Ապրիլի 14-17-ը Բաքվում խորհրդակցություններ կանցկացվեն Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ռազմական համագործակցության շուրջ, որոնց ընթացքում կպատրաստվի ռազմական ոլորտում գործակցության հաջորդ փուլի գործողությունների ծրագիրը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի ծառայությունը: «ԱՄՆ-ի պատվիրակությունը գլխավորելու է Պաշտպանության դեպարտամենտի ղեկավարի՝ Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Բեն Ֆատան: Ադրբեջանական կողմից հանդիպմանը կմասնակցեն երկրի Պաշտպանության նախարարության փորձագետները»,- նշել են մամուլի ծառայությունում:
Ռազմական ոլորտում եւ անվտանգության բնագավառում Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի համագործակցության շուրջ խորհրդակցություններ անցկացվում են ամեն տարի: