Օքրուաշվիլիին ապաստան են տվել

28/04/2008

Վրաստանի պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին քաղաքական ապաստան է տրամադրվել Ֆրանսիայում: Այս մասին հայտարարել է Օքրուաշվիլիի փաստաբանը` հիշեցնելով, որ վրացական դատարանը հեռակա կարգով նախկին նախարարին դատապարտել է 11 տարվա ազատազրկման` դրամաշորթության մեղադրանքով: Հիշեցնենք, որ Օքրուաշվիլին լքել է Վրաստանը դեռեւս նոյեմբերի սկզբին: Դեկտեմբերին նա Վրաստանի իշխանությունների պահանջով ձերբակալվել էր Գերմանիայում, այնուհետեւ գրավի դիմաց ազատ էր արձակվել եւ մեկնել Ֆրանսիա: