Քըրքորյանը յոթերորդն է

26/09/2007

Ըստ «Forbes» հանդեսի հրապարակած վերջին` 400 մեծահարուստ ամերիկացիների ցուցակի, անցած մեկ տարվա ընթացքում իր հարստությունն ամենաշատն ավելացրել է 90-ամյա Քըրք Քըրքորյանը: Նա իր ունեցվածքն ավելացրել է 9 միլիարդ դոլարով: Այժմ Քըրքորյանը 18 միլիարդ դոլար կարողությամբ ցուցակում 7-րդն է, այն դեպքում, երբ անցյալ տարի նա նույն ցուցակի 26-րդ հորիզոնականում էր: Ի դեպ, «Forbes»-ը 25-րդ անգամ է նման ցուցակ հրապարակում, եւ այս անգամ մեծահարուստների ակումբում ընդգրկվելու համար նույնիսկ մեկ միլիարդը բավարար չէր: Նվազագույն շեմը 1 միլիարդ 300 միլիոն դոլարն է: Արդեն

14-րդ անգամ անընդմեջ` մեծահարուստ ամերիկացիների ցուցակի առաջին տեղում Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն է` 59 միլիարդ դոլար կարողությամբ: Երկրորդը 77-ամյա Ուորեն Բաֆեթն է՝ իր 52 միլիարդ դոլարով: Առաջին հնգյակում են հյուրանոցների, խաղատների ցանցի տեր Շելդոն Ադելսոնը` 28 միլիարդ դոլար կարողությամբ, բարձր տեխնոլոգիաների բիզնեսով զբաղվող Lարի Էլիսոնը` 26 միլիարդով, «Google»-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը` յուրաքանչյուրը` 18 միլիարդ դոլարով: Ամերիկացի ամենաերիտասարդ միլիարդատերը 33 տարեկան Ջոն Առնոլդն է` իր 1 միլիարդ 500 միլիոն դոլարով, իսկ ամենատարեցը 98-ամյա Ջոն Սիմփլոթն է` 3 միլիարդ 600 միլիոն դոլարով: