Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրամանագիր է ստորագրել 145 կալանավորների համաներման մասին: Ներում շնորհվածների թվում կան կանայք: Համաներման մասին հրամանագիրը ստորագրվել է մայիսի 21-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Փաստաթղթի համաձայն՝ 137 կալանավորներ ազատվում են բանտերից, իսկ մնացածի պատժաժամկետները կրճատվում են կիսով չափ: