաթ սպասվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպումը: Այն պետք է տեղի ունենար ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ` Դոնի Ռոստովում, որտեղ ընթանում էին Ռուսաստանի նախագահի գավաթի համար ձիարշավի մրցումները: Այդ սպասումներն ավելի մեծացան, երբ հայտնի դարձավ, որ միջոցառմանը ԱՊՀ երկրների ոչ բոլոր նախագահներն են մասնակցելու: …
կարդալ ավելինՀարավային Կովկասը դարձյալ մոտեցել է վտանգավոր եզրագծին: Տարածաշրջանի ղեկավարների ելույթները դարձյալ ռազմատենչ ու ագրեսիվ են դարձել, իսկ նրանց որոշ գործողություններ ամրապնդում են արված հայտարարությունները: Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ռազմական ուսումնարանների կուրսանտների ավարտական հանդիսավոր օրվա ժամանակ հայտարարեց, որ երբեք չի հաշտվի Լեռնային Ղարաբաղի կորստի հետ, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով այն վերադարձնել, որ բանակին …
կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պաշտոնական հարաբերություններ չկան, սակայն հարեւան երկու երկրներում արտադրված ապրանքներին հաջողվում է շրջանցել փակ սահմանները եւ հայտնվել հակառակ կողմի խանութներում, չնայած պաշտոնյաների` դրանց դուրս մղելու ջանքերին: Նույնիսկ ԼՂ խանութներում կարելի է ադրբեջանական թեյ գտնել: Տեղացիների խոսքերով, դրանից հրաժարվելու համար այն չափազանց լավն է: «Իմ խանութում այս պահին ադրբեջանական արտադրության թեյ կա, որի …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու Ֆրանսիա կատարած վերջին այցի գլխավոր արդյունքն ատոմային էլեկտրակայան կառուցելու հնարավորության մասին նախնական պայմանավորվածությունն էր: ԱԷԿ կառուցելու թեման, ընդհանուր առմամբ, սկսում է մասսայական դառնալ հետխորհրդային տարածքում: Եվ դա հասկանալի է: ԱՊՀ երկրները, եւ ոչ միայն նրանք, փաստացի գտնվելով Ռուսաստանի էներգետիկ դիկտատի տակ, ցանկանում են նվազեցնել Մոսկվայից իրենց էներգակախվածությունը: Այս լույսի ներքո ԱԷԿ-ների …
կարդալ ավելինՀայաստանյան ընտրություններից դեռ մեկ ամիս առաջ ամերիկահայերի ուշադրությունը սեւեռված էր Գլենդելի ընտրություններին: Այստեղ ընտրում էին քաղաքային խորհրդի 5 անդամից երկուսին, որոնք մնացած երեքի հետ միասին ռոտացիոն կարգով կառավարելու են համայնքը: Այստեղ վստահ էին, որ 50 տոկոս հայ ազգաբնակչությամբ քաղաքում կանցնեն հայ թեկնածուները: Ութ թեկնածուներից 4-ը հայ էին, որոնցից մեկը Րաֆֆի Մանուկյանն էր, ով արդեն մի …
կարդալ ավելինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե նախագահական պաշտոնավարման 7-ամյա ժամկետն ամենաօպտիմալ տարբերակն է, սակայն երկու անգամից ոչ ավելի: Խոսելով այս մասին` Ռուսաստանի նախագահն ընդգծեց, որ Ռուսաստանի նման հսկայական ու բարդ երկրի համար 4-ամյա ժամկետը բավարար չէ, քանի որ եթե պատկերացնենք, որ նախագահ է դարձել մի մարդ, որն այնքան էլ …
կարդալ ավելինՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում տեղի հետազոտողների հետ կազմակերպված քննարկման ժամանակ իր զեկույցում օրերս ասաց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Ալ-Հարիրին։ Մ. Ալ-Հարիրին լուսաբանեց Սիրիայի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր։ Նա նշեց, որ Սիրիան գտնվում է թերեւս ամենալարված տարածաշրջանում, կարեւորեց Սիրիայի իշխանությունների, մասնավորապես՝ նրա երիտասարդ նախագահ Բաշար …
կարդալ ավելին«Սեդա՞ … Հայաստանի՞ց: Թուրքերեն գիտե՞ք …. (թուրք սահմանապահը տարակուսանքով նայում է ինձ) … թուրքերեն չգիտեք … բայց անունդ Սեդա է, գիտե՞ք, որ թուրքական անուն է…»: Աթաթյուրք օդակայանում իմ ու թուրք սահմանապահի այս երկխոսությունը մեկ-երկու րոպեից քիչ տեւեց: Ես Թուրքիայի սահմանն անցա ավելի արագ, քան Հայաստանինը` Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այստեղ անձնագրային ստուգումը, եւ իմ ու …
կարդալ ավելինՆվիրվում է մեծ ռուս ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու 75-ամյակին, որն իր առաջին ֆիլմը` «Ջութակ եւ սահադաշտ», մասամբ նկարահանել է Երեւանում, եւ որի գեղագիտական կոնցեպցիան ձեւավորվել է այնպիսի կինոռեժիսորների նեղ շրջանակում, որտեղ Սերգեյ Փարաջանովն անկրկնելի էր: Ստեղծագործելու եւ առօրյա կյանքի միջեւ նա տեսողական խորհրդանիշներ էր գտնում, որոնք ոչ այն է՝ կյանքից էին վերցված, ոչ այն է՝ գեղարվեստական …
կարդալ ավելին