Աշխատուժ է ուղարկել 55 երկրներ

11/04/2008

Թուրքիայի Աշխատանքի նախարարության Արտաքին հարաբերությունների եւ արտագնա աշխատուժի ծառայությունների տնօրինության կողմից պատրաստված «Արտագնա թուրքական աշխատուժը» կոչված զեկույցի համաձայն, 2006թ. վերջի դրությամբ, արտասահմանյան երկրներում բնակվող թուրքերի թվաքանակը կազմել է 3.693.291 մարդ: Այդ քաղաքացիներից 3.024.987-ը բնակվում են Արեւմտյան Եվրոպայի երկրներում, 67.950-ը՝ թուրքալեզու հանրապետություններում եւ Կիպրոսի թուրքական մասում, 175.692-ը՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում, 64.500-ը՝ Ավստրալիայում, 291.000-ը՝ ԱՄՆ եւ Կանադայում, 68.992-ը՝ Ռուսաստանում, Ճապոնիայում, Աֆղանստանում եւ այլ երկրներում: Ըստ այդ զեկույցի, արտասահմանյան երկրներում աշխատող թուրքերի թվաքանակը, 2006թ. վերջի դրությամբ, կազմել է 1 մլն 205.506 մարդ: Այդ քաղաքացիներից 826.934-ն աշխատում են Արեւմտյան Եվրոպայի երկրներում, 23.609-ը՝ թուրքալեզու հանրապետություններում, 1327.94-ը՝ մերձավորարեւելյան եւ աֆրիկյան երկրներում, 30.250-ը՝ Ավստրալիայում, 143 հազարը՝ ԱՄՆ եւ Կանադայում, 48.919-ը՝ ՌԴ-ում, 26.293-ը Սաուդյան Արաբիայում, 15.762-ը՝ Իրաքում եւ 14.402-ը՝ Ղազախստանում: Զեկույցում ասվում է նաեւ, որ Թուրքիան 2006թ., ընդհանուր առմամբ, 141.734 թուրք աշխատավորներ է ուղարկել նաեւ Նեպալի, Մոնղոլիայի, Օմանի, Մալդիվյան կղզիների եւ Սուդանի նման 55 երկրներ: