Ոչ որպես տղեկներ

04/04/2008

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է համարժեք պատասխան տալ ՆԱՏՕ-ի ընդարձակմանը: «Դա անպատասխան չի թողնվի: Բայց մենք կհակազդենք պրագմատիկորեն, ոչ որպես դպրոցական տղեկներ, որոնք խռովել են, որ իրենց նեղացնում են, եւ փախել դասարանից ու սկսել լաց լինել ինչ-որ անկյունում»,- ասել է նա: Սերգեյ Լավրովը համոզված է, որ Ռուսաստանը պարտավոր է «գլխավոր ուշադրությունը կենտրոնացնել իր տնտեսական հզորության վրա, ապահովել պաշտպանունակությունը»: Միաժամանակ նա հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է իրադարձությունների զարգացման ամենատարբեր սցենարներին: