Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին «Թրենդին» ասել է, որ ԱՄՆ-ը «պաշտպանում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը եւ հանդես է գալիս դրա շուտափույթ լուծման օգտին»: Ընդսմին դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է եւ պաշտպանում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը: