Թուրքական «Աքշամը» հայտնել է, թե հայկական սփյուռքը Հոլիվուդում ավարտին է հասցնում Հայոց ցեղասպանության մասին պնդող ամենանշանավոր աշխատություններից մեկի` Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի հիման վրա նոր ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները: Իսկ 30-ից ավելի հոլիվուդյան հանրահայտ դերասանների Հյուսիսային Իրաք հրավիրած քրդական ղեկավարությունը ցանկանում է քուրդ առաջնորդ մոլլա Մուստաֆա Բարզանիի կյանքը լուսաբանող «Փեշմերգա» կոչված ֆիլմը նկարահանել: Թերթը նաեւ հայտնել է, որ այդ ֆիլմերի նկարահանումներում զբաղված են հոլիվուդյան այնպիսի հանրահայտ դերասաններ, ինչպիսիք են Մել Գիբսոնը, Օմար Շերիֆը, Անտոնիո Բանդերասը եւ Սիլվեստեր Ստալոնեն: