աշխարհ

Ընտրություններ` Վրաստանում

23.03.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրենց մոտ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել մայիսի 21-ին։ «Ընդդիմությունը չէր ցանկանում, որ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան մայիսի 26-ի Անկախության օրվա տոնակատարությունից եւ զորահանդեսից հետո: Ուստի, ես կարծում եմ, որ ընտրություններն ավելի լավ կլինի անցկացնել մինչեւ Անկախության օրը, հավանաբար՝ մայիսի 21-ին»,- Նյու Յորքում վրացի լրագրողների հետ զրույցում ասել …

կարդալ ավելին

Մեղադրել են

23.03.2008

Մերձավոր Արեւելքում Իրանի գործունեությունը սպառնում է այդ տարածաշրջանի կայունությանը: Այդ մասին երեքշաբթի երեկոյան Երուսաղեմում հայտարարել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոն Մակքեյնը, որը պաշտոնական այցով Իսրայել է ժամանել որպես Սենատի պատվիրակության ղեկավար: «Իրանը հովանավորում, վարժեցնում եւ այլ եղանակներով օգնում է ծայրահեղական խմբերին: Այդ կապակցությամբ իմ անհանգստությունն աճում է Մերձավոր Արեւելքում իմ շրջագայության շարունակվելու համեմատ»,- ասել է …

կարդալ ավելին

Կոչ է արել միավորվել

19.03.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այցի շրջանակներում ծրագրված են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպումներ: ԱՄՆ մեկնելուց առաջ Վրաստանի նախագահը քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել հանուն երկրի փրկության միավորվել. «Վրաստանի համար լուրջ պահ …

կարդալ ավելին

Գործել, ինչպես Սարկոզին

18.02.2008

Ինչպես հայտնի է, ֆրանսիացիները գործադուլների մեծ սիրահար են: Գործնականում ոչ մի օր, առիթ լինի, թե անառիթ, առանց գործադուլների չի անցնում: Ընդ որում գործադուլ են անում ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչները` տաքսիստներից սկսած՝ մինչեւ ոստիկանները: Չնչին առիթով նրանք ընդհատում են աշխատանքը, առանձնապես հաշվի չառնելով այն բազմաթիվ անհարմարությունները, որոնք ստեղծվում են նրանց խնդիրներում որեւէ մեղք չունեցող մարդկանց համար, ընդհուպ …

կարդալ ավելին

Ընդդիմությունը սպառնում է

18.02.2008

Թբիլիսիում երեկ նախատեսված ընդդիմության հանրահավաքից առաջ` նախօրեի ուշ երեկոյան, Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են փոխզիջումների գնալ եւ իրականացնել ընդդիմության առաջ քաշած հիմնական պահանջները: Ըստ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի, իշխանությունները, մասնավորապես, համաձայնել են ազատ արձակել նոյեմբերի 7-ի հանրահավաքից հետո կալանավորվածներին, փոխել ընտրական համակարգը, ընտրական վեճերը հարթելու նպատակով ստեղծել նոր մարմին, որտեղ ներկայացված կլինեն …

կարդալ ավելին

Մահացել է Պատարկացիշվիլին

15.02.2008

Փետրվարի լույս 13-ի գիշերը Լոնդոնում մահացել է վրացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բադրի Պատարկացիշվիլին, որն առաջադրել էր իր թեկնածությունը հունվարի 5-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում: 52-ամյա միլիարդատիրոջ մահվան լուրը հայտնել են նրա օգնականները եւ Թբիլիսիում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը: Պատարկացիշվիլիի անձնական բժիշկ Զաուր Կիրկիտաձեն հայտարարել է, որ նա երբեք սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

Հեռու «Իմեդիից»

15.02.2008

Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին դիմել է այդ երկրի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովին` հորդորելով ձեռնպահ մնալ «Իմեդի» հեռուստաընկերության դեմ կիրառվելիք պատժամիջոցներից: Բանն այն է, որ փետրվարի 15-ին Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը նիստ է անցկացնելու, որի ժամանակ, ինչպես նախապես հայտարարվել է, մտադիր է քննարկել «Իմեդի» հեռուստաընկերությանն արտոնագրից զրկելու հարցը: Հանձնաժողովն օրենքի խախտում է տեսնում այն փաստի …

կարդալ ավելին

Էկոլոգիապես մաքուր քաղաք

15.02.2008

Աբու Դաբիի արվարձաններում առաջիկա ութ տարում կկառուցեն ապագայի՝ աշխարհում առաջին էկոլոգիապես մաքուր քաղաքը, ինչի համար տրամադրվել է 22 միլիարդ դոլար: «Ալ Իթթիհադ» ամիրայական թերթը գրում է, որ քաղաքի, որը ստացել է «Մասդար» («Աղբյուր») անվանումը, կենտրոնական հիմնարկությունը կլինի համանուն գիտատեխնոլոգիական ինստիտուտը, որը կզբաղվի էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտի հետազոտություններով: Մասդարում, որը 700 հեկտար տարածություն է զբաղեցնում Աբու …

կարդալ ավելին

Ինչի՞ մասին էր խոսում Սահակաշվիլին Եվրոպայում

06.02.2008

Պաշտոնական Թբիլիսին հնարավոր բոլոր ճանապարհներով ձգտում է դեպի Եվրոպա, այնտեղ, ուր ՆԱՏՕ-ն է, ռազմական ալյանսը, որը կպաշտպանի նրա շահերը, եւ որտեղ լավ կյանքն է, ինչին Վրաստանը սովոր է դեռ Ստալինի ժամանակներից: Դա շատ գովելի է, քանի որ Եվրոպայում կարգուկանոն կա եւ բարեկեցիկ կյանք, այն ամենն, ինչ չկա եւ մոտակա տասնամյակներում չի լինի Վրաստանում: Եվ այն …

կարդալ ավելին

Ռազմավարական ռեսո՞ւրս, թե՞ բնական պաշար

04.02.2008

Նավթը պետք է դադարի ռազմավարական պաշար լինելուց՝ հանուն համաշխարհային էներգաանվտանգության ապահովման: Այդ մասին ասել է էներգետիկայի գծով ամերիկացի հայտնի փորձագետ, Գլոբալ անվտանգության վերլուծության ինստիտուտի գործադիր տնօրեն Գել Լաֆտը: «Նավթը պետք է դադարի ռազմավարական պաշար լինելուց, որը ձեւավորում է համաշխարհային էկոնոմիկայի կառուցվածքը, եւ վերածվի սովորական բնական պաշարներից մեկի»,- հայտարարել է նա՝ դասախոսությամբ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի …

կարդալ ավելին

Բայց հետեւանքները զգացվում են

04.02.2008

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ հայտարարել է, որ ժամանակին մեծ կախվածություն է ունեցել ալկոհոլից, սակայն «քրիստոնեական հավատի ու վերին ուժերի աջակցության եւ սպորտի շնորհիվ հաղթահարել է գինեմոլությունը»: Բալթիմորում այցելելով եկեղեցու հովանավորությամբ գործող «Երիքովի կենտրոն», որը նախկին բանտարկյալներին օգնում է ալկոհոլից, ծխախոտից եւ թմրադեղից հրաժարվելու, սոցիալապես ադապտացվելու եւ հասարակության մեջ ինտեգրվելու հարցերում, Ջորջ Բուշն ասել է, …

կարդալ ավելին

Չավեսը` ԱՄՆ-ի դեմ

30.01.2008

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը կոչ է արել երկրի դաշնակիցներին՝ հակաիմպերիալիստական ռազմական դաշինք ստեղծել ԱՄՆ-ի հնարավոր գրոհներից Լատինական Ամերիկան պաշտպանելու համար: Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի» Չավեսը նշել է, որ Վաշինգտոնը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Նա հորդորել է Նիկարագուային, Բոլիվիային եւ Կուբային՝ «մշակել պաշտպանության համատեղ ռազմավարություն եւ ստեղծել զինված ուժեր»: «Հակառակորդը նույնն է՝ Միացյալ Նահանգների …

կարդալ ավելին

Հայը նպաստել է Օբամայի հաղթանակին

30.01.2008

Շաբաթ օրը Հարավային Կարոլինայում անցկացված նախնական ընտրություններում ԱՄՆ նախագահի դեմոկրատ հավակնորդներից քվեների 55 տոկոսով հաղթանակ է տարել Իլինոյսից ընտրված սենատոր Բարաք Օբաման: Ամերիկյան լրատվամիջոցների գնահատմամբ` Օբամայի հաղթանակին մեծապես նպաստել է նրա նահանգային շտաբի ղեկավար Ռիչարդ Արա Հարպութլյանի նախահարձակ մարտավարությունը: «Ազատության» հաղորդմամբ` 58-ամյա հայազգի այս դեմոկրատ գործիչը, ով երկար տարիներ եղել է Հարավային Կարոլինայի դեմոկրատների առաջնորդը, …

կարդալ ավելին

Եթե ուզում եք երկար ապրել

30.01.2008

«Վաշինգտոն փոստի» փոխանցմամբ` Միչիգանի համալսարանի հետազոտությունները վկայում են, որ որոշ հանգամանքներում ընտանեկան կոնֆլիկտները դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության ու երկարակեցության վրա: Հետազոտությունն անցկացվել է 17 տարվա ընթացքում 192 ընտանիքներում, որոնք բոլոր պարամետրերով` տարիքով, սոցիալական ու առողջության վիճակով, լավ ու վատ սովորություններով, նույնն են եղել: Բոլոր ընտանիքները բաժանվել են 4 խմբի, ըստ կոնֆլիկտները լուծելու իրենց …

կարդալ ավելին

Կալանք` «Իմեդիի» վրա

27.01.2008

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանք է դրել «Իմեդի» հեռուստաընկերության գույքի վրա: Այդ մասին երեկ հայտարարել է դատարանի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ հեռուստաընկերության ղեկավար Բադրի Պատարկացիշվիլիի նկատմամբ Վրաստանի Գլխավոր դատախազության կողմից հետախուզում է հայտարարվել` պետական կարգը տապալելու նպատակով հանցավոր համաձայնության գալու մեղադրանքով:

կարդալ ավելին

Ճիշտ ե՞ս ասում

27.01.2008

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, ԱՄՆ նախկին առաջին տիկին, սենատոր Հիլարի Քլինթոնը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որում Կոնգրեսին կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը եւ խոստանում է նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել ցեղասպանությունը: Հաղորդելով այս մասին՝ Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը հիշեցնում է, որ 2002 թվականից ի վեր Հիլարի Քլինթոնը Սենատում պաշտպանել է Հայոց …

կարդալ ավելին

Օրինակ վերցրեք

27.01.2008

Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, որ հանրապետության Գերագույն ռադայի այն պատգամավորները, որոնք չեն հաճախում խորհրդարանի նիստերին, կզրկվեն աշխատավարձից: Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում աշխատում են երկրի տասնյակ շատ հարուստ մարդիկ, ովքեր հազվադեպ են հաճախում խորհրդարանի նիստերին: Նույն իրավիճակն է ՀՀ ԱԺ-ում, եւ վատ չէր լինի գոնե այս մեթոդը կիրառվեր: Ավելին` որոշակի քանակի …

կարդալ ավելին

Գներն աճել են

27.01.2008

Աշխարհի ապրանքային շուկաներում երեկ ոսկու, պլատինի ու պղնձի գնի զգալի աճ է արձանագրվել: Երեկ սակարաններն այդ կերպ են արձագանքել առավոտվանից էլեկտրաէներգիայի անբավարարության պատճառով Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում «ԱնգլոԳոլդ Էշանտի» եւ «Գոլդ Ֆիլդ» ընկերությունների հանքավայրերում այդ թանկարժեք մետաղների արդյունահանման ժամանակավոր դադարեցման վերաբերյալ հաղորդագրությանը: Արդյունքում՝ 1 տրոյական ունցիա պլատինի գինը վերջին ժամերին բարձրացել է 44,5 դոլարով՝ հասնելով 1655 դոլարի …

կարդալ ավելին

Մաքուր էջից

27.01.2008

«Եթե ինձ հրավիրեն, ես միշտ պատրաստ եմ ժամանել Մոսկվա եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից»,- նախօրեին Ստրասբուրգում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Մենք պետք է վերադառնանք ելման դիրքերին: Վրաստանը պատրաստ է երկխոսության եւ սպասում է հաջորդ քայլերին, այդ թվում՝ առեւտրական, տնտեսական, հումանիտար ու քաղաքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ»,- ասել է նա:

կարդալ ավելին

Üáñ é»Ïáñ¹

27.01.2008

Կոլումբիացի Խայմե Գարսիան կրկին հաստատել է իր «մարդ-համակարգիչ» մականունը: Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի դասախոսների եւ ուսանողների առջեւ ունեցած ելույթի ընթացքում նա գերազանցել է սեփական ռեկորդը՝ հիշողությամբ ասելով այն 150.000 թվերը, որոնք ստորակետից հետո գրված են Պի նշանում: Այն արտահայտվում է անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակով (3,14…եւ անվերջություն): Գիտափորձի ժամանակ պահանջվել է 652 սլայդ, որպեսզի լսարանում էկրանի …

կարդալ ավելին