Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կիրակի օրը կոչ է արել երկրի դաշնակիցներին՝ հակաիմպերիալիստական ռազմական դաշինք ստեղծել ԱՄՆ-ի հնարավոր գրոհներից Լատինական Ամերիկան պաշտպանելու համար: Ըստ «Ասոշիեյթեդ պրեսի» Չավեսը նշել է, որ Վաշինգտոնը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար: Նա հորդորել է Նիկարագուային, Բոլիվիային եւ Կուբային՝ «մշակել պաշտպանության համատեղ ռազմավարություն եւ ստեղծել զինված ուժեր»: «Հակառակորդը նույնն է՝ Միացյալ Նահանգների կայսրությունը: Եթե նա գրոհի մեր երկրներից որեւէ մեկի դեմ, ապա դա կնշանակի, որ նա գրոհում է բոլորիս դեմ»,- ասել է նա: