Երեկ Թուրքիայում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենքը: Այժմ ծխելը թույլատրված է միայն դրսում՝ շենքերից եւ հասարակական ու պետական նշանակության տարածքներից որոշակի հեռավորության վրա: Օրենքը նաեւ պահանջում է, որ այն վայրերում, որտեղ ծխելը թույլատրված է, դիտողական նյութեր տեղադրվեն ծխելու վնասակարության մասին: Օրենքը խախտելու համար ֆիզիկական անձինք ստիպված կլինեն վճարել մոտ 50 դոլար տուգանք: Կազմակերպությունների համար այդ գումարը կարող է ավելացվել մինչեւ 20 հազար դոլար: Մոտ 20 դոլար հարկադրված կլինի վճարել այն ծխողը, ով ծխախոտի մնացորդը կամ սիգարետի դատարկ տուփը կնետի մայթին կամ այլ բաց տեղանքում, որը աղբահավաքման գոտի չէ: Նաեւ արգելված է ծխախոտի վաճառքն անչափահասներին: Երեխային սիգարետ վաճառած առեւտրականը ոչ միայն կարող է տուժել նյութապես, այլեւ հայտնվել բանտում: