Հայաստանում ժամանակավոր ապաստան ստանալու խնդրանքով այս տարի մինչ դեկտեմբերի 1-ը դիմել է Իրաքի շուրջ 238 քաղաքացի: Բոլորին 3 ամիս ժամկետով տրվել է Հայաստանում ապաստանելու թույլտվություն: Եթե երեք ամիսը լրանալուց հետո անձը չի ցանկանում վերադառնալ հայրենիք՝ իր երկրի անկայուն դրության կամ կյանքին վտանգ սպառնալու պատճառով, ապա ապաստան հայցողի կարգավիճակի վկայականի ժամկետը երկարաձգվում է մինչեւ մեկ տարի: …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ իր երկիրը սատարում է Վրաստանին: Այդ մասին նա հայտնել է Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Ռայսը նշել է հունվարին կայանալիք ընտրությունների ժողովրդավարական անցկացման կարեւորությունը»,- ասված է նախագահի աշխատակազմի՝ երեկ տարածած հաղորդագրության մեջ: Ռայսը նաեւ դրական է գնահատել «Իմեդի» հեռուստակայանի հեռարձակումը վերականգնելու վերաբերյալ Վրաստանի իշխանությունների որոշումը: …
կարդալ ավելին– Եկեք եւ պատմեք, թե ինչ է իրականում տեղի ունեցել,- հայերին խորհուրդ տվեց ազգությամբ թուրք լրագրող Ամբերին Զամանը` ֆրանսիական VAN (հայի զգոնություն ժխտողականության դեմ) կազմակերպությունում տեղի ունեցած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատում» խորագիրը կրող քննարկման ժամանակ: Նոյեմբերի 24-ի քննարկումը, որպես այդպիսին, երկրորդն էր: Առաջինն անցկացվել էր այս տարվա հոկտեմբերի 6-ին, որին մասնակցում էին այս անգամ եւս ներկա …
կարդալ ավելինԳերմանական արդարադատությունը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին արտահանձնելու գործընթացի ձգձգման իրավաբանական բնույթի պատճառներ չունի: Այդ մասին հաղորդել է ԷՖԷ գործակալությունը՝ վկայակոչելով Բեռլինի դատարանը: Օքրուաշվիլին Վրաստանի իշխանությունների խնդրանքով ձերբակալվել էր անցած շաբաթ: Դատարանում նշել են, որ նա կալանքի տակ կգտնվի այնքան ժամանակ, քանի դեռ վրացական կողմը Գերմանիա չի ուղարկի բոլոր այն փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են …
կարդալ ավելինՎրաստանի եվրոպական ընտրությունն անփոփոխ է, նա արագ տեմպերով ընթանում է այդ ուղղությամբ: Այդ մասին երեկ Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն Բրյուսելում վրացի լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի հետ հանդիպումից առաջ: «Այդ վեկտորն ի զորու չէ փոխել Վրաստանի ոչ մի հակառակորդ, բայց դրա հետ մեկտեղ՝ մենք հասկանում ենք, որ հարկավոր է շատ …
կարդալ ավելինԿիրակի օրը Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, այսպես կոչված՝ «Պուտինի պլանի» առաջին փուլն իրականություն դարձավ: Պուտինի գլխավորած «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը նախնական տվյալներով ստացավ ձայների ավելի քան 63%-ը։ Երկրորդ տեղը գրավեց Կոմունիստական կուսակցությունը` մոտ 12 %: Իսկ անհրաժեշտ 7 %-անոց արգելքը հաղթահարած մյուս երկու կուսակցություններն այս կամ այն չափով նույնպես Պուտինի կողմից կառավարվող ուժեր են: Վլադիմիր …
կարդալ ավելինՎրաստանի իշխանությունները մտադիր են վերաբացել «Իմեդի» հեռուստակայանը: Երկրի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն դիմել է գլխավոր դատախազին՝ առաջարկելով երկօրյա ժամկետում վերադարձնել հեռուստակայանին պատկանող գույքը եւ լիցենզիան: «Երկու օրից «Իմեդիի» աշխատողներն ի վիճակի կլինեն մտնել իրենց սենյակները եւ նախապատրաստվել հեռարձակումների վերսկսմանը»,- հայտարարել է Բուրջանաձեն: Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմության նոյեմբերի 7-ի հանրահավաքից հետո այդ երկրի իշխանությունները դադարեցրել էին …
կարդալ ավելինՎրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլին խոստացել է բնակչությանը՝ նախագական ընտրություններում իր հաղթանակի դեպքում, մասնավորապես, լուծել բոլոր սոցիալական հիմնախնդիրները: Ընտրողների առջեւ ելույթ ունենալով Ռուսթավի քաղաքում եւ Աջարիայում՝ նա խոստացել է կենսաթոշակները բարձրացնել մինչեւ 100 դոլար (ներկայում Վրաստանում նվազագույն կենսաթոշակը 34 դոլար է): Բացի այդ, երկրում ծնելիության աճը խթանելու նպատակով թեկնածուն պատրաստ է 2008թ. հունվարից յուրաքանչյուր նորածնի …
կարդալ ավելինՍոցիոլոգ Իգոր Զադորինը գլխավորում է հետազոտումներ անցկացնող «Ցիրկոն» կենտրոնը, որն ամենախոշոր սոցիոլոգիական կենտրոնն է նախկին Խորհրդային միության տարածքում։ Կենտրոնը մեծ ծավալի աշխատանք է անում՝ ուսումնասիրելով ԱՊՀ երկրների քաղաքացիների կարծիքները, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ որքանով են սոցիալապես ադապտացված անկախ դարձած պետությունների քաղաքացիները։ Իգոր Զադորինի համար սոցիոլոգիան ամենազգուշավոր եւ ուշագրավ գիտությունն է, որը, սակայն, ըստ արժանվույն …
կարդալ ավելինՊենտագոնի ղեկավարի նախկին առաջին տեղակալ եւ Համաշխարհային բանկի նախկին նախագահ Փոլ Վուլֆովիցը վերադառնում է Ջորջ Բուշի վարչակազմ: «Նյուսուիկ» հանդեսի տվյալներով՝ Վուլֆովիցը համաձայնել է Կոնդոլիզա Ռայսի առաջարկությանը՝ գլխավորելու Պետդեպարտամենտին կից գործող Միջազգային անվտանգության խորհրդակցական հանձնաժողովը: 18 հոգուց բաղկացած հանձնաժողովն օգտվում է մեծ գաղտնիության հետախուզական տեղեկատվությունից եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի համար հանձնարարականներ է պատրաստում մի շարք ռազմավարական ուղղությունների …
կարդալ ավելինԵրեկ առավոտյան Թուրքիայի Իսպարտա ավանի մոտակայքում աղետի է ենթարկվել Ստամբուլ-Իսպարտա չվերթը կատարող MD-83 մարդատար ինքնաթիռը, ինչի հետեւանքով զոհվել են օդանավում գտնվողները՝ անձնակազմի 7 անդամները եւ 49 ուղեւոր: Բոլոր զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են: Ինքնաթիռը կործանվել է վայրէջք կատարելուց հաշված րոպեներ առաջ՝ Իսպարտայի Սուլեյման Դեմիրելի անվան օդանավակայանից ընդամենը 12 կմ հեռավորության վրա: Միաժամանակ, թուրք դիսպետչերները հայտնել են, …
կարդալ ավելինԲեռլինի Քրեական պալատի դատավորի որոշմամբ՝ Գերմանիայի մայրաքաղաքում երեքշաբթի օրը ձերբակալված Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին իր ճակատագրին սպասելու է «Բեռլին-Մոաբիտ» բանտում: Ինտերպոլի միջազգային օրդերի հիման վրա կատարված Օքրուաշվիլիի ձերբակալման կապակցությամբ խափանման միջոցը մեղմելու, նրան բանտից գրավով կամ չմեկնելու վերաբերյալ ստորագրությամբ ազատելու հարցը «նույնիսկ չի դիտարկվել»:
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է այն կալանավորների համաներման մասին օրինագիծը, ովքեր վերջին տարիներին դատապարտվել են ոչ ծանր քրեական ու տնտեսական հանցագործություններ կատարելու համար: Օրենքն ուժի մեջ է մտել նույն օրը: Բանտերից ու գաղութներից կազատվեն ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված 1200 կալանավորներ: Ազատ կարձակվի եւս 1000 մարդ: Բացի այդ, կրկնակի կկրճատվի եւս մոտ 500 կալանավորների պատժաժամկետը:
կարդալ ավելին«Պաշտոնական Բաքուն ակնկալում է, որ Մոսկվան ճնշում կգործադրի Հայաստանի վրա՝ գրավյալ ադրբեջանական տարածքներն ազատելու համար»,- ասել է Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն` երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ հանդիպման ժամանակ: «Մենք կցանկանայինք, որ ռուսաստանյան կողմը, օգտագործելով Հայաստանի վրա իր ազդեցությունը, նրան ստիպեր ազատելու ադրբեջանական տարածքները»,- ասել է Ռասիզադեն:
կարդալ ավելինԳերմանական Ոստիկանությունը Բեռլինում ձերբակալել է Վրաստանի ընդդիմության վտարանդի առաջնորդ, պաշտպանության եւ ներքին գործերի նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիին: «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Բեռլինի դատախազը հայտնել է, որ Օքրուաշվիլիին կալանելու եւ էքստրադիցիայի ենթարկելու խնդրանքով դիմել էին Վրաստանի իշխանությունները: Բեռլինի դատախազության խոսնակը տեղեկացրել է, որ Օքրուաշվիլին ձերբակալվել է անցած գիշեր հյուրանոցում, եւ քաղաքային իշխանությունները առաջիկա օրերին կքննարկեն նրան էքստրադիցիայի …
կարդալ ավելինԵրեկ Բաքվում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ 2008թ. ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրվել: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարների՝ Սաֆար Աբիեւի եւ Անատոլի Սերդյուկովի հանդիպման ժամանակ: «Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են բոլոր ոլորտներում: Հուսով եմ, որ ձեր այցն ազդակ կհաղորդի մեր երկրների միջեւ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հետագա …
կարդալ ավելինՎրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն հունվարի 5-ին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում սատարում է Միխայիլ Սահակաշվիլիին, ով անցած շաբաթավերջին հրաժարական է տվել երկրի նախագահի պաշտոնից: Անդրադառնալով այն մեղադրանքներին, որ Սահակաշվիլիի վարչակազմը շեղվել է ժողովրդավարական արժեքներից, ինչի վկայությունը նոյեմբերի 7-ի բռնություններն էին ցուցարարների նկատմամբ, Նինո Բուրջանաձեն ասել է, որ չի կարծում, թե իշխանությունը սխալ է գործել` ուժի …
կարդալ ավելինՎրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուներին գրանցելու քաղաքական կուսակցությունների եւ նախաձեռնող խմբերի հայտերի ընդունումը: Առաջադրվել են Իրինա Սարիշվիլի-Ճանտուրիան, Դավիթ Գամկրելիձեն, Շալվա Նաթելաշվիլին, Բադրի Պատարկացիշվիլին, Գեորգի Մայիսաշվիլին, Լեւան Կիձինիձեն, Միխայիլ Սահակաշվիլին, Գեորգի Շերվաշիձեն, Շալվա Կուպրաշվիլին, Շալվա Ցերցվաձեն, Լեւան Գաչեչիլաձեն, Քարթլոս Գարիբաշվիլին, Գեորգի Կորգանաշվիլին, Գեորգի Գեչեչիլաձեն, Ֆազիլ Ալիեւը, Արչիլ Իոսելիանին, Թեյմուրազ Շաշիաշվիլին, Գեորգի Գախոկիձեն, Գիա …
կարդալ ավելինԹուրքական «Աքշամը» հայտնել է, թե հայկական սփյուռքը Հոլիվուդում ավարտին է հասցնում Հայոց ցեղասպանության մասին պնդող ամենանշանավոր աշխատություններից մեկի` Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա նոր ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Իսկ 30-ից ավելի հոլիվուդյան հանրահայտ դերասանների Հյուսիսային Իրաք հրավիրած քրդական ղեկավարությունը ցանկանում է քուրդ առաջնորդ մոլլա Մուստաֆա Բարզանիի կյանքը լուսաբանող «Փեշմերգա» կոչված ֆիլմը …
կարդալ ավելինՆախօրեին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Էլիզաբեթ Երկրորդի որդին՝ արքայազն Չարլզը տիկնոջ՝ Քորնուելի դքսուհի Քամիլայի հետ քառօրյա այցով մեկնել է Թուրքիա: Երեկ թագաժառանգ Չարլզն ու Քամիլան այսօր Քոնիայում այցելել են 13-րդ դարի միստիկ փիլիսոփա եւ բանաստեղծ Մալվանա Ջալալ ալ-Դին ալ-Ռումիի դամբարան: Ավելի ուշ Չարլզը եւ Քամիլան մեկնել են Քոնիայից 40 կիլոմետր հարավ …
կարդալ ավելին