Վրաստանը չի փոխի զարգացման վեկտորը

07/12/2007

Վրաստանի եվրոպական ընտրությունն անփոփոխ է, նա արագ տեմպերով ընթանում է այդ ուղղությամբ: Այդ մասին երեկ Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեն Բրյուսելում վրացի լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի հետ հանդիպումից առաջ: «Այդ վեկտորն ի զորու չէ փոխել Վրաստանի ոչ մի հակառակորդ, բայց դրա հետ մեկտեղ՝ մենք հասկանում ենք, որ հարկավոր է շատ ավելին անել եվրոպական կառույցներին ինտեգրվելու համար»,- ասել է Գուրգենիձեն: