Երեկ Մոսկվայի կենտրոնում կալանել են մոտ 100 անօրինական փախստականների, որոնք փաստաթղթեր չեն ունեցել: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Միգրացիոն Դաշնային ծառայության՝ քաղաքի վարչության մամուլի ծառայությունը: Վաղ առավոտյան ծառայության աշխատակիցները Խաղաղության պողոտայի թիվ 9 հասցեում գտնվող շենքում ստուգում են անցկացրել, որի բնակիչները վաղուց են տարհանվել: «Շենքում անօրինականորեն ապրում էին Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Հայաստանից եւ Մոլդովայից գաղթածներ: Նրանց մոտ չեն եղել միգրացիոն եւ անձնագրային-այցագրային որեւիցե փաստաթղթեր»,- նշել են ծառայությունում: Միգրանտները պատմել են, որ տարհանված շենքում բնակության համար իրենք վճարել են մի տղամարդու, որն իրենց է այցելում ամիսը մեկ անգամ: «Այս տեղեկատվությունը փոխանցվել է իրավապահ մարմիններին, որոնք կպարզեն այդ մարդու անձը»,- ընդգծել են մամուլի ծառայությունում: Կալանված բոլոր օտարերկրացիներին տեղափոխել են Միգրացիոն ծառայության մոտակա բաժանմունք, որտեղ կվճռվի նրանց հետագա ճակատագիրը: