աշխարհ

Կամուրջը փլվել է

30.04.2008

Վրաստանի Գորիի շրջանում երեկ առավոտյան Լիախվա գետի վրայով անցնող 50-մետրանոց կամրջի փլվելու պատճառով դժվարացել է երթեւեկությունը Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղով: Միջադեպի ողբերգական հետեւանքներից հաջողվել է խուսափել այն բանի շնորհիվ, որ ոստիկանները ժամանակին փակել են երթեւեկությունը: Զոհեր ու տուժածներ չկան:

կարդալ ավելին

Երկրորդ փուլով

28.04.2008

Երեկ Իրանում տեղական ժամանակով ժամը 8:00-ին բացվել են ընտրական տեղամասերը, եւ սկսվել է քվեարկությունը ութերորդ գումարման խորհրդարանի ընտրությունների երկրորդ փուլի համար: Մարտի 14-ին Իրանում կայացած քվեարկության առաջին փուլում որոշվել էին 290-տեղանոց խորհրդարանի 208 մանդատների տերերը: Մնացած 82 պատգամավորական աթոռների համար պայքարելու է 162 թեկնածու, որոնք չկարողացան առաջին փուլում հավաքել ընտրվելու համար օրենքով անհրաժեշտ ձայների առնվազն …

կարդալ ավելին

Ինտեգրվելու առաջարկ

28.04.2008

Գերմանիայի Քրիստոնեա-սոցիալական միության փոխնախագահ, ԵԽ ներկայացուցիչ Ինգո Ֆրիդրիխը Կովկասի երկրներին Եվրոպական միությանն ինտեգրվելու այլընտրանքային ուղի է առաջարկել: Ըստ այդm` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան եւ Մոլդովան կարող են ձեւավորել Արեւելաեվրոպական միություն: Նա գտնում է, որ քանի որ ԵՄ-ը դեռ մտադիր չէ ընդլայնվել, ՀՀ-ը, Վրաստանը, Ադրբեջանը, ինչպես նաեւ Մոլդովան եւ Ուկրաինան կարող են արեւելաեվրոպական միություն ձեւավորել` միջերկրածովյան …

կարդալ ավելին

Օքրուաշվիլիին ապաստան են տվել

28.04.2008

Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին քաղաքական ապաստան է տրամադրվել Ֆրանսիայում: Այս մասին հայտարարել է Օքրուաշվիլիի փաստաբանը` հիշեցնելով, որ վրացական դատարանը հեռակա կարգով նախկին նախարարին դատապարտել է 11 տարվա ազատազրկման` դրամաշորթության մեղադրանքով: Հիշեցնենք, որ Օքրուաշվիլին լքել է Վրաստանը դեռեւս նոյեմբերի սկզբին: Դեկտեմբերին նա Վրաստանի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր Գերմանիայում, այնուհետեւ գրավի դիմաց …

կարդալ ավելին

«Մոնդի» արձագանքը

28.04.2008

Ֆրանսիական առաջատար «Մոնդ» թերթն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի` ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած շնորհավորական նամակում Երեւանի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ Թուրքիայի պատրաստակամ լինելու մասին հայտարարությանը: «Անհայտ է, արդյոք այդ առաջարկությունը նորից բովանդակո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար Թուրքիայի նախկինում հնչեցրած նախապայմանները եւս, թե՞ ոչ»,- «Թուրքիան նորից ցանկանում է երկխոսություն …

կարդալ ավելին

Թուրքիան 9-րդն է

28.04.2008

Զենքերի ներկրմամբ 2003-2007թթ. Թուրքիան աշխարհում զբաղեցրել է 9-րդ տեղը: Ըստ «Անատոլու» գործակալության, Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը նպատակադրվել է առաջիկայում զենքերի արտահանման մակարդակը հասցնել 1 մլրդ դոլարի եւ այդ ոլորտում մտնել աշխարհի առաջատար երկրների շարքը: 2003-2007թթ. միջեւ աշխարհում ամենաշատ զենք ներկրող առաջին 20 երկրները հանդիսացել են Չինաստանը, Հնդկաստանը, Միացյալ Արաբական Էմիրաթները, Հունաստանը, Հարավային Կորեան, Իսրայելը, Եգիպտոսը, Ավստրալիան, …

կարդալ ավելին

Սարկոզիից դժգոհ են

28.04.2008

Ֆրանսիացիների 72 տոկոսը դժգոհ է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Նիկոլա Սարկոզիի աշխատանքի առաջին տարվա արդյունքներից: Սոցիոլոգիական հետազոտության այս արդյունքները հինգշաբթի օրը հրապարակվելու են «Paris-March» ամսագրում: Միեւնույն ժամանակ Սարկոզիի քաղաքականությունից գոհ է միայն ֆրանսիացիների 48 տոկոսը: Այսպիսով, Ֆրանսիայի նախագահը կառավարման առաջին տարում շատ ավելի համեստ արդյունքների է հասել, քան նրա նախորդը` Ժակ Շիրակը: Համեմատության համար նշենք, որ …

կարդալ ավելին

Վրաստանի ընդդիմության նախընտրական պայքարը թեժանում է

28.04.2008

Մինչ իշխող կուսակցությունը կենտրոնանում է կյանքը բարեփոխելու խոստումների վրա, նրա ընդդիմադիրներին չի հաջողվում առաջ ընթանալ, մասամբ ընտրական համակարգի` իրենց կարծիքով՝ անարդար փոփոխությունների պատճառով: Խանութների ցուցափեղկերը հազիվ էին մաքրվել հունվարյան նախագահական ընտրություններից մնացած Միխայիլ Սահակաշվիլիի դիմանկարով պաստառներից, երբ Վրաստանը կրկին հայտնվեց ընտրական գործընթացներում: Վրաստանի վերլուծաբաններից, ինչպես նաեւ՝ միջազգային դիտորդներից ոմանք, մայիսի 21-ի խորհրդարանական ընտրությունները համարում են …

կարդալ ավելին

Բախումներ

23.04.2008

Հայ-թուրքական սահմանագծից ոչ հեռու` Թուրքիայի Կարսի նահանգում կիրակի օրը տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվել է չորս քուրդ գրոհային եւ մեկ թուրք զինվոր: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի»` եւս մեկ զինվոր վիրավորվել է: «Haberturk» հեռուստաալիքի փոխանցմամբ էլ` զինյալները եղել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից, որը գործում է հիմնականում Թուրքիայի հարավ-արեւելքում: Ի դեպ, նույն օրը Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում ծեծկռտուք …

կարդալ ավելին

10-15 տարում

23.04.2008

«Թուրքիան կարող է Եվրամիության լիիրավ անդամ դառնալ 10-15 տարի հետո»,- այսպիսի կարծիք է հայտնել ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլի Ռենը` հավելելով, որ մինչ այդ Թուրքիան դեռ պետք է երկար ճանապարհ անցնի: «Եթե նա ակտիվորեն իրականացնի եվրոպականացման բարեփոխումներ, ապա, ես կարծում եմ, 10-15 տարի հետո Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին,- ասել է ԵՄ ներկայացուցիչը,- 2005 թվականին …

կարդալ ավելին

Հավերժ սյուժեները կոմիքսներում

23.04.2008

Բրիտանական հրատարակչություններից մեկը նախատեսում է թողարկել Վիլյամ Շեքսպիրի պիեսները նկարազարդումների՝ կոմիքսների տեսքով։ 2008 թվականին ճապոնական «մանգա» հայտնի կոմիքսների ոճով կտպագրվեն Շեքսպիրի «Մակբեթը», «Հուլիոս Կեսարն» ու «Օթելլոն»։ Մինչ այդ տպագրված «Ռոմեո եւ Ջուլիետի» ու «Համլետի» մանգա-տարբերակները շատ մեծ հաջողություն ունեին։ Ընդ որում՝ դասական դարձած Շեքսպիրի պիեսներից շատերն ադապտացվում են այն երկրի կենցաղին ու պատմությանը, որտեղ նախատեսվում …

կարդալ ավելին

Ոչ՝ փառատոնին

23.04.2008

Սանկտ Պետերբուրգը պատրաստվում էր այս տարվա աշնանն անցկացնել հետխորհրդային տարածքում առաջին կինոփառատոնը, որը նվիրված կլիներ արվամոլների կյանքի արտացոլմանն էկրանին։ «Կողք կողքի» կոչվող կինոփառատոնի առանցքում պետք է լինեին ոչ ավանդական սեռական հարաբերությունները։ Կազմակերպիչները վստահեցնում էին, որ ցանկանում են ցուցադրել բարձրարվեստ հեղինակային ֆիլմեր, որոնք վաղուց արդեն ճանաչում են ստացել ողջ աշխարհում։ Սակայն նմանատիպ փառատոն անցկացնելու գաղափարը հավանություն …

կարդալ ավելին

Ո՞վ է խաբում աշխարհին

20.04.2008

«Ադրբեջանը մտադիր չէ այլեւս հաշտվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության անարդարության հետ»,- երեկ Ֆիզուլիի շրջանում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեզ կոչ են անում փոխզիջման գնալ: Բայց ինչ ասել է՝ փոխզիջում. անկախությո՞ւն տրամադրել Լեռնային Ղարաբաղին»,- հարցրել է Ալիեւը` հավելելով, թե աշխարհի տարբեր հիմնախնդիրներ լուծող երկրները չեն ցանկանում «արդարություն ցուցաբերել» ԼՂ հակամարտության …

կարդալ ավելին

Նաեւ հայերի

20.04.2008

Երեկ Մոսկվայի կենտրոնում կալանել են մոտ 100 անօրինական փախստականների, որոնք փաստաթղթեր չեն ունեցել: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Միգրացիոն Դաշնային ծառայության՝ քաղաքի վարչության մամուլի ծառայությունը: Վաղ առավոտյան ծառայության աշխատակիցները Խաղաղության պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող շենքում ստուգում են անցկացրել, որի բնակիչները վաղուց են տարհանվել: «Շենքում անօրինականորեն ապրում էին Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Հայաստանից եւ Մոլդովայից գաղթածներ: …

կարդալ ավելին

Վերացնել էմբարգոն

20.04.2008

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պաշտոնական Թբիլիսիի հետ խորհրդակցություններ սկսել ռուսաստանյան շուկա վրացական արտադրանքի մուտքը թույլատրելու շուրջ եւ վերացնել դեռեւս գործող այցագրային սահմանափակումները Վրաստանի քաղաքացիների համար: «Գործադիր իշխանության դաշնային մարմիններին նաեւ հանձնարարված է քայլեր ձեռնարկել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ գործող առանձին այցագրային սահմանափակումները հանելու ուղղությամբ, արագացնել «Վերին Լարս» …

կարդալ ավելին

Հասել եւ անցել են Աբրամովիչին

20.04.2008

«Ռուսալ» ընկերության ղեկավար Օլեգ Դերիպասկան եւ «Սեւերստալ» ընկերության բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովը Ռուսաստանի միլիարդատերերի այս տարվա ցուցակում առաջ են անցել «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչից, որը երրորդ տեղում է 24,3 միլիարդ դոլարով: Ըստ «Ազատության»` Դերիպասկայի կարողությունը վերջին տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է` 11,8 միլիարդից հասնելով 28,6 միլիարդ դոլարi: Մորդաշովը նույնպես …

կարդալ ավելին

Ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել

17.04.2008

Աղդամի շրջանի Յուսիֆջանլի գյուղի մոտակայքում ղարաբաղյան կողմն անցնելիս ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից ապրիլի 11-ին ձերբակալվել է ադրբեջանցի մի զինծառայող։ ԼՂՀ՝ Ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի փոխանցմամբ` ձերբակալվածն անձը հաստատող փաստաթուղթ չի ունեցել։ Նա ներկայացել է որպես ադրբեջանական բանակի 190-րդ բրիգադի զինծառայող Վյուսալ Շիրսուլթան օղլի Էյբաթով, որը ծնվել է 1989թ. Ադրբեջանի Հանրապետության Շամախիի …

կարդալ ավելին

Ավելի ինտենսիվ են դառնալու

17.04.2008

Վրաստանի եվրոպական եւ եվրաատլանտյան ինտեգրման պետնախարար Գեորգի Բարամիձեն երեկ Թբիլիսիում հայտարարել է, որ Վրաստանն «ակտիվորեն կշարունակի ՆԱՏՕ-ին անդամակցելու քաղաքականությունը եւ դաշինքի հետ համագործակցությունը կընդլայնի բոլոր մակարդակներով»: «ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցությունը կդառնա էլ ավելի ինտենսիվ: Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ շփումները կընդլայնվեն բոլոր մակարդակներով, այդ թվում եւ՝ բարձր մակարդակով»,- նշել է պետնախարարը: «Չնայած ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը խոչընդոտելու …

կարդալ ավելին

23 մլն զբոսաշրջիկ

17.04.2008

Թուրքիան ակնկալում է 2008թ. ընթացքում հյուրընկալել ավելի քան 23 մլն զբոսաշրջիկների` տվյալ ոլորտից ստանալով շուրջ 19,5 միլիարդ դոլարի եկամուտ: Այդ մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի պետական ծրագրավորման կազմակերպությունը: Կազմակերպության պաշտոնյաների խոսքերով` Թուրքիայի նպատակն է զբոսաշրջության ոլորտում հասնել եվրոպական այնպիսի երկրների, ինչպիսին են Ֆրանսիան, Իսպանիան եւ Իտալիան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Ֆրանսիան տարեկան ընդունում է միջինը՝ 79,1 …

կարդալ ավելին

Եկամուտս պաշտոնիդ վնաս չի

17.04.2008

Սպիտակ տունը տվյալներ է հրապարակել Ջորջ եւ Լորա Բուշերի, ինչպես նաեւ՝ Ռիչարդ եւ Լին Չեյնիների եկամուտների մասին, որոնք ցույց են տալիս, որ փոխնախագահի եկամուտները երեքուկես անգամ ավելի են եղել, քան ԱՄՆ նախագահի ընտանիքի եկամուտները: 2007թ. Ջորջ եւ Լորա Բուշերի եկամուտները կազմել են 719 հազար 274 դոլար, որից նախագահն ու առաջին տիկինը վճարել են 221 հազար …

կարդալ ավելին