աշխարհ

Էլի են ավելացնում

12.05.2008

Առաջիկա տարիներին նոր էլեկտրակայանների կառուցման հաշվին Ադրբեջանն արտադրական հզորությունները կավելացնի 3000 մեգավատտով եւ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ընդհանուր ծավալը կհասցնի մինչեւ 35 միլիարդ կիլովատտ/ժամի: Այդ մասին երեկ հայտնել է «Ազերէներժի» բաժնետիրական ընկերության ղեկավար Էթիբար Փիրվերդիեւը: Նշենք, որ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի հնարավոր տարեկան արտադրության ներկայիս ծավալը կազմում է 25 միլիարդ կիլովատտ/ժամ: «Է լեկտրաէներգիայի արտադրության ավելացումն Ադրբեջանին թույլ կտա …

կարդալ ավելին

Դիմումը մերժվել է

12.05.2008

Թուրքիայի իշխանությունները մերժել են Հայ-թուրքական գործարար ընկերակցության դիմումը` Ստամբուլում ընկերակցության գրասենյակ բացելու խնդրանքով: Դիմումը Թուրքիայի համապատասխան մարմիններին է ներկայացվել նախորդ տարվա մայիսին` Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի կողմից: Վերջինիս գրասենյակը գտնվում է Բրյուսելում: Ընկերակցության գրասենյակ բացելու հայցադիմումն այս տարվա փետրվարին մերժել է Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը: «Մենք ինն ամիս արձագանք չէինք ստացել: Փետրվարին Ստամբուլի նահանգապետի գրասենյակը …

կարդալ ավելին

Ուզում են դիմել ԵԴ

12.05.2008

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության փաստաբանները հայց են պատրաստել, որով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Վրաստանի իշխանությունների: «Իմեդիի» փաստաբաններից մեկը` Սոսո Բարաթաշվիլին, լրագրողներին հայտնել է, որ հայցը կազմված է 90 էջից: Նրա տեղեկացմամբ, 2007 թվականի նոյեմբերի 7-ի ճգնաժամային իրադարձությունների ժամանակ ու դրանից հետո երկրի իշխանությունները հեռուստաընկերության հետ հարաբերություններում խախտել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, …

կարդալ ավելին

Բարոզոն մտահոգ է

12.05.2008

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ չափազանց մտահոգված է Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության՝ Սահմանադրական դատարանի կողմից լուծարվելու հավանականությամբ: Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում կազմակերպված Եվրոպայի 11-րդ համաժողովում Բարոզոն ասել է, որ «պարտադրված են հնարավորինս մոտեցնել Թուրքիային՝ եվրոպական միությանը»: «Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ը պետք է շարունակի արդարացի կերպով: Մի օր ԵՄ-ի լիիրավ անդամը դառնալու …

կարդալ ավելին

Արվեստում կայուն աճ կա

12.05.2008

Արվեստի առարկաների եւ, առանձնապես, իմպրեսիոնիստների գործերի շուկան աճում է ի հեճուկս ԱՄՆ-ի թուլացող էկոնոմիկայի: Այդ մասին երեկ հայտարարել է «Սոտբիս» առեւտրական տունը: Ամերիկայում արտ-շուկայի աճի վրա, առաջին հերթին, ազդել է աճուրդների մայիսյան շարքի սկիզբը, որոնք նվիրված են իմպրեսիոնիզմին, ինչպես նաեւ՝ արդի արվեստին: «Մենք հասել ենք մեկ խմբաքանակի դիմաց 5,7 միլիոն դոլարի չափով միջին գնի, ինչն …

կարդալ ավելին

«Դաբրո» է ստացել

09.05.2008

Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել այդ երկրի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հետ: Հանդիպման ավարտից հետո Բուրջանաձեն վրացի լրագրողներին ասել է, որ ամերիկյան կողմը վերստին իր աջակցությունն է հայտնել Վրաստանին: «Մենք մեկ անգամ եւս լիակատար աջակցություն ստացանք եւ հավաստիացումներ, որ ԱՄՆ-ը միանշանակ պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ ամեն ինչ …

կարդալ ավելին

Պահանջել են փակել եկեղեցին

09.05.2008

Անկարայի բողոքական եկեղեցի եկած 3 երիտասարդներ, պաստոր Իհսան Օզբեքին տեղում չգտնելով, զենքով սպառնացել են աշխատողներին եւ հայտարարել, որ կվերացնեն նրան: Ըստ «Անատոլու» գործակալության, Մալաթիայում քրիստոնեական գրականություն հրապարակելու համար անցյալ տարի թուրք ազգայնականների կողմից գազանաբար սպանված՝ մեկը՝ գերմանացի, երկուսը` թուրք երիտասարդները կապված են եղել այդ եկեղեցու հետ: Եկեղեցու վրա հարձակում գործածները պահանջել են վերջ դնել քրիստոնեական …

կարդալ ավելին

Բազմանշանակ ուղերձ

09.05.2008

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Անկարայում գտնվող Ֆրանսիայի ԵՄ հարցերով պատասխանատու նախարար Ժան-Պիեռ Ժուեի միջոցով «բազմանշանակալից» ուղերձ է հղել Թուրքիայի ԵՄ անդամակցության դեմ հանդես եկող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին: Գյուլն ասել է. «Ֆրանսիայի նախկին նախագահներ դը Գոլից մինչեւ Շիրակ՝ բոլորը Թուրքիայի ԵՄ անդամակցությանը նայել են որպես «ռազմավարական» նպատակ: Այդ պատճառով, եթե Թուրքիան պաշտոնապես ԵՄ թեկնածու երկիր …

կարդալ ավելին

Մահմեդականությունն ու Եվրոպան

09.05.2008

«Իսլամի հետ աշխարհիկության ներդաշնակությունն աշխարհն առաջիկայում կտեսնի Թուրքիայի օրինակով` այդ երկրի մահմեդական բնակչության աշխարհիկ եւ դեմոկրատական լինել-չլինելու կարողությամբ»,- Եվրոպայում` կրոնավոր առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն: «Միլիեթի» տեղեկացմամբ, Եվրոպայում քրիստոնեության, հուդայականության եւ իսլամի ներկայացուցիչների հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով «քաղաքական եւ սահմանադրական մակարդակում» Թուրքիայում ընթացող քննարկումներին, Բարոզոն ասել …

կարդալ ավելին

Կովկասյան պատերազմի ուրվականը

09.05.2008

Նախօրեին Հայաստանում Վրաստանի դեսպանորդ Գեորգի Սագանելիձեն մամուլի ասուլիսում հայտարարեց, թե վրաց-ռուսական հարաբերությունները մոտ են պատերազմի ավելի, քան երբեւէ: Առաջին հայացքից իսկապես այդպես է թվում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուսաստանը որոշում կայացրեց վերականգնել լայնամասշտաբ միջպետական հարաբերությունները ոչ միայն Վրաստանի, այլեւ միջազգայնորեն չճանաչված Աբխազիայի հետ: Վրաստանն իր հերթին ձեռնարկեց առանց օդաչուի կառավարվող հետախուզական ինքնաթիռների թռիչքներ աբխազական …

կարդալ ավելին

Նոր ծրագիր

09.05.2008

Եվրամիությունը նոր երկարաժամկետ նախագիծ է նախաձեռնում, որի նպատակը միությանը սահմանակից պետություններում դրամաշնորհային ծրագրեր իրականացնելն է: Եվրամիության պաշտոնյաների վկայությամբ` «Հարեւանության ներդրումային ծրագրի» ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմելու է 700 միլիոն եվրո: Արդեն 2008 թվականին «Հարեւանության ներդրումային ծրագրին» կփոխանցվեն առաջին դրամական միջոցները` մոտ 10 միլիոն եվրո կտրամադրի Գերմանիան, մեկական միլիոն են փոխանցելու Իտալիայի եւ Շվեդիայի կառավարությունները: Այս ծրագիրը, …

կարդալ ավելին

Մենք շատ նման ենք իրար

09.05.2008

Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ում ավարտվեց փորձագետների հետ հարցազրույցների եւ նրանց տեսակետների հերթական շարքի տպագրումը, որը կազմակերպել են Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը (Բաքու) եւ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը (Երեւան) իրենց համատեղ նախագծի շրջանակում, եւ նվիրված էր նախագահական ընտրություններին։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Հայաստանում նախագահական ընտրություններն արդեն ավարտվել են, իսկ Ադրբեջանում տեղի կունենան այս տարվա վերջին։ …

կարդալ ավելին

Ժողովուրդ եւ էլեկտորատ

09.05.2008

Հայաստանում նախագահական ընտրություններն այս անգամ էլ ընթացան հետխորհրդային երկրներում տարածված սցենարով. հասարակության եւ քաղաքական դաշտի համար հետընտրական գործընթացներն ավելի նշանային էին, քան բուն ընտրական իրադարձությունները: Ադրբեջանում նախագահական ընտրություններն անց են կացվելու 2008թ. աշնանը: Հենց այս` արդեն տեղի ունեցած եւ սպասվելիք իրադարձությունների մեկնաբանությունները ստանալու սկզբունքով էինք մենք կազմել հայ եւ ադրբեջանցի փորձագետներին ուղղված հարցերը: Ենթադրում էինք, …

կարդալ ավելին

Հերթական նախընտրական խոստումը

04.05.2008

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Բարաք Օբաման խոստանում է շարունակել ճնշումները Թուրքիայի վրա` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: «Հրամայական է, որ մենք 1915-1923թթ. Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ իրականացված սարսափելի գործողությունները ճանաչենք որպես ցեղասպանություն, կանգնենք ամերիկահայերի կողքին` կոչ անելով Թուրքիայի կառավարությանը եւս ընդունել այն: Մոտ 2 մլն հայեր արտաքսվեցին, նրանցից 1,5 միլիոն սպանվեցին. Հայոց ցեղասպանության իրողությունը փաստ …

կարդալ ավելին

Գազամուղ են կառուցելու

04.05.2008

«Իրան-Պակիստան-Հնդկաստան գազամուղի շինարարության հետ կապված բանակցություններն ընթանում են եւ շուտով կարող է շինարարությունը սկսելու համաձայնագիր կնքվել»: Այս մասին Նյու Դելիում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի հետ բանակցություններից հետո: Նախօրեին Իրանի նախագահը եղել է նաեւ Պակիստանում, որտեղ փորձել է մեռյալ կետից շարժել գազամուղի շինարարության ծրագրի շուրջ բանակցությունները: Կողմերը համաձայնել են համապատասխան …

կարդալ ավելին

Վերանայել են

04.05.2008

Թուրքիայի խորհրդարանը երեկ բուռն քննարկումներից հետո օրենք է ընդունել, որով փոփոխություններ են կատարվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածում: Հիշեցնենք, որ այդ հոդվածը քրեական պատիժ է սահմանում այլակարծության` «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար: Նոր խմբագրմամբ, «թուրքական ինքնությունը վիրավորել» արտահայտության փոխարեն՝ նշված են կոնկրետ պետական ինստիտուտներ, որոնց հասցեին վիրավորանքները քրեորեն պատժելի են: Դրանց թվին են պատկանում Թուրքական պետությունը, խորհրդարանը, …

կարդալ ավելին

Նախապատրաստվում են հարձակման

04.05.2008

«CBS» հեռուստաալիքի հաղորդմամբ` Պենտագոնն Իրանի վրա հարձակվելու ծրագրին նախապատրաստվելու հրահանգ է տվել: Բացի այդ, ըստ հեռուստաալիքի` մշակվում է վերջնագրի տեքստը, որը պետք է ներկայացվի Իրանի ղեկավարությանը, եթե վերջինս չդադարեցնի տարածաշրջանի ապակայունացումը: Ամերիկյան զինվորականներից մեկի խոսքով, այդ նախապատրաստությունը սկսվել է կապված նրա հետ, որ տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը դառնում է էլ ավելի ագրեսիվ, Իրանը զենք է արտահանում …

կարդալ ավելին

Ադրբեջան. անկլավները հայտնվում են երկու աթոռների արանքում

04.05.2008

Օրենքով Ռուսաստանին պատկանող գյուղերի բնակիչներն ասում են, թե իրենցով հետաքրքրվում են միայն ընտրությունների ժամանակ: Հյուսիսային Ադրբեջանում գտնվող երկու գյուղերի բնակիչներն ասում են, թե իրենք անտեսվում են եւ բյուրոկրատական խոչընդոտների են հանդիպում, քանի որ Ռուսաստանի մաս հանդիսանալու իրենց անսովոր կարգավիճակը նշանակում է, որ երկու կառավարություններից ոչ մեկն իրենցով ինչպես հարկն է չի զբաղվում: Հյուսիսային Ադրբեջանի այս …

կարդալ ավելին

Նոր ռեկորդ

30.04.2008

Երեկ նավթի գնի նոր եւ զգալի աճ է արձանագրվել աշխարհի ապրանքային շուկաներում. 1 բարել նավթի գինը մոտեցել է ԱՄՆ 120 դոլարին: Երեկ Նյու Յորքի ապրանքային սակարանի էլեկտրոնային աճուրդում բարելի դիմաց վճարել են 119,93 դոլար: Երեկ առեւտրաշրջանի ընթացքում գնի աճը կազմել է 1,41 դոլար: Պահանջարկի մեծացումը պայմանավորված է ինչպես Շոտլանդիայի Գրենջմուտի նավթավերամշակման գործարանի աշխատանքային կոլեկտիվի շարունակվող …

կարդալ ավելին

ՌԴ-ին սադրո՞ւմ են

30.04.2008

ՆԱՏՕ-ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, թե Ռուսաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը հրահրիչ բնույթ է կրում: «Այն տպավորությունն է ստեղծվում, որ անպատասխանատու մեկը պատերազմի առիթ է փնտրում: Կարծում եմ, որ դա անմիտ ու անպատասխանատու քաղաքականություն է»,- երեկ ՌԻԱ «Նովոստիին» ասել է Ռոգոզինը:

կարդալ ավելին