Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագրից: ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ այսօր Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ այդ ծրագիրը կարող է վնասել ռուս-ամերիկյան հարաբերություններին: «Իհարկե, ապագայում մենք կարող է երբեւէ որոշենք հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղադրել Լուսնի …
կարդալ ավելինԵրեկ Բաղդադի հայկական եկեղեցում տեղի է ունեցել երկու հայ կանանց հոգեհանգստի արարողությունը, ովքեր սպանվել էին նախօրեին անվտանգության ավստրալական «Յունիթի» ֆիրմայի աշխատակիցների արձակած կրակոցներից: «Ֆրանսպրեսի» վկայությամբ՝ տաքսու վարորդը՝ 49-ամյա Մարո Հովհաննեսը, եւ նրա ուղեւորուհին՝ Ջինիվա Ջալալը, զոհվել են գլխին արձակված կրակոցներից: Մեկ այլ ուղեւորուհի վիրավորվել է ուսից, իսկ մեկ երեխա վնասվածքներ է ստացել փշրված ապակու կտորներից: …
կարդալ ավելինԱդրբեջանի Քաղաքական տեխնոլոգիաների եւ ինովացիաների կենտրոնի նախագահ Մուբարիզ Ահմեդօղլուն երեկ հայտարարել է, որ «ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ իրադարձությունների զարգացումը վկայում են այն մասին, որ բանը գնում է ռազմական գործողությունների վերսկսման»: «Հենց որ Ադրբեջանում նվազագույն անկայունություն ստեղծվի, Հայաստանը պատերազմ կսկսի Ադրբեջանի դեմ, եւ դրանում նրան կաջակցի Ռուսաստանը, որը ձգտում է Երեւանի ձեռքով խոչընդոտել տարածաշրջանում իրացվող խոշոր էներգետիկական …
կարդալ ավելինՎրաստանի դատարանի որոշմամբ՝ առավել խոշոր չափի դրամաշորթության, փողերի լվացման եւ պաշտոնական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող` պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին շուրջ 6 մլն դոլար գրավի դիմաց կարող է ազատ արձակվել: Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան երեկ հայտարարել է, որ Օքրուաշվիլին քննիչներին ներկայացրել է դիմում, որով խոստովանել է իր մեղքը, համաձայնել է …
կարդալ ավելինՆոր Զելանդիայում մի կին պահանջել է իր ամուսնուն ճանաչել… «մշակութային արժեք»: DPA-ի փոխանցմամբ՝ Տաուրանգա ավանի 49-ամյա բնակչուհի Ռոսինա Հաուտին ծագումով մաորի է. մաորիները պոլինեզիական ժողովուրդների խմբից են: Այդ կինը, հիշեցնելով, որ մաորի առաջնորդների եւ Մեծ Բրիտանիայի կայսրության պատվիրակի միջեւ 1840թ. կնքված պայմանագրով Նոր Զելանդիան պարտավորվել է պաշտպանության տակ առնել «տաոնգաները»՝ տեղացիների մշակութային արժեքները, նորզելանդական իշխանություններին …
կարդալ ավելինԻտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր կատվին, որի անունն է «Միելե» («Մեղր»), ամեն օր իր աշխատասենյակում սովորեցնում է բռնել խաղալիք մկանը, որին նա անվանել է «Ռոմանո»: «Կորիերե դելա Սերա» օրաթերթը նշում է, թե «կրծողին անվանելով «Ռոմանո»` նախկին վարչապետը միանշանակ ակնարկ է արել ներկայիս վարչապետ եւ իր ոխերիմ քաղաքական հակառակորդ Ռոմանո Պրոդիին»: Ըստ օրաթերթի, Իտալիայի ամենահարուստ …
կարդալ ավելինՈւկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն իրականություն են։ Առաջատարները, ինչպես եւ սպասվում էր, երեքն են՝ Յուլյա Տիմոշենկոյի «Դաշինքը», Վիկտոր Յանուկովիչի «Շրջանների կուսակցությունը» եւ նախագահ Վիկտոր Յուշչենկոյի «Մեր Ուկրաինան»։ Երեկվա դրությամբ, ընտրողների ձայների 80%-ի հաշվարկից հետո, առաջին տեղում էր Յանուկովիչի կուսակցությունը՝ 32.21%, նրան աննշան չափով զիջում էր Յուլյա Տիմոշենկոյի դաշինքը՝ 32.10%, իսկ «Մեր Ուկրաինան» երրորդ տեղում էր՝ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 27-ին ձերբակալված Իրակլի Օքրուաշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան բողոքարկել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի երկամսյա նախնական կալանքի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքային դատարանի վճիռը: Կիրակի օրը նա հայց է ներկայացրել Թբիլիսիի Վճռաբեկ դատարան՝ քաղաքային դատարանի որոշումը որակելով «չհիմնավորված»: Բեսելիան հայտարարել է, որ Օքրուաշվիլին «իրեն մեղավոր չի ճանաչում մեղադրանքի կետերից եւ ոչ մեկով»: Երեկ սակայն Թբիլիսիի վճռաբեկ դատարանն …
կարդալ ավելինՈստիկանությունը քողարկել է Հրանտ Դինքի սպանության հանգամանքները՝ թաքցնելով եւ վերացնելով ապացույցները: Այդ մասին հայտարարել է Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը: «Քննությունից թաքցվում են ապացույցներ եւ տեղեկատվություն: Բազմաթիվ ապացույցներ վերացվել եւ կորսվել են»,- ասել է նա: Փաստաբանի խոսքերով, մասնավորապես, հունվարի 19-ին տեղի ունեցած սպանության ժամանակ «Ակոսի» խմբագրատանը մոտ գտնվող բանկի անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը, որոնք ձայնագրել …
կարդալ ավելինՆախօրեին, ուշ երեկոյան ձերբակալվել է Վրաստանի ներքին գործերի եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: Ինչպես տեղեկացրել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Նիկա Գվարամիան, նա մեղադրվում է դրամաշորթության, փողերի լվացման, պաշտոնական դիրքի չարաշահման եւ անփութության մեջ: «Մեղադրանքներն առաջադրվել են օրենքով նախատեսված կարգով»,- ասել է գլխավոր դատախազի տեղակալը եւ հավելել, որ Դատախազությունը երկամսյա նախնական կալանք է պահանջելու …
կարդալ ավելին«Նախագահ Սահակաշվիլին մեկ անգամ չէ, որ ինձ հանձնարարել է վերացնել որոշ հեղինակավոր մարդկանց»,- նախօրեին նման հայտարարություն է արել Վրաստանի ՆԳ նախկին եւ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին: Նա ասել է, թե 2005թ. հուլիսին իր հետ առանձնազրույցում Սահակաշվիլին հանձնարարել է ֆիզիկապես վերացնել գործարար Պատարկացիշվիլիին: Նախկին նախարարի պատմելով՝ ինքը ցանկացել է, որ այդ տեղեկատվությունը հասնի ամերիկացիներին, եւ …
կարդալ ավելինԸստ «Forbes» հանդեսի հրապարակած վերջին` 400 մեծահարուստ ամերիկացիների ցուցակի, անցած մեկ տարվա ընթացքում իր հարստությունն ամենաշատն ավելացրել է 90-ամյա Քըրք Քըրքորյանը: Նա իր ունեցվածքն ավելացրել է 9 միլիարդ դոլարով: Այժմ Քըրքորյանը 18 միլիարդ դոլար կարողությամբ ցուցակում 7-րդն է, այն դեպքում, երբ անցյալ տարի նա նույն ցուցակի 26-րդ հորիզոնականում էր: Ի դեպ, «Forbes»-ը 25-րդ անգամ է …
կարդալ ավելին«Ֆորբս» ամսագիրը հրապարակել է 400 ամենահարուստ ամերիկացիների ցուցակը, որում նախկինի պես առաջատարը «Մայքրոսոֆթ» կորպորացիայի սեփականատեր Բիլ Գեյթսն է: Նրա կարողությունը գնահատվում է 59 մլրդ դոլար: Գեյթսն արդեն 13 տարի անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: «Ֆորբսի» կողմից այս տարվա ապրիլին հրապարակված ցուցակում նրա կարողությունը գնահատվում էր 56 մլրդ դոլար: Երկրորդ տեղը զբաղեցրել է Berkshire …
կարդալ ավելինԲաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթատար խողովակաշարի թուրքական մասի ձեռնարկատեր «Բոթաշ» ընկերության գլխավոր տնօրեն եւ վարչական խորհրդի նախագահ Սալիհ Փաշաօղլուն հայտարարել է, որ նավթատար խողովակաշարից կատարվող գողությունները կանխելու համար «ուժգին գործունեություն» են սկսել: Ըստ թուրքական «Ռադիկալի», Փաշաօղլուն ասել է, որ ԲԹՋ-ի թուրքական հատվածում գտնվող խողովակները ծակելու միջոցով հում նավթ գողանալու 21 դեպքեր են հայտնաբերել: «Ամենազարմանալի գողությունը խողովակաշարի գործարկումից …
կարդալ ավելինՆյու 3որքի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ամոդիոն «Nature Neuroscience» հանդեսի վերջին համարում հրապարակել է մի վերլուծություն, որի համաձայն, ազատական եւ պահպանողական գործիչների գլխուղեղի կեղեւում աշխատանքային գործընթացներն էապես տարբերվում են: Գլխուղեղի այս հատվածն է գրանցում հակասությունը, որը գոյանում է տվյալ մարդու խառնվածքից ակնկալվող արձագանքի եւ նոր իրավիճակից բխող պահանջի միջեւ: Իրենց «ազատականներ» եւ «պահպանողականներ» որակած մի խումբ …
կարդալ ավելինՆյու Յորքում նավթի գները երեքշաբթի օրը նոր ռեկորդային մակարդակի են հասել: Նյու Յորքի ապրանքային սակարանում կայացած աճուրդի արդյունքում «սեւ ոսկին» թանկացել է 94 ցենտով՝ բարելի դիմաց մինչեւ 81,51 դոլար: Վերջին 27 տարվա ընթացքում ռեկորդային նշագծի են հասել նաեւ ոսկու համաշխարհային գները: Նյու Յորքի ապրանքային սակարանում կայացած վերջին աճուրդի ընթացքում ոսկու՝ դեկտեմբերի մատակարարման ապառնագրերի գինն աճել …
կարդալ ավելինՌուսաստանի Պետդուման երեկ կառավարության ղեկավարի պաշտոնում հաստատել է Վլադիմիր Պուտինի առաջադրած՝ Վիկտոր Զուբկովի թեկնածությունը: 450 տեղանոց խորհրդարանում նրա օգտին քվեարկել է 381, դեմ՝ 47 պատգամավոր: Դեմ են քվեարկել կոմունիստները, ովքեր հայտարարել էին առաջարկվող թեկնածության՝ իրենց համար անընդունելի լինելու մասին: Ռուսաստանյան խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝«Եդինայա Ռոսիան», ինչպեսեւ լիբերալ-դեմոկրատները, նախկին «Ռոդինա» խմբակցության հիմքի վրա ձեւավորված «Սպրավեդլիվայա Ռոսիա» պատգամավորական …
կարդալ ավելինԵրեկ հրաժարական է տվել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է կառավարության հրաժարականը եւ խնդրել Միխայիլ Ֆրադկովին՝ կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները՝ մինչեւ նոր վարչապետի թեկնածության՝ Պետդումայի կողմից հաստատումը: «Ես կարծում եմ, որ իմ կողմից ճիշտ կլիներ հանդես գալ կառավարության նախագահի պաշտոնն ազատելու նախաձեռնությամբ, որպեսզի Ձեզ մոտ գալիք քաղաքական իրադարձությունների հետ կապված իշխանական …
կարդալ ավելինԻրանի հյուսիս-արեւելքում գտնվող Խորասան Ռազավի գավառում երեկ վաղ առավոտյան ի կատար է ածվել խմբակային մահապատիժ. դահիճները հրապարակավ կախաղան են բարձրացրել թմրադեղի մաքսանենգության մեղադրանքով մահվան դատապարտված 17 հանցագործի: Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսության հաղորդագրությունը: «Ասոշիեյթեդ փրեսը» նշում է, որ Թուրքմենստանի եւ Աֆղանստանի սահմաններից ոչ հեռու գտնվող այդ գավառը համարվում …
կարդալ ավելինԼեհ գրող Քրիստիան Բալան երեկ 25 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղավոր ճանաչվելով մի սպանություն կազմակերպելու համար, որն անչափ նման է իր իսկ գրքերից մեկում նկարագրված հանցագործությանը: 2003 թվականին լույս տեսած իր «Ամոկ» սարսափ-վեպում Բալայի նկարագրած սպանությունը, ինչպես բացահայտել են լեհ իրավապահները, գրեթե նույնական է 2000 թվականին կատարված մի լեհ գործարարի սպանության հետ: BBC-ի վկայությամբ՝ 2000 …
կարդալ ավելին