Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին իր կատվին, որի անունն է «Միելե» («Մեղր»), ամեն օր իր աշխատասենյակում սովորեցնում է բռնել խաղալիք մկանը, որին նա անվանել է «Ռոմանո»: «Կորիերե դելա Սերա» օրաթերթը նշում է, թե «կրծողին անվանելով «Ռոմանո»` նախկին վարչապետը միանշանակ ակնարկ է արել ներկայիս վարչապետ եւ իր ոխերիմ քաղաքական հակառակորդ Ռոմանո Պրոդիին»: Ըստ օրաթերթի, Իտալիայի ամենահարուստ մարդը համարվող Բեռլուսկոնիին այդ կատուն նվիրել են ծննդյան օրվա առիթով: «Այնքան անուշ փիսիկ է, հնարավոր չէ ժամերով չխաղալ նրա հետ»,- ասել է Բեռլուսկոնիի տուն հաճախ այցելող նրա ընկերներից մեկը՝ պատգամավոր Պալացո Գրացիոլին: