աշխարհ

Ուշադրության կենտրոնում

16.11.2007

Նոյեմբերի 19-20-ին Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Ֆրանսիա կատարելիք այցի շրջանակներում «ուշադրության կենտրոնում կլինի հայ-ադրբեջանական հակամարտությունը»: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը: «Անկասկած, նախագահների հանդիպմանը ուշադրության կենտրոնում կլինի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը»,- ասել է Մամեդովը: Նա հայտնել է, որ Ալիեւի առաջիկա այցելության ընթացքում որեւէ …

կարդալ ավելին

Երեւանով` Մոսկվա

14.11.2007

Վրաստանի իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված ՌԴ-ի դեսպանության երեք դիվանագետներ երեկ առավոտյան ավտոմեքենաներով Թբիլիսիից ուղեւորվել են Երեւան, որտեղից ինքնաթիռով կմեկնեն Մոսկվա, քանի որ անցյալ տարվա հոկտեմբերից Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն չկա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ ՌԴ-ի դեսպանության մի քանի աշխատակիցներ «Վրաստանում զբաղվում էին քայքայիչ լրտեսական …

կարդալ ավելին

Միեւնույն է՝ ատում են

14.11.2007

Ադրբեջանի շախմատի հավաքականի առաջատար շախմատիստներից մեկը՝ Թեմուր Ռաջաբովը, «APA Sport» լրատվամիջոցին տված հարցազրույցում բավական անկեղծ արտահայտել է իր զգացմունքները հայերի նկատմամբ։ Եվրոպայի թիմային առաջնության ավարտից հետո նա խոստովանել է, որ իրենք ատում են հայերին։ «Չեմ ժխտի, որ մենք շատ լարված էինք։ Անկախ նրանից, թե որտեղ ենք հանդիպում, թշնամին մնում է թշնամի։ Մենք բոլորս ատելության զգացում …

կարդալ ավելին

Բաքուն անհանգստացած չէ՞

12.11.2007

«Բաքուն հուսով է, որ Իրանը հինգշաբթի օրը Երեւանում երկու երկրների պաշտպանության նախարարների կողմից պաշտպանության բնագավառում համագործակցության մասին հուշագրի ստորագրման կապակցությամբ Հայաստանի հետ ռազմական համագործակցություն զարգացնելու գործում չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն տարածաշրջանի իրադրության էլ ավելի մեծ անկայունացմանը»,- «Ինտերֆաքսին» հայտարարել է Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի կենտրոնի ղեկավար Խազար Իբրահիմը: Ըստ նրա՝ «անհանգստանալու պատճառներ չկան, քանի որ …

կարդալ ավելին

Մեղադրանք՝ երկու զինվորների դեմ

12.11.2007

Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով իշխանության չարաշահման մեղադրանք է ներկայացվել երկու թուրք զինվորի: Ըստ «Ֆրանսպրեսի», այս երկու զինվորականները Տրապիզոն քաղաքի անվտանգության մարմինների առաջին ներկայացուցիչներն են, որոնց մեղադրանք է ներկայացվում Դինքի սպանության առնչությամբ: Հիշեցնենք, որ այդ քաղաքի անվտանգության ուժերը մեղադրվում են հայազգի լրագրողի սպանությունը չկանխելու մեջ: Իսկ մեղադրանքը թուրք զինվորներին ներկայացվել է …

կարդալ ավելին

Ադրբեջանը պատասխանում է

12.11.2007

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը Հայաստանին խորհուրդ է տվել «կառուցողական քայլեր» ձեռնարկել: «Հայաստանն ավելի ճիշտ կաներ, եթե կառուցողական քայլեր ձեռնարկեր՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված «հաջորդ քայլն» ակնկալելու փոխարեն»,- «Թուրանի» փոխանցմամբ՝ այսպես է մեկնաբանել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հազար Իբրահիմը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե պաշտոնական Երեւանը նոր առաջարկներ է սպասում համանախագահներից: …

կարդալ ավելին

Ռուսաստանը չպետք է միջամտի

12.11.2007

ԱՄՆ-ը ողջունում է Վրաստանում վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնելու Միխայիլ Սահակաշվիլիի նախաձեռնությունը: Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: «Մենք ողջունում ենք վաղաժամկետ նախագահական ընտրություններ եւ հանրաքվե անցկացնելու Վրաստանի նախագահի նախաձեռնությունը, ինչը նշանակում է Վրաստանի քաղաքական իրադրության լիցքաթափում ժողովրդավարական ճանապարհով»,- ասել է Բրայզան: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը «անհանգստացած է երկրում արտակարգ …

կարդալ ավելին

Քրեական գործ է հարուցվել

12.11.2007

Երեկ Վրաստանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նոյեմբերի 7-ին Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի փաստով, երբ ընդհարումներ տեղի ունեցան ընդդիմության կողմնակիցների եւ Ոստիկանության միջեւ: Սկսվել է հետաքննություն: Ըստ Դատախազության՝ հետաքննվում է անկարգությունների բուն փաստը, ինչը չի նշանակում քրեական գործի հարուցում կոնկրետ մարդկանց դեմ:

կարդալ ավելին

Երկու խմբավորումներ

12.11.2007

Նոյեմբերի 9-ին ռուսական լրատվամիջոցներից մի քանիսը տարածել են տարբեր տեղեկություններ, թե վերջին ամիսներին Մոսկվայում գործել են անչափահասների առնվազն երկու կազմակերպված խմբավորումներ, որոնք հարձակման են ենթարկել «ոչ սլավոնական» արտաքինով անձանց: Նախ՝ «Վրեմյա Նովոստեյ» հրատարակությունն էր հաղորդել, որ միայն այն հանգստյան օրերին, երբ սպանվել էր յակուտ շախմատիստ Սերգեյ Նիկոլաեւը, եւ ծեծվել՝ ուզբեկ դռնապան Ռուստամ Գուլիմովը, ազգայնականների զոհ …

կարդալ ավելին

Հաստատել են

12.11.2007

Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում սկսված բուռն քննարկումները երկրում ատոմակայաններ կառուցելու ծրագրի շուրջ շարունակվել են մինչեւ կեսգիշեր: Թուրքիան մտադիր է 3 ատոմակայան կառուցել՝ 5000 մեգավատտ ընդհանուր հզորությամբ: Նախատեսվում է արդեն 2012թ. շահագործել ատոմակայանները՝ նվազեցնելու երկրի կախվածությունը դրսի էներգակիրներից: Ատոմակայաններից մեկը նախատեսվում է կառուցել սեւծովյան նավահանգիստներից մեկի՝ Սինոպ քաղաքի մոտ, ինչի դեմ բողոքում են տեղացիներն ու բնապահպանները: Խորհրդարանում …

կարդալ ավելին

Ենթակա՞ն է

12.11.2007

«Չնայած իր տնտեսական հզորություններին ու ռազմական կարողություններին` Եվրամիությունը սկսել է իրեն այնպես պահել, ասես օրըստօրե ավելի ու ավելի կոշտ քաղաքականություն որդեգրող Ռուսաստանի ենթական է»,- ասված է ԵՄ անդամ 27 երկրների փորձագետների եվրոպական ընտանիքի ու Ռուսաստանի հարաբերություններին նվիրված զեկույցում: Վերլուծաբանների համոզմամբ, բավական մտահոգիչ այս իրավիճակը ստեղծվել է Եվրամիության անդամ երկրների շարքում ի հայտ եկած տարաձայնությունների եւ …

կարդալ ավելին

Ուժ են կիրառել

09.11.2007

Վրաստանի իրավապահները երեկ բռնություն են գործադրել Թբիլիսիի կենտրոնում ցույցի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ: Ոստիկաններին մի քանի ժամ շարունակ չի հաջողվել ցրել հանրահավաքի մասնակիցներին: Կիրառվել է արցունքաբեր գազ, օգտագործվել են ջրցան մեքենաներ, սակայն ցուցարարներն այդպես էլ չեն ցրվել: Այս ամենը հեռարձակվել է հեռուստաընկերությունների ուղիղ եթերում: Երեկ երեկոյան հեռուստատեսությամբ բնակչությանն է դիմել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Նա …

կարդալ ավելին

Տխրահռչակ 301-րդ հոդվածը կմեղմանա

09.11.2007

Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմեթ Ալի Շահինը հավաստիացրել է, թե Թուրքիան պատրաստվում է փոխել եւ «մեղմել» Քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որով մինչեւ երեք տարվա ազատազրկում է նախատեսվում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Ի դեպ, Թուրքիայում այդ հոդվածով դատապարտվել կամ հետապնդվել են մի շարք առաջադեմ մտավորականներ, այդ թվում` գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ …

կարդալ ավելին

Մակարդակ են ցույց տվել

09.11.2007

Ադրբեջանն ու Թուրքիան նախօրեին մի շարք փաստաթղթեր են ստորագրել, որոնք հավաստում են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական մակարդակը: Մասնավորապես, բարձր մակարդակով բանակցությունների արդյունքում ստորագրվել են միջկառավարական համաձայնագիր գործընկերության եւ համագործակցության մասին, երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագիր եւ դրա իրականացման պլանը: Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Աբդուլլահ Գյուլը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հայտարարություն, որում …

կարդալ ավելին

Չմիջամտեք

09.11.2007

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին կոչ է արել Ռուսաստանին՝ չմիջամտել երկրի ներքին գործերին եւ ձեռնպահ մնալ ոչ կոռեկտ հայտարարություններից: Երեկ Բեժուաշվիլին ՌԴ իր պաշտոնակցի արած հայտարարությունների կապակցությամբ պարզաբանումներ տալու համար իր մոտ է հրավիրել Վրաստանում Ռուսաստանի դեսպանին: Իսկ Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն լրագրողների հետ զրույցում նշել է, թե` «Ռուսաստանի արտգործնախարարը լավագույն կյանք է …

կարդալ ավելին

Մեղքը մեր վրա է գցում

09.11.2007

«Եթե Հայաստանը չհրաժարվի ցեղասպանության վերաբերյալ պահանջներից ու չդադարի հարցն արծարծել տարբեր երկրների խորհրդարաններում, հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը՝ երեկ ելույթ ունենալով Ադրբեջանի Միլի մեջլիսում: «Պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայության համար Թուրքիան մեղավոր չէ: Ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրավիճակը ստեղծվել է Թուրքիայի նկատմամբ ՀՀ-ի վարած՝ …

կարդալ ավելին

Չի հեռացել Թուրքիայից

09.11.2007

«Ակոսի» խմբագիր Արաթ Դինքը հերքել է լուրերը, թե հեռացել է Թուրքիայից ու թողել աշխատանքը թերթում: Ըստ նախօրեին տարածված լուրերի, Հրանտ Դինքի որդին որոշել է կնոջ ու 2 երեխաների հետ հեռանալ Թուրքիայից ու բնակվել Բելգիայում՝ թողնելով աշխատանքը թերթում: Որպես պատճառ՝ նշվում էր նրա դեմ հարուցված գործը. հոկտեմբերին Արաթ Դինքը եւ «Ակոսի» մեկ այլ աշխատակից՝ Սարգիս Սերոբյանը, …

կարդալ ավելին

Պատրաստ են երկխոսության

07.11.2007

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն երեկ ընդդիմության ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե պատրաստ է «փողոցում հանրահավաքից գործընթացները տեղափոխել քաղաքական երկխոսության ռեժիմ»: «Ընդդիմադիր կուսակցությունների խմբակցությունների ղեկավարների հետ իմ հանդիպումը հույժ կառուցողական էր: Հուսով եմ, որ այդ հանդիպմանը կհետեւեն կառուցողական արդյունքներ, եւ երկխոսությունը կշարունակվի»,- ասել է Բուրջանաձեն:

կարդալ ավելին

Լարվածությունը մեծանում է

07.11.2007

Վրաստանի ընդդիմությունը, որ նոյեմբերի 2-ից բողոքի տեւական ցույց է անցկացնում, երեկ սկսել է պիկետներով շրջապատել երկրի պետական հաստատությունները: Առաջին պիկետն անցկացվել է Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց: Երիտասարդները կազմել են, այսպես կոչված, «ամոթի միջանցքը», որով ստիպված են անցնել այդ հաստատությունների աշխատակիցները: Ընդդիմության կողմնակիցները նրանց կոչ են անում չծառայել իշխանությանը եւ անցնել ընդդիմության շարք: Համանման պիկետներ …

կարդալ ավելին

Բաքուն, Սմբատյանն ու Նիցշեն

07.11.2007

«Day.az»-ին տված բացառիկ հարցազրույցում ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն ասել է, որ անկեղծորեն գոհունակություն է զգում, որ ադրբեջանական առաջատար գործակալությունն իրենից հարցազրույց է որոշել վերցնել։ Նա օգտակար է անվանել հայ եւ ադրբեջանական մշակույթի գործիչների այցն Արցախ եւ մեջբերել է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի «Երբ երկար սկսում ես նայել անդունդին, անդունդը սկսում է ինքը քեզ վրա …

կարդալ ավելին