Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի»` Եվրամիության կարգավորող մարմինները թույլատրել են բջջային հեռախոսների օգտագործումը եվրոպական ավիաչվերթերի ընթացքում: Եվրահանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ ասված է, որ նոր կանոնները սահմանում են համաեվրոպական չափորոշիչ, որով նախատեսվում է ավիաթռիչքների ընթացքում ուղեւորների կողմից անձնական բջջային հեռախոսների անվտանգ օգտագործման հնարավորությունը: Եվրամիության դիրեկտիվը, որն ուժի մեջ է մտել երեկ, պայմաններ է ստեղծում այս տարի ավիաընկերություններին բջջային կապի ծառայությունների մատուցում սկսելու համար: Նման ծառայություն ցույց տալու թույլատրագիրը տրամադրելու է այն երկրի կառավարությունը, որտեղ գրանցված է ավիաընկերությունը եւ այն գործելու է ամբողջ ԵՄ տարածքում: Ծառայությունը մատուցվելու է ինքնաթիռի թռիչքի եւ վայրէջքի ժամանակ, որպեսզի խոչընդոտներ չստեղծվեն ցամաքային հեռահաղորդակցական սարքավորումների բնականոն աշխատանքների համար: