Կամուրջը փլվել է

30/04/2008

Վրաստանի Գորիի շրջանում երեկ առավոտյան Լիախվա գետի վրայով անցնող 50-մետրանոց կամրջի փլվելու պատճառով դժվարացել է երթեւեկությունը Թբիլիսի-Սենակի ավտոմայրուղով: Միջադեպի ողբերգական հետեւանքներից հաջողվել է խուսափել այն բանի շնորհիվ, որ ոստիկանները ժամանակին փակել են երթեւեկությունը: Զոհեր ու տուժածներ չկան: