«Ազատություն» ռ/կ արաբալեզու ծառայության` «Ազատ Իրաք» ռ/կ Բաղդադի բյուրոն արժանացել է 2008թ. «Դեյվիդ Բըրք» լրագրողական մրցանակին: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դ. Բըրքի անվան մրցանակն ամեն տարի շնորհվում է «Ազատություն» եւ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանների այն լրագրողներին, ովքեր աչքի են ընկել իրենց հաղորդումների խիզախությամբ, շիտակությամբ եւ ինքնատիպությամբ: Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդն այս շաբաթ հայտարարել է, որ Բաղդադի բյուրոն մրցանակին արժանացել է լրագրողների համար աշխարհի ամենավտանգավոր երկրում աշխատելիս ցուցաբերած բացառիկ պրոֆեսիոնալիզմի համար: