Երեկ կեսգիշերից Ռուսաստանը պաշտոնապես սառեցրել է մասնակցությունը Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին: 1990 թվականին ստորագրված եւ 1999-ին լրամշակված պայմանագիրը հստակ սահմանում է Ատլանտյան օվկիանոսից մինչեւ Ուրալյան լեռներ տեղակայվող զորքի եւ ծանր տեխնիկայի քանակը: Սառեցնելով մասնակցությունը պայմանագրին՝ Ռուսաստանը ձեռք է բերում զորքը տեղաշարժելու եւ այդ մասին ՆԱՏՕ-ին չնախազգուշացնելու իրավունք: Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւին համարում է «շատ ինտելիգենտ մարդ», որի թեկնածությանն առաջիկա նախագահական ընտրություններում հավանություն են տվել նախագահ Վլադիմիր Պուտինն ու իշխող քաղաքական ուժերը: «Ես ճանաչում եմ Դմիտրի Մեդվեդեւին: Մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ: Նա շատ ինտելիգենտ մարդ է, որը այլ սերնդից է»,- «USA Today» թերթին տված հարցազրույցում …
կարդալ ավելինՎրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին երեկ հայտարարել է, որ Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլիի խնդրանքով երկրի կառավարությունն իր վրա է վերցրել էլեկտրաէներգիայի եւ բնական գազի դիմաց փախստականների ու բնակչության մի մասի պարտքերը: «Թբիլիսիում համահավաք ապրող փախստականներից այլեւս չի պահանջվի վճարել այն պարտքը, որը կուտակվել է մինչեւ 2007թ. մարտի 1-ը: Նաեւ Վրաստանի բոլոր տարածաշրջաններում դուրս է …
կարդալ ավելինԿարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարության նկատմամբ հայկական կողմի ռեակցիան ավելորդ անգամ առիթ տվեց կասկածելու մեր արտաքին քաղաքականության ադեկվատությանը: Երեք ինքնիշխան պետություններ որոշել են իրենց տարածքներով երկաթգիծ անցկացնել: Եթե խիստ լինենք` սա նրանց անվիճելի ու սուվերեն իրավունքն է: Այլ տրամաբանություն լինել չի կարող: Սակայն, չորրորդ պետությանը հաջողվում է այն ցուցաբերել, հաճախ` պաշտոնական մակարդակով: Չորրորդ պետության` Հայաստանի` այս ծրագրին …
կարդալ ավելինԹբիլիսիի պատմական կենտրոնում գտնվող Հեյդար Ալիեւի անվան զբոսայգում երեկ նշել են Ադրբեջանի նախկին նախագահի մահվան չորրորդ տարելիցը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի դեսպան Նամիք Ալիեւը, վրացի եւ ադրբեջանցի քաղաքական ու հասարակական գործիչներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ: «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Հեյդար Ալիեւի հիշատակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Գարդաբանի, Դմանիսի եւ Բոլնիսի …
կարդալ ավելին«Նեզավիսիմայա գազետայի» փոխանցմամբ՝ Սարատովի Քաղաքային դումայի տեղական ինքնակառավարման հանձնաժողովում երեկ նախատեսված էր քննարկել մի խումբ ակտիվիստների առաջարկը՝ Վոլգայի ափերին կառուցված եւ կամրջով հաղորդակցվող Սարատով ու Էնգելս քաղաքները միավորելու եւ նոր քաղաքը «Պուտին» անվանելու վերաբերյալ: Թերթի փոխանցմամբ՝ նախաձեռնության հեղինակ՝ «Ռուսաստանի հայրենասերներ» հասարակական կազմակերպության անդամ Ալեքսանդր Սիդորենկոն այդ ծրագիրը ներկայացրել է դեռ նոյեմբերի 2-ին: Սարատովի բնակչության թիվը …
կարդալ ավելին«MGM Mirage» ընկերության բաժնետոմսերի հսկիչ փաթեթի սեփականատեր Քըրք Քըրքորյանի վերջին գործարքը չհաջողվեց։ Նա ցանկանում էր ձեռք բերել Սան Անտոնիոյում գտնվող բենզինի հարստացմամբ զբաղվող «Tesoro» ընկերության բաժնետոմսերը։ Սակայն ընկերության տնօրենների խորհուրդը պաշտպանական բնույթի քայլեր ձեռնարկեց, թույլ չտալով, որ իրենց «կուլ տան»։ 90-ամյա միլիարդատերն իրեն պատկանող «Tracinda» ընկերության միջոցով արդեն իսկ «Tesoro» կորպորացիայի 4%-ի սեփականատերն է։ Նա …
կարդալ ավելինՌԴ առաջիկա նախագահական ընտրություններում Դմիտրի Մեդվեդեւի հաղթանակը եւ ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վարչապետի պաշտոնի ստանձնումը Ռուսաստանի հետագա հաջող զարգացման գրավականն է. երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ Դ. Մեդվեդեւի թեկնածության առաջադրմամբ, «ինչպես «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը, այնպես էլ Վլադիմիր Պուտինը շատ սպասելի եւ իմաստուն քայլ …
կարդալ ավելինԱրդեն մի քանի օր է, ինչ եթեր է դուրս գալիս բելառուսական առաջին անկախ արբանյակային հեռուստաալիքը՝«ԲելՍատը»: Հեռուստակայանը գործում է Վարշավայում, ֆինանսավորումն էլ իրականացնում է Lեհաստանի կառավարությունը, սակայն «ԲելՍատի» ավելի քան 80 հոգանոց աշխատակազմի ճնշող մեծամասնությունը Բելառուսի քաղաքացիներ են: Աշխատել հայրենիքում հեռուստաընկերության լրագրողները չեն կարող. Բելառուսի էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ: Հեռուստակայանի ղեկավարներից Ալեքսեյ …
կարդալ ավելինՄոնսերատ Կաբալիեն վաղը բարեգործական համերգ է տալու Թբիլիսիի օպերային թատրոնում: «Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ՝ աշխարհահռչակ սոպրանոյին հրավիրել է իր վրաց գործընկերը՝ «Իավնանա» բարեգործական հիմնադրամի նախագահ Պաատա Բուրչուլաձեն: Համերգի ամբողջ հասույթը փոխանցվելու է անտուն եւ կարիքավոր երեխաներին: Մոնսերատ Կաբալիեին այցի ընթացքում ուղեկցելու են նրա դուստրը՝ Մոնսերատ Մարտին, եւ իսպանացի ճանաչված դիրիժոր Խոսե Կալադոն:
կարդալ ավելինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է իր «իրավահաջորդի» անունը: Պուտինն ասել է, թե կցանկանար իրենից հետո այդ երկրի նախագահի պաշտոնում տեսնել առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այս հայտարարությունը Պուտինն արել է նախագահամետ չորս կուսակցությունների անդամների հետ հանդիպման ժամանակ: Դատելով Ռուսաստանում ժողովրդավարության ու ԶԼՄ-ների վիճակից, կարելի է եզրակացնել, որ 2008-ի մարտի 2-ին Ռուսաստանի նախագահ կդառնա հենց …
կարդալ ավելին«ԼՂՀ հակամարտությունը շատ կարեւոր հիմնախնդիր է Թուրքիայի համար»,- երեկ հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլիօղլուն՝ ելույթ ունենալով Ադրբեջան-ՆԱՏՕ միջազգային դպրոցի ձմեռային նստաշրջանում: «ԼՂՀ հիմնախնդիրը շատ սրտամոտ է մեզ, եւ մենք կցանկանայինք այդ հիմնախնդիրը քննարկել ձմեռային նստաշրջանում»,- ասել է նա:
կարդալ ավելինԻրանի Արտգործնախարարության խոսնակ Մուհամեդ Ալի Հուսեյնին հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մտադիր է այցելել Թուրքիա, եւ այժմ աշխատանքներ են տարվում նրա այցի հստակ ժամկետը որոշելու համար: Ըստ «Անատոլու» գործակալության, Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը 2004-ի փետրվարին այցելել է Իրան, ինչին նույն տարվա օգոստոսին պետք է հաջորդեր Իրանի այն ժամանակվա նախագահ Մուհամեդ Խաթամիի …
կարդալ ավելինԱվստրիայի նախագահական պալատն ու այլ երկրների հետ բարեկամական ընկերություններին միավորող PAN կազմակերպությունը 2007թ. մարդու իրավունքների պարգեւը հանձնել է «Ակոս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին: Ըստ «Անատոլու» գործակալության, այդ կապակցությամբ Վիեննայում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ 10 հազար եվրո պարգեւն ու այն հավաստող փաստաթուղթը Դինքի այրուն` Ռաքելին են հանձնել Ավստրիայի նախագահի խորհրդական Հայդրուն Սիլհավին եւ Մամուլի միջազգային …
կարդալ ավելինԵրբ հարկի հերթապահը տեսավ Գրոզնու հյուրանոցի մեր սենյակի կողպեքը, սարսափով ձեռքը տարավ բերանին ու խոստացավ ամբողջ գիշեր հետեւել դռանը: Զինված չեչենները ճեմում էին հյուրանոցում, իսկ մութն ընկնելուն պես դրսում սկսեցին կրակոցներ հնչել. 94-ն էր: 13 տարի անց Պատերազմի եւ խաղաղության լրագրության ինստիտուտի (IWPR) ծրագրով ադրբեջանցի, օս եւ աբխազ գործընկերներիս հետ գալիս եմ Գրոզնի: Հյուրանոցը չկա. …
կարդալ ավելին«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովը նախօրեին ձերբակալվել է Նախիջեւանում եւ տարվել անհայտ ուղղությամբ: Նասիբովի կինը, ով նույնպես «Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության թղթակից է, տեղեկացրել է, որ նույն օրը Ոստիկանությունը ներխուժել է իրենց տուն, խուզարկություն է կատարել եւ բռնագրավել իր համակարգիչն ու արխիվները: «Ազատություն» ռ/կ նախագահ Ջեֆ Գեդմինը Նասիբովին անհապաղ ազատ արձակելու կոչ է արել: …
կարդալ ավելինՎրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության ղեկավարները երեկ հայտարարել են, որ անցած ամիս տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ հեռուստակայան ներխուժած ոստիկաններն իրենց կայանին միլիոնավոր դոլարների վնաս են հասցրել: Հեռուստակայանի փակման քննադատներն ասում են, որ հեռարձակման դադարեցումն ազատ խոսքի իրավունքի ոտնահարում է: «Իմեդիի» տնօրինության հավաստմամբ` հաղորդումները վերսկսելու համար կպահանջվի առնվազն 10 օր:
կարդալ ավելին«Կոսովոյի անկախությունն անխուսափելի է»,- հայտարարել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Մարտի Ահտիսաարիի տեղակալ Ալբերտ Ռոհանը: Ավստրիական թերթերից մեկում հրապարակված հարցազրույցում ՄԱԿ-ի ներկայացուցիչը պնդում է, թե Կոսովոյի ալբանացիներին պետության կարգավիճակի տրամադրումը խնդրի կարգավորման միակ իրական տարբերակն է: «Որեւէ մեկը չի կարող կանխարգելել Կոսովոյի անկախացումը»,- ասել է նա եւ նշել, որ ամիսներ առաջ Մ.Ահտիսաարիի կողմից սերբերին …
կարդալ ավելինՎրացական «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակիցները գրեթե մեկամսյա ընդմիջումից հետո երեկ հնարավորություն են ստացել վերադառնալ իրենց աշխատավայրը: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն Դատախազությանը դիմել է հեռուստաընկերության գույքի վրա սահմանված կալանքը վերացնելու խնդրանքով: «Չորեքշաբթի օրն «Իմեդիի» աշխատակիցները հնարավորություն կստանան մուտք գործել հեռուստաընկերության տարածք, որպեսզի կարողանան պատրաստվել հեռարձակման վերականգնմանը»,- հայտարարել է …
կարդալ ավելինԹուրքիան ամերիկյան մի ընկերությունից 61 մլն դոլար արժողությամբ Gulfstre-am G550 տիպի ինքնաթիռ է գնել կառավարության ղեկավարի համար: Ըստ թուրքական «Սաբահի», Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը խնդրել է 2009թ. մարտին շահագործման հանձնվելիք ինքնաթիռը Թուրքիային տրամադրել ավելի վաղ: Ինքնաթիռը պետք է սպասարկի նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Երկու շարժիչային ինքնաթիռը նախատեսված է նաեւ անդրատլանտյան թռիչքների համար:
կարդալ ավելին