Վերացնել էմբարգոն

20/04/2008

ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն, ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է պաշտոնական Թբիլիսիի հետ խորհրդակցություններ սկսել ռուսաստանյան շուկա վրացական արտադրանքի մուտքը թույլատրելու շուրջ եւ վերացնել դեռեւս գործող այցագրային սահմանափակումները Վրաստանի քաղաքացիների համար: «Գործադիր իշխանության դաշնային մարմիններին նաեւ հանձնարարված է քայլեր ձեռնարկել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ գործող առանձին այցագրային սահմանափակումները հանելու ուղղությամբ, արագացնել «Վերին Լարս» սահմանային անցակետի վերակառուցման ավարտումը, երկկողմ փորձագիտական կոնսուլտացիաներ սկսել ռուսաստանյան շուկա վրացական արտադրանքի թույլատրման հիմնախնդիրների շուրջ: Նախատեսվում են նաեւ համապատասխան այլ միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ: