«Աշխարհն ընթանում է դեպի երկարատեւ հակամարտությունների շրջան, որի դրդապատճառները կլինեն համաշխարհային շուկայում պարենի գնաճը եւ սննդամթերքի պակասը»,- «Լիբերասիոն» թերթին տված հարցազրույցում նման կանխատեսում է արել ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ժան Զիգլերը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ Զիգլերն ասել է, որ միայն անցած երկու ամսվա ընթացքում բրնձի գինն աճել է 52 տոկոսով, իսկ ցորենի գինը 4 ամսում ավելացել է …
կարդալ ավելինԵրեկ ռուսական «Նեզավիսիմայա գազետան» հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով հրամանագիր է ստորագրելու, որը տարբեր նախարարություններին եւ գերատեսչություններին հնարավորություն կտա ներկայացուցչություններ բացել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Թերթի տեղեկություններով, Ռուսաստանի Արտգործնախարարությունը նաեւ խորհուրդ է տվել Պուտինին ճանաչել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը երկու դեպքում՝ եթե սկսվի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության իրական գործընթացը …
կարդալ ավելինԵվրոպան պետք է դիվերսիֆիկացնի էներգակիրների մատակարարումները, քանի որ չափազանց մեծ է նրա կախվածությունը ՌԴ-ից կատարվող ներմուծումից: Այդ մասին Աթենքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան: «Հունաստանը բնական գազի 80 տոկոսը ստանում է միայն մեկ ընկերությունից՝ «Գազպրոմից»: Նշանակություն չունի, թե որ երկրից է այդ ընկերությունը, բայց երբ այն ապահովում է մատակարարումների 80 կամ ավելի տոկոսը, …
կարդալ ավելին«Ազատություն» ռ/կ արաբալեզու ծառայության` «Ազատ Իրաք» ռ/կ Բաղդադի բյուրոն արժանացել է 2008թ. «Դեյվիդ Բըրք» լրագրողական մրցանակին: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դ. Բըրքի անվան մրցանակն ամեն տարի շնորհվում է «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների այն լրագրողներին, ովքեր աչքի են ընկել իրենց հաղորդումների խիզախությամբ, շիտակությամբ եւ ինքնատիպությամբ: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդն այս շաբաթ հայտարարել է, …
կարդալ ավելին«Lenta.ru» ինտերնետային կայքը երեկ ներկայացրել է աշխարհում գոյություն ունեցող մի շարք «անհեթեթ» օրենքներ, որոնց միլիոնավոր մարդիկ ստիպված են հետեւել: Օրինակ, օրենքով Շվեյցարիայում ժամը 22:00-ից հետո չի կարելի գուգարանի ջուրը քաշել, Թաիլանդում` տրորել թղթադրամները, իսկ Անգլիայում չի կարելի չամիչով կարկանդակ ուտել: Բրազիլական Բիրիտիբա քաղաքի քաղաքապետն արգելել է մահանալ: Ուշագրավ է, սակայն, ԱՄՆ Օհայո նահանգում ընդունված այն …
կարդալ ավելինԱդրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն բոլոր ձերբակալված լրագրողներին եւ կարճեն նրանց դեմ հարուցված շինծու քրեական գործերը: Այս մասին երեկ հայտարարել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտին: Նա մասնավորապես կոչ է արել ազատ արձակել «Գյունդելիկ Ազերբայջան» թերթի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆատուլաեւին, որին ադրբեջանական դատարանն անցած տարի երկարատեւ ազատազրկման …
կարդալ ավելինԱյս օրերին Թբիլիսիում է գտնվում Ադրբեջանի պետական նավթընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւը: Ինչպես «Նովոստի Վրաստանին» հայտնել են Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայում, Աբդուլաեւի հետ լրացուցիչ բանակցություններ են անցկացվելու Ադրբեջանից Վրաստան բնական գազի ներկրման հարցի շուրջ: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեկո Խետագուրին, ներկա փուլում բանակցություններ են ընթանում ոչ թե բնական գազի գնի, այլ …
կարդալ ավելինՇրջանառության մեջ նոր հողեր մտցնելը թույլ կտա զգալիորեն ավելացնել ռուսաստանյան հացահատիկի արտահանումը: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը: «Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա կարիք կա արտահանումն ավելացնել մինչեւ 25-30 միլիոն տոննա»,- ասել է նա Ազգային ապրանքասակարանում ցորենի ապառնագրերի աճուրդի բացման հանդիսավոր արարողությունից հետո: Գորդեեւը հիշեցրել է, որ, կանխատեսման համաձայն, այս տարի …
կարդալ ավելինԹուրքիայի Աշխատանքի նախարարության Արտաքին հարաբերությունների եւ արտագնա աշխատուժի ծառայությունների տնօրինության կողմից պատրաստված «Արտագնա թուրքական աշխատուժը» կոչված զեկույցի համաձայն, 2006թ. վերջի դրությամբ, արտասահմանյան երկրներում բնակվող թուրքերի թվաքանակը կազմել է 3.693.291 մարդ: Այդ քաղաքացիներից 3.024.987-ը բնակվում են Արեւմտյան Եվրոպայի երկրներում, 67.950-ը՝ թուրքալեզու հանրապետություններում եւ Կիպրոսի թուրքական մասում, 175.692-ը՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում, 64.500-ը՝ Ավստրալիայում, 291.000-ը՝ ԱՄՆ …
կարդալ ավելինԻրանի Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Հոսեյն Ֆագիհիանը երեկ հայտարարել է, որ մինչեւ 2009թ. մարտ ամիսը Իրանում կկառուցվի ուրանի հանքանյութի վերամշակման եւս մեկ գործարան: «Երկրորդ գործարանը կաշխատի Եզդի նահանգի Արդաքան քաղաքում»,- ասել է նա: Ֆագիհիանի խոսքով, այդ ձեռնարկության շահագործմամբ Իրանում վերջնականապես կլուծվի միջուկային արդյունաբերության՝ «դեղին քեյկի» (փոշի) պահանջմունքի ապահովման հարցը, որը վերամշակվում-դարձվում է …
կարդալ ավելինԱպրիլի 14-17-ը Բաքվում խորհրդակցություններ կանցկացվեն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության շուրջ, որոնց ընթացքում կպատրաստվի ռազմական ոլորտում գործակցության հաջորդ փուլի գործողությունների ծրագիրը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի ծառայությունը: «ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորելու է Պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի՝ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Բեն Ֆատան: Ադրբեջանական կողմից հանդիպմանը կմասնակցեն երկրի Պաշտպանության նախարարության փորձագետները»,- նշել են մամուլի ծառայությունում: Ռազմական …
կարդալ ավելինԵրեկ «Մուասիր Մուսավաթ» կուսակցության մոտ 25 կողմնակիցներ պիկետ են կազմակերպել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Նրանք բողոքել են այն բանի դեմ, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին: Բողոքի ակցիայի գլխավոր կարգախոսը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումն էր: Ոստիկանությունը ցրել է չարտոնված պիկետը: Ակցիայի մասնակիցները դիմում են փոխանցել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին:
կարդալ ավելինԱդրբեջանի Ազգային բանկի վարչության փոխնախագահ Ռուֆաթ Ասլանլին հայտարարել է, որ բանկի տնօրինման ներքո եղած արժութային պահուստները տարեսկզբից մինչեւ ապրիլի 1-ն ավելացել են ավելի քան 6 տոկոսով՝ մինչեւ 4 մլրդ 260,7 մլն դոլար: Նա նշել է, որ առաջիկա շաբաթներին երկրի ռազմավարական արժութային պահուստները (Ադրբեջանի նավթի պետական հիմնադրամի միջոցների եւ կառավարության դեպոզիտների հաշվառմամբ) կհասնեն 10 մլրդ դոլարի: …
կարդալ ավելին«Վրաստանն առանձնահատուկ երկիր է, որը կարող է ապահովել ոչ միայն իր անվտանգությունը, այլեւ զգալի ավանդ ներդնել համաշխարհային անվտանգության ապահովման գործում»: Այդ մասին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է Սաչխերի կենտրոնում պատրաստություն անցած սպաների պարգեւատրման՝ երեքշաբթի օրը կայացած արարողության ժամանակ: Ինչպես հայտարարել է նախագահը, այդ բազայում մեկ տարվա ընթացքում պատրաստություն են անցել «լավագույն վրացի սպաներից լավագույնները»: …
կարդալ ավելին«Դուբայի աշտարակ» («Բուրջ Դուբայ») եզակի երկնաքերը, որը կառուցվում է Արաբական Միացյալ Էմիրություններում, հատել է այն ամենամեծ բարձրությունը, որին հասել են մարդու կողմից ստեղծվող կառույցները՝ հասնելով Երկրի մակերեւույթից 630 մետր մակարդակի բարձրության: Աշտարակի շինարարությունը տնօրինող «Emaar» ընկերության նախագահ Մուհամեդ ալ Աբարի խոսքով, «Բուրջ Դուբայը» գերազանցել է մարդու կողմից ստեղծված ամենաբարձր օբյեկտի՝ 45 տարի պահպանվող ռեկորդը: 1963 …
կարդալ ավելինԱդրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ որոշել է նախագահական ընտրություններն անցկացնել հոկտեմբերի 15-ին: «Day.az»-ի փոխանցմամբ` Ադրբեջանում ընտրողների թիվը շուրջ 4 մլն 835.000 է:
կարդալ ավելին«XPRESS» կայքէջի փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրություններում 25 իրավապահ դատարանի առաջ է կանգնել մի խումբ բանտարկյալների հանդեպ անցյալ տարվա օգոստոսին բիրտ գործողություններ կիրառելու մեղադրանքով: Դուբայի կենտրոնական բանտի պաշտոնյաները եւ բանտապահները հերքում են իրենց ներկայացված մեղադրանքները: Դուբայի ոստիկանությունը հետաքննել է բանտարկյալների բողոքները: Բանտը գտնվում է Ալ Ավիր ավանի մոտակայքում: Ամբաստանյալների թվում են 4 բարձրաստիճան ոստիկան, 5 կապրալ …
կարդալ ավելինԸստ «Ասոշիեյթեդ պրեսի»` Եվրամիության կարգավորող մարմինները թույլատրել են բջջային հեռախոսների օգտագործումը եվրոպական ավիաչվերթերի ընթացքում: Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ նոր կանոնները սահմանում են համաեվրոպական չափորոշիչ, որով նախատեսվում է ավիաթռիչքների ընթացքում ուղեւորների կողմից անձնական բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման հնարավորությունը: Եվրամիության դիրեկտիվը, որն ուժի մեջ է մտել երեկ, պայմաններ է ստեղծում այս տարի ավիաընկերություններին բջջային …
կարդալ ավելինԱդրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին «Թրենդին» ասել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Ընդսմին դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է եւ պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը:
կարդալ ավելինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է համարժեք պատասխան տալ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա անպատասխան չի թողնվի: Բայց մենք կհակազդենք պրագմատիկորեն, ոչ որպես դպրոցական տղեկներ, որոնք խռովել են, որ իրենց նեղացնում են, եւ փախել դասարանից ու սկսել լաց լինել ինչ-որ անկյունում»,- ասել է նա: Սերգեյ Լավրովը համոզված է, որ Ռուսաստանը պարտավոր …
կարդալ ավելին