Ստորագրեցին

01/12/2007

Երեկ Բաքվում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ 2008թ. ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրվել: Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարների՝ Սաֆար Աբիեւի եւ Անատոլի Սերդյուկովի հանդիպման ժամանակ: «Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում են բոլոր ոլորտներում: Հուսով եմ, որ ձեր այցն ազդակ կհաղորդի մեր երկրների միջեւ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանը»,- ասել է Աբիեւը: Անդրադառնալով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի համատեղ օգտագործման հարցին՝ Աբիեւն ասել է, թե այդ կայանն Ադրբեջանի սեփականությունն է, եւ դրա օգտագործման մասին որոշումները չեն կարող ընդունվել առանց Բաքվի մասնակցության: