աշխարհ

Ինքնությունը պարզվել է

23.05.2008

Մայիսի 19-ին Մոսկվայի կենտրոնում սպանված հայազգի տղամարդու ինքնությունը պարզվել է. նա 1962թ. ծնված Վարդան Հայրապետյանն է: ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Բալայանն «Արմենպրեսին» ասել է, թե սպանվածի մոտ հայտնաբերվել է ԽՍՀՄ նմուշի անձնագիր, ըստ որի` Վ.Հայրապետյանը ծնվել է Տավուշի մարզի (նախկինում` Շամշադինի շրջան) Արծվաբերդ գյուղում: Նա վերջին անգամ գրանցված …

կարդալ ավելին

Կարծիքներ են փոխանակել

23.05.2008

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է Մոսկվայում գտնվող Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ: ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` «զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել վրաց-աբխազական հակամարտության գոտու իրադրության շուրջ»: «Կողմերը հանդես են եկել լարվածության թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու օգտին այն հանձնարարականների ոգով, որ բովանդակում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի …

կարդալ ավելին

Դեմ են

23.05.2008

Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Կուշները երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ անընդունելի է վրաց-աբխազական հակամարտության ուժային լուծումը: «Աբխազիայում ուժային լուծումն անհնարին է»,- ասել է Կուշները` հավելելով, թե Ֆրանսիայի դիրքորոշումն, այդուամենայնիվ, այն է, որ Աբխազիան Վրաստանի տարածքի բաղկացուցիչ մասն է:

կարդալ ավելին

Բուշի վետոն չօգնեց

23.05.2008

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն անտեսել է Ջորջ Բուշի կողմից վետոյի սպառնալիքը եւ երեքշաբթի օրվա նիստում 324 «կողմ» եւ 84 «դեմ» ձայներով հավանություն է տվել նավթի, բնական գազի կամ ցանկացած այլ նավթամթերքի ոլորտում ՕՊէՔ-ի օրինակով նավթի-գազի արտասահմանյան կարտելների արգելման օրինագծին: Պալատում քվեարկությունից առաջ Սպիտակ տունը տարածել էր հայտարարություն, որում ընդգծված է, որ «ԱՄՆ-ի վարչակազմը վճռականորեն առարկում …

կարդալ ավելին

Հերթական ռեկորդը

23.05.2008

Երեկ միջազգային ապրանքային սակարաններում նավթի գինն առաջին անգամ գերազանցել է 130 դոլարը՝ մեկ բարելի դիմաց: Նյու Յորքի ապրանքային բորսայում 1 բարել նավթի գինը հասել է 130,47 դոլարի: Վերլուծաբանների գնահատմամբ՝ նավթի գների հերթական բարձրացման պատճառը դոլարի թուլացումն է եւ միջազգային շուկայում դրսեւորվող այն անհանգստությունը, որ արդյունահանողները չեն բավարարի «սեւ ոսկու» պահանջարկը:

կարդալ ավելին

Թուրք-ադրբեջանական

23.05.2008

Երեկ Անկարա է ժամանել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորած կառավարական պատվիրակությունը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ խորհրդարանի նախագահ Քոքսալ Թոփթանի հետ: Ըստ «Թրենդ» գործակալության, հանդիպումների ժամանակ քննարկվելու են տնտեսական ոլորտում թուրք-ադրբեջանական համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծերին, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն …

կարդալ ավելին

Յոթ պայմանագիր

22.05.2008

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ Բաքվում յոթ համաձայնագիր է ստորագրվել: Դրանց թվում են առեւտրաարդյունաբերական պալատների, Ֆինանսների նախարարությունների միջեւ համագործակցության համաձայնագրերը, երկու երկրների Արտգործնախարարությունների համագործակցության մասին արձանագրությունը, միջազգային համակցված բեռնափոխադրումների, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների, ստանդարտացման, չափաբանության եւ հավատարմագրման բնագավառում համագործակցության, երիտասարդության եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը: Փաստաթղթերը ստորագրվել են Ադրբեջանի եւ …

կարդալ ավելին

Չեն վստահում խորհրդարանին

22.05.2008

Վրաստանի խորհրդարանը մեծ վստահություն չի վայելում երկրի բնակչության շրջանում, իսկ ընտրողների մեծամասնությունը երբեք չի դիմել իր մեծամասնական պատգամավորին, եւ նույնիսկ չգիտի՝ ով է նա: Այդ մասին վկայում են «Միջազգային թափանցիկություն-Վրաստան» ոչ կառավարական կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները: 1538 հարցվածների 32,2 տոկոսը վստահում է Վրաստանի ժողովրդական պաշտպանին, 24,4 տոկոսը՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, ավելի պակաս վստահություն …

կարդալ ավելին

Ուզում են ավելացնել

22.05.2008

Երեք տարվա ընթացքում Կորեան մտադիր է Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի: Այդ մասին երեկ հայտարարել է Կորեայի առեւտրի խրախուսման գործակալության փոխնախագահ Կյունգսուն Մինը: «2007 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտավորապես 30 մլն դոլար էր, այժմ այն հասցվել է 465 մլն դոլարի, ընդ որում՝ դրա մեծ մասը բաժին է ընկնում Կորեայի ներմուծմանը»,- նշել …

կարդալ ավելին

Դեսպանները մտահոգված են

22.05.2008

Վրաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանները մտահոգություն են հայտնել մայիսի 21-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական իրավիճակում արձանագրված մի շարք դեպքերի կապակցությամբ: ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ղեկավարությամբ գործող դիվանագետների խումբը, որը ձեւավորվել է նախընտրական գործընթացները դիտարկելու համար, անհանգստացած է հատկապես քարոզարշավի ժամանակ «ընտրողներին ահաբեկելու եւ բռնությունների սպառնալիքների» վերաբերյալ ստացվող տեղեկություններով: Վրաստանի իշխանություններին եւ ԿԸՀ-ին ուղղված հայտարարության …

կարդալ ավելին

Ընտրություններից առաջ

22.05.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրամանագիր է ստորագրել 145 կալանավորների համաներման մասին: Ներում շնորհվածների թվում կան կանայք: Համաներման մասին հրամանագիրը ստորագրվել է մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Փաստաթղթի համաձայն՝ 137 կալանավորներ ազատվում են բանտերից, իսկ մնացածի պատժաժամկետները կրճատվում են կիսով չափ:

կարդալ ավելին

Վրացական ինքնաթիռներ

22.05.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Թբիլավիամշենի» բաժնետիրական ընկերության աշխատողների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա տարիներին Վրաստանը կսկսի ինքնաթիռներ արտահանել: «Եթե մինչեւ 2005 թվականը Վրաստանից հիմնականում մետաղի ջարդոն էին արտահանում, ապա այժմ նա մեծ ցատկ է կատարել եւ առաջիկա տարիներին ինքնաթիռներ է արտահանելու, որոնք մշակվել են վրացի հանճարեղ ինժեներների կողմից»,- ասել է Սահակաշվիլին:

կարդալ ավելին

No smoking

22.05.2008

Երեկ Թուրքիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենքը: Այժմ ծխելը թույլատրված է միայն դրսում՝ շենքերից եւ հասարակական ու պետական նշանակության տարածքներից որոշակի հեռավորության վրա: Օրենքը նաեւ պահանջում է, որ այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրված է, դիտողական նյութեր տեղադրվեն ծխելու վնասակարության մասին: Օրենքը խախտելու համար ֆիզիկական անձինք ստիպված կլինեն վճարել մոտ 50 …

կարդալ ավելին

Հակամարտությունների վիրտուալացում է անհրաժեշտ

16.05.2008

1. Ինչպե՞ս պետք է լուծվի ԼՂՀ խնդիրը։ «Մեզ համար ձեռնտու տարբերակը» կողմերից յուրաքանչյուրը հասկանում է գծայնորեն, ընդ որում՝ այդ գծայնորեն հասկացված օգուտն ուրվագծվում է ժամանակակից իրադարձությունների «կոորդինատային համակարգում», մինչդեռ այդպիսի օգուտը չի կարող անփոփոխ մնալ նաեւ ապագայում։ Չէ՞ որ ԽՍՀՄ կողմից Աֆղանստանի բռնազավթման ժամանակ ԱՄՆ-ի համար Բեն Լադենի օգտակարությունը հետագայում վերափոխվեց աղետալի վտանգի։ Գծային մտածողությունը …

կարդալ ավելին

ԼՂՀ հակամարտության աշխարհաքաղաքական արժեքը

16.05.2008

1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ԼՂՀ հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այն դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։ 3. Ձեր կարծիքով՝ միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ (ադրբեջանցի) ժողովրդի անվտանգությանը, եւ ո՞րն …

կարդալ ավելին

Առանց ռազմական միջոցների

15.05.2008

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան Սուխումում հայտարարել է, թե վրաց-աբխազական հակամարտության քաղաքական ու ռազմական լարվածության մակարդակը շատ բարձր է, սակայն, ըստ նրա` այն «չի կարող ռազմական լուծում ունենալ»: Բրայզայի հավաստմամբ` «առաջընթաց ուղին անցնում է միայն բանակցությունների միջոցով, որոնք պետք է տեղի ունենան փոխադարձ հարգանքի մթնոլորտում»: «Շատ կարեւոր է, որ Աբխազիայում ապրող մարդիկ իրենց անվտանգ …

կարդալ ավելին

Պուտինի կաբինետը պատրաստ է

15.05.2008

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ հրապարակել է կառավարության նոր կազմը, որում փոխվարչապետների թիվը հինգից հասցվել է յոթի: Արդյունքում` նախագահի նախկին օգնական Իգոր Շուվալովը նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հավասար դարձել է առաջին փոխվարչապետ, նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Սերգեյ Սոբյանինը կառավարության աշխատակազմի ղեկավար է դարձել փոխվարչապետի կարգավիճակով, իսկ վարչակազմի նախկին փոխղեկավար Իգոր Սեչինը դարձել է արդյունաբերության …

կարդալ ավելին

Գաղտնիքը նրանում է, որ գաղտնիկ չկա

15.05.2008

Ռուսաստանում իշխանության առանցքային դեմքերի փոխատեղության գործընթացն ավարտվեց: Դմիտրի Մեդվեդեւը ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը, իսկ մեկ օր անց նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատվեց ՌԴ վարչապետի պաշտոնում: Արտաքին աշխարհի եւ մասնավորապես Արեւմուտքի համար այս փոփոխության արդյունքում դեռ մինչեւ գործընթացի ավարտն անթաքույց կարեւորվում էր այն, թե նոր նախագահի արտաքին քաղաքականությունը որքանով տարբեր կլինի իր նախորդի տարեցտարի ավելի ընդգծված …

կարդալ ավելին

17,4 միլիարդ դոլար են գտել աղբակույտերում

15.05.2008

Անգլիայում եւ Ուելսում ամեն տարի աղբակույտեր է ուղարկվում ավելի քան 3,5 միլիոն տոննա մթերք, որի արժեքը մոտավորապես 17,4 միլիարդ դոլար է: Այս եզրակացությանն են հանգել Մեծ Բրիտանիայի թափոնների եւ պաշարների հետազոտման կառավարական կազմակերպության (WRAP) աշխատակիցները: WRAP-ի աշխատակիցները կատարել են նման կարգի առաջին հետազոտությունը եւ պարզել, որ դեն նետված սննդամթերքի 60 տոկոսը նույնիսկ փաթեթից բացված չէ: …

կարդալ ավելին

Բուշը խնդրելու է Մեդվեդեւին

12.05.2008

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրելու է՝ չեղյալ հայտարարել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ նրա նախորդի՝ Վլադիմիր Պուտինի արած կարգադրությունները: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դենիել Ֆրիդը: «Մենք շարունակելու ենք նախագահ Մեդվեդեւին հորդորել՝ չեղյալ հայտարարելու Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վերաբերյալ նախագահական հանձնարարությունները, կառուցողականորեն աշխատել հակամարտությունների …

կարդալ ավելին