Ընդդեմ ԱՄՆ-ի

11/04/2008

Երեկ «Մուասիր Մուսավաթ» կուսակցության մոտ 25 կողմնակիցներ պիկետ են կազմակերպել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան առջեւ: Նրանք բողոքել են այն բանի դեմ, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է քվեարկել Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին: Բողոքի ակցիայի գլխավոր կարգախոսը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցումն էր: Ոստիկանությունը ցրել է չարտոնված պիկետը: Ակցիայի մասնակիցները դիմում են փոխանցել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին: