աշխարհ

Գլխավորներից մեկը

04.04.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեքշաբթի երեկոյան Բուխարեստ մեկնելուց առաջ հայտարարել է, թե Վրաստանի գլխավոր խնդիրներից մեկը «Ռուսաստանի հետ բարիդրացիական, գործընկերային եւ փոխհարգալից հարաբերությունների կարգավորումն է»: «Ռուսաստանը մեր մերձավոր ու ամենամեծ հարեւանն է, մեզ կապում են բազմադարյա եւ երբեմն բարդ փոխհարաբերությունները, որը պետք է դաս լինի մեզ բոլորիս համար»,- ասել է Սահակաշվիլին: Նա նաեւ պատրաստակամություն է …

կարդալ ավելին

Կոչ

04.04.2008

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երեքշաբթի օրը բանաձեւ է ընդունել, որով կոչ է արվում՝ Վրաստանին եւ Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագրում: Ինչպես հաղորդել է Ներկայացուցիչների պալատի աշխատակազմի ներկայացուցիչը, Ֆլորիդայի նահանգից դեմոկրատ Ռոբերտ Ուեքսլերի նախաձեռնությամբ մշակված փաստաթուղթը, որը պարտադիր ուժ չունի ԱՄՆ-ի գործադիր իշխանության համար, ընդունվել է առանց ձայների հաշվման: Այս տարի ավելի վաղ համանման մի …

կարդալ ավելին

ՌԴ բանկիրների «սեւ ցուցակը»

04.04.2008

Ռուսաստանի բանկը դարձել է երկրի առաջին ֆինանսական կարգավորիչը, որն իր կայքում հրապարակել է այն գլխավոր կառավարիչների-ֆինանսիստների «սեւ ցուցակը», որոնց մեղքով բանկերից հետ են կանչվել թույլատրագրերը: Այդ մասին երեկ գրել է «Կոմերսանտ» թերթը: «Դրանով իսկ Ռուսաստանի բանկը փորձում է կանխել անբարեխիղճ բանկիրների աշխատանքի տեղավորումը բանկային հատվածի ցանկացած պաշտոնում»,- նշում է հրատարակությունը: Ցուցակներում, մասնավորապես, նշված են բանկերի …

կարդալ ավելին

Հանձնում-ընդունում

02.04.2008

Շարունակվում է Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման հանձնման եւ ընդունման գործընթացը: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղարն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ընկերության վերակազմակերպման աշխատանքներն ուղեկցվում են հայկական երկաթուղիների ամբողջ գույքի հաշվառմամբ եւ գույքագրմամբ, վերագրանցվում են ընկերության ավելի քան 4000 աշխատակիցները: Ըստ նրա` այդ գործընթացից հետո կիրականացվեն ներդրումային աշխատանքներ` ուղղված հայկական երկաթուղին հավատարմագրային …

կարդալ ավելին

Անձնագրային վիզան վերացվել է

02.04.2008

Եվրամիության երկրների օդանավակայաններում կիրակի օրվանից վերացվել է անձնագրային ռեժիմը Շենգենյան գոտու երկրների համար: Խոսքը վերաբերում է ինչպես արեւմտաեվրոպական տերություններին, որոնք ավելի վաղ կազմում էին Եվրամիության հիմնական մասը, այնպես էլ այն 9 պետություններին, որոնք 2004թ. եվրոպական դաշինքին անդամակցեցին նոր պետությունների «տասնյակի» կազմում: Վերջիններն այժմ միացել են Շենգենյան համաձայնագրի երկրների տվյալների կենտրոնական պահոցին: Նրանց թվում են Մերձբալթիկայի …

կարդալ ավելին

Համաձայնեցրել են

02.04.2008

Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի նախագծի իրացման շրջանակներում համաձայնեցրել են Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության կոնսորցիումի ստեղծման պայմանները: Փոխըմբռնման մասին համապատասխան հուշագիրը շաբաթ օրը Թեհրանում ստորագրել են երեք երկրների երկաթուղային կազմակերպությունների ղեկավարները: «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինի հավաստմամբ, ով բանակցություններում ներկայացնում էր ՌԴ պատվիրակությունը, համատեղ աշխատանքային խմբին մեկ ամիս է տրվել փաստաթղթերի պատրաստման համար, …

կարդալ ավելին

51%-ը` ԱՄԷ-ին

30.03.2008

«Փոթիի ծովային նավահանգիստ» բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը, ինչպես նաեւ նավահանգստին հարող հողամասերը` 3 միլիոն քմ մակերեսով, կվաճառվեն «RAK Investment Autority» ընկերությանը (Արաբական Միացյալ Էմիրություններ): Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն երեկ հայտարարել է, որ կառավարությունը նաեւ հավանություն է տվել վաճառված հողերի վրա նոր ծովային նավահանգստի կառուցման նախագծին եւ ազատ ինդուստրիալ գոտու ստեղծմանը: «Ընկերության կողմից հիշյալ նախագծերում …

կարդալ ավելին

Այ քեզ նմանություն

28.03.2008

Նախօրեին շուրջ 80 մարդ է ձերբակալվել Մինսկում ընդդիմության կազմակերպած ցույցին մասնակցելու համար: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարար Վլադիմիր Նաումովը: Ըստ նախարարի, ցուցարարները ձերբակալվել են «համառ անհնազանդության» եւ իրավապահներին «ակտիվ դիմադրություն» ցուցաբերելու համար: Սակայն, ըստ ընդդիմության կողմնակիցների` ձերբակալվածների թիվը 100-ից ավելի է: Նման հավաքների նկատմամբ կառավարության սահմանած արգելքին հակառակ՝ Մինսկի կենտրոնում …

կարդալ ավելին

Կոչ Մեդվեդեւին

28.03.2008

Ռուսաստանի իրավապաշտպանները դիմել են Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` կոչ անելով մեկուսարանից ազատ արձակել «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին փոխնախագահ, ծանր հիվանդ Վասիլի Ալեքսանյանին: Դիմումը ստորագրել են 450 մարդ` իրավապաշտպաններ, քաղբանտարկյալներ, մտավորականներ: Հիշեցնենք, որ Վասիլի Ալեքսանյանը մեղադրվում է խոշոր չափի ֆինանսական հանցագործություն կատարելու մեջ: Ծանր հիվանդության պատճառով այս տարվա փետրվարի սկզբին Ալեքսանյանին մեկուսարանից տեղափոխել են հիվանդանոց:

կարդալ ավելին

Դոլարի նոր անկում

28.03.2008

Երեքշաբթի օրը Եվրոպական արժութային շուկայի աշխատանքի ավարտին եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի նոր անկում է տեղի ունեցել: Երեկ 1 եվրոյի դիմաց տալիս էին 1,5623 դոլար, այսինքն` երեքշաբթի օրվա առեւտրաշրջանի ընթացքում դոլարը եվրոյի նկատմամբ կորցրել է իր արժեքի 1,23 %-ը: ԱՄՆ արժույթից ներդրողների արտահոսքը պայմանավորված է ԱՄՆ էկոնոմիկայի հեռանկարների վատթարացմամբ, ինչը դրսեւորվել է փետրվարին ամերիկացիների սպառողական …

կարդալ ավելին

Առճակատման նպատակ չունեն

28.03.2008

«Մենք նպատակ չենք դնում առճակատման գնալ «Գազպրոմի» հետ: Մենք նպատակ չենք դնում նոր «սառը պատերազմ» սանձազերծել Ռուսաստանի դեմ բնական գազի պատճառով: Մեր նպատակն է օգտագործել շուկայական մրցակցության ուժը, որպեսզի ամրապնդենք Եվրոպայում մեր դաշնակիցների բանակցային դիրքերն այն հաշվով, որ նրանք կարողանան փոխընդունելի համաձայնություններ մշակել «Գազպրոմի» հետ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ …

կարդալ ավելին

Կիպրոսը չի ճանաչում

28.03.2008

Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հայտարարել է, որ Կիպրոսը չի կարող ճանաչել Սերբիայից Կոսովոյի միակողմանի կարգով հռչակված անկախությունը: «Կիպրոսը՝ որպես մի պետություն, որի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը ոտնահարվում են ահա արդեն 34 տարի, չի կարող ճանաչել Սերբիայի ու նրա տարածքային ամբողջականության դեմ ուղղված անջատողական գործողությունների արդյունքները»,- ասել է Խրիստոֆիասը Ռուսաստանում հրատարակվող «Էլլադա» ամսագրին տված հարցազրույցում:

կարդալ ավելին

Դատապարտել է

28.03.2008

Մեթյու Բրայզան երեկ դատապարտել է Վրաստանում լրագրողների ազատությունը սահմանափակելու փորձերը, որոնք նախօրյակին տեղ են գտել երկրի խորհրդարանի շենքի առջեւ կայացած ընդդիմության հանրահավաքում: «Մենք պաշտպանում եւ աջակցում ենք խոսքի ազատությանն ու լրագրողների ազատությանը: Բոլորն էլ իրավունք ունեն հայտնելու իրենց կարծիքը, եւ ընդսմին ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել լրագրողների աշխատանքին եւ նրանց խանգարել հայտնելու իրենց տեսակետները: Այդ …

կարդալ ավելին

Ձերբակալվել են մաֆիայի 28 անդամներ

28.03.2008

Երեկ իտալական կարաբիներների կողմից անցկացված հատուկ գործողության շնորհիվ ձերբակալվել են նեապոլիտանական մաֆիայի 28 անդամներ: Ձերբակալությունները կատարվել են Նեապոլից մոտավորապես 40 կմ հեռավորության վրա գտնվող Սալեռնո քաղաքի արվարձանում: Լայնածավալ գործողությանը մասնակցել են իրավակարգի 400-ից ավելի պահապաններ, ներառյալ՝ զինվորականներ, կինոլոգներ եւ մի քանի ուղղաթիռներ: Համատեղ գործողությունների արդյունքում հաջողվել է կալանել հանցախմբի անդամների, որը գործում էր Սալեռնոյում եւ …

կարդալ ավելին

ԱՄՆ-ի ամենամաքուր քաղաքը

28.03.2008

Մայամին (Ֆլորիդայի նահանգ) ճանաչվել է ԱՄՆ-ի ամենամաքուր քաղաքը: Ամերիկացի բնապահպանների կարծիքով, հենց այնտեղ են ամենամաքուր ջուրն ու օդը: Ուշագրավ է, որ 10 «ամենամաքուր» քաղաքների մեծ մասը գտնվում է Ֆլորիդայի նահանգում: Այսպես, երրորդ տեղը զբաղեցրել է Ջեքսոնվիլը, չորրորդն՝ իր «Դիսնեյ ուորլդ» զվարճանքների զբոսայգիներով հռչակավոր Օռլանդոն, իսկ ութերորդ հորիզոնականը զբաղեցրել է Սենտ Պիտերսբերգը: Փորձագետներն այս միտումը բացատրում …

կարդալ ավելին

Երեւի ապրիլի 1-ին

28.03.2008

«Իմեդի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Բիձինա Բարաթաշվիլին երեկ հայտարարել է, որ հեռուստաընկերության հաղորդումները փորձնական կարգով կարող են վերսկսվել ենթադրաբար ապրիլի 1-ին: «Կարծում եմ` հաղորդումների վերսկսումը հնարավոր կդառնա արդեն ապրիլի 1-ին: Ներկա փուլում մեզ ոչինչ չի հուզում, բացի շուտ եթեր դուրս գալուց: Մենք ունենք շատ հիմնախնդիրներ՝ ֆինանսական, տեխնիկական, կադրային: Դրանց լուծման համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ»,- ասել …

կարդալ ավելին

ՌԴ-ն մտցրել են ցուցակի մեջ

28.03.2008

Մեծ Բրիտանիան անհանգստացած է Ռուսաստանի ժողովրդավարական ինստիտուտների վիճակից, ոչ կառավարական կազմակերպությունների եւ ընդդիմադիր շարժումների նկատմամբ ՌԴ իշխանությունների քաղաքականությունից: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության զեկույցում, որը նախօրեին ներկայացրել է նախարարության ղեկավար Դեւիդ Միլիբանդը: Ըստ այդմ` ՌԴ-ն ընդգրկվել է այն 22 երկրների ցուցակում, որտեղ ժողովրդավարության վիճակն առավել շատ է անհանգստացնում: Այդ ցուցակում տեղ են …

կարդալ ավելին

Հանձնվել է անհատույց

26.03.2008

Շինարարության իրականացման իրավունքով անհատույց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (BTC Co) խողովակաշարային ընկերությանն է հանձնվել պետական սեփականության մեջ գտնվող 590,3 հեկտար հող: Վրաստանի կառավարության համապատասխան կարգադրությունը ստորագրել է վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն: «Ընկերությունն այդ հողերը կօգտագործի այնքան ժամանակ, քանի դեռ կիրականացվեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Հարավկովկասյան գազատարի շինարարությունն ու շահագործումը»,- ասված է կարգադրության մեջ, որն ուժի մեջ է մտնելու հրապարակման օրվանից: …

կարդալ ավելին

Թուրք-վրացական Սարպի սահմանադուռն արդիականացվում է

26.03.2008

Թուրքիայի պալատների եւ փաստաբանական կոլեգիաների միությունը «կառուցիր-աշխատացրու-շրջանառիր» եղանակով արդիականացման աշխատանքներ է սկսել թուրք-վրացական Սարպի սահմանադռանը: Թուրքական «Ռադիկալի» փոխանցմամբ, Հարավային Կովկաս եւ Միջին Ասիա բացվող սահմանադուռն արդիականացնելու համար փաստաբանական կոլեգիաների միությանը կից Մաքսատների եւ զբոսաշրջության ձեռնարկությունների բաժնետիրական ընկերությունը 41 մլն ՆԹԼ (մոտ 34 մլն դոլար) գումար է հատկացրել: Հիշյալ ընկերությանը սահմանադուռն աշխատեցնելու 20 տարվա ժամկետ է …

կարդալ ավելին

Մեղադրանք են առաջադրել

26.03.2008

Թուրքիայի ազգայնական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին Ստամբուլի դատարանն առաջադրել է ահաբեկչական կազմակերպություն գլխավորելու եւ պետական գաղտնի տեղեկատվության տիրապետելու մեղադրանքներ: Նրա հետ ձերբակալվել է նաեւ շուրջ մեկ տասնյակ մարդ, այդ թվում՝ Ստամբուլի համալսարանի նախկին ռեկտոր Քեմալ Ալեմդարօղլուն եւ «Ջումհուրիեթ» թերթի հոդվածագիր Իլհան Սելջուկը` ծայրահեղ ազգայնական ընդհատակյա խմբավորման կողմից նախապատրաստվող հեղաշրջման գործի շրջանակներում: Ալեմդարօղլուն եւ Սելջուկն …

կարդալ ավելին