Կալանք` «Իմեդիի» վրա

27/01/2008

Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանք է դրել «Իմեդի» հեռուստաընկերության գույքի վրա: Այդ մասին երեկ հայտարարել է դատարանի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ հեռուստաընկերության ղեկավար Բադրի Պատարկացիշվիլիի նկատմամբ Վրաստանի Գլխավոր դատախազության կողմից հետախուզում է հայտարարվել` պետական կարգը տապալելու նպատակով հանցավոր համաձայնության գալու մեղադրանքով: