Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այցի շրջանակներում ծրագրված են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի, պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի հետ հանդիպումներ: ԱՄՆ մեկնելուց առաջ Վրաստանի նախագահը քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել հանուն երկրի փրկության միավորվել. «Վրաստանի համար լուրջ պահ է, ՆԱՏՕ-ին մեր անդամագրվելու շուրջ աշխարհաքաղաքական մեծ պայքար է ընթանում… հյուսիսային հարեւանի գործողությունների պատճառով կրիտիկական իրադրություն է ստեղծվել անջատողական տարածաշրջանների շուրջ»,- նշել է Սահակաշվիլին: