Նախընտրական նվեր

03/12/2007

Վրաստանի խորհրդարանը միաձայն հաստատել է այն կալանավորների համաներման մասին օրինագիծը, ովքեր վերջին տարիներին դատապարտվել են ոչ ծանր քրեական ու տնտեսական հանցագործություններ կատարելու համար: Օրենքն ուժի մեջ է մտել նույն օրը: Բանտերից ու գաղութներից կազատվեն ոչ ծանր հանցագործությունների համար դատապարտված 1200 կալանավորներ: Ազատ կարձակվի եւս 1000 մարդ: Բացի այդ, կրկնակի կկրճատվի եւս մոտ 500 կալանավորների պատժաժամկետը: