աշխարհ

Բախում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ

27.01.2008

Հունվարի 19-ին Մոսկվայում հայ եւ ադրբեջանցի երիտասարդների միջեւ կոնֆլիկտ էր տեղի ունեցել: Պատահարի անմիջական մասնակիցներից մեկն «ArmeniaToday»-ին հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության ենթատեքստով առաջացած վեճի պատճառով մետրոյի մոտ «հրաձգություն» է նախատեսված եղել: Սկզբում գնացել են հայերը, հետո նրանց ետեւից «Ալլահ Ակբար» գոչելով եւ ազգային արժանապատվությունը վիրավորող խոսքերով՝ ժամանել է ադրբեջանցիների խումբը` մոտ 30 հոգի: Ընդհանուր …

կարդալ ավելին

30 հայտնի մարդիկ են ձերբակալվել

27.01.2008

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ Ստամբուլի անվտանգության տնօրինության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները թոշակառու գեներալ Վելի Քյուչուքի, փաստաբան Քեմալ Քերինչսիզի, «Աքշամ» թերթի թղթակից Գյուլեր Քյոմուրչուի եւ թուրքական ուղղափառ պատրիարքարանի մամուլի ծառայության խոսնակ Սեւգի Էրեներոլի հետ միասին 30 հայտնի մարդիկ են ձերբակալել: Ըստ թուրքական «Սաբահ» թերթի, այդ մարդիկ ձերբակալվել են անցյալ տարի …

կարդալ ավելին

Նավթը վերստին էժանացել է

21.01.2008

Նյու Յորքի ապրանքային սակարանում նավթը հինգշաբթի օրը վերստին էժանացել է: Աճուրդի փակվելու պահին փետրվարին «սեւ ոսկու» մատակարարման ապառնագրերը կնքվում էին բարելի դիմաց 90,13 դոլար գնով: Դա 71 ցենտով պակաս է անցած չորեքշաբթի օրվա համանման ցուցանիշից: Ըստ վերլուծաբանների՝ վերջին օրերին նավթի գների անկումը նախեւառաջ բացատրվում է ներդրողների տրամադրություններով, որոնք ամերիկյան էկոնոմիկայի աճի դանդաղում են ակնկալում, ինչը …

կարդալ ավելին

Գինը՝ 1,9 մլրդ դոլար

21.01.2008

Հինգշաբթի երեկոյան Լաս Վեգասում տեղի է ունեցել 1,9 միլիարդ դոլար արժողությամբ Palazzo վիթխարի հյուրանոց-խաղատան բացումը: Դա խոշորագույն հյուրանոցային համալիր է Las Vegas Strip հռչակավոր փողոցում, որը կառուցվել է վերջին երեք տարում: Առաջիկա հանգստյան օրերին Palazzo-ի բացման առիթով տեղի կունենան հանդիսություններ, որտեղ սպասվում է լեգենդար երգչուհի Դայանա Ռոսի ելույթը: Palazzo հյուրանոցում կա 3066 համար՝ մի քանի …

կարդալ ավելին

Մերոնք Պրահայում

21.01.2008

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, նախօրեին Պրահայի Հոլեշովիցե շրջանի Ստրոյնիցկե 1 հասցեում գտնվող բնակելի շենքում երկու հայ տղամարդկանց միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում հայերից մեկը մյուսին հրազենով սպանելուց հետո դիմել է փախուստի: Ոստիկանությունը կասկածյալ մարդասպանի եւ զոհի անունները չի հաղորդել` նշելով միայն, որ կասկածյալի հագին եղել է սեւ ձմեռային վերարկու, նա 25-26 տարեկան է եւ …

կարդալ ավելին

Համաձայնության են եկել

21.01.2008

Հոլիվուդի սցենարիստների գիլդիան համաձայնության է եկել ԱՄՆ-ի խոշոր կինո եւ հեռուստաստուդիաների հետ, ինչը կարագացնի սցենարիստների գործադուլի ավարտը, որը շարունակվում է արդեն 10 շաբաթ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել են Գիլդիայի պաշտոնական ներկայացուցիչները: Սցենարիստներից բանակցողների խմբի ներկայացուցիչ Ջիլ Քեյտսի խոսքով, այս համաձայնությունը կարող է բնորոշվել երկու բառով՝ «նշանակալի եւ կարեււոր»: «Այժմ դեպի հետ ոչ մի ուղի …

կարդալ ավելին

Չեղյալ են հայտարարել

18.01.2008

Հոլիվուդի չորս խոշորագույն արտադրող ընկերությունները` «XX Century Fox Television»-ը, «CBS Paramaount Network Television»-ը, «NBC Universal»-ը եւ «Warner Bros»-ը չեղյալ են հայտարարել մի քանի տասնյակ պարտավորագրեր գործադուլավոր սցենարիստների հետ: Ըստ «Los Angeles Times»-ի` լուծարվել է շուրջ 65 պայմանագիր: Պրոդյուսերական ընկերությունները յուրաքանչյուր սցենարիստի տարեկան միջին հաշվով վճարում էին 500 հազարից մինչեւ 2 միլիոն դոլար: Դադարեցնելով համաձայնագրերի գործողությունը` …

կարդալ ավելին

Բուշը շնորհավորել է

16.01.2008

Երեկ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը Միխայիլ Սահակաշվիլիին շնորհավորել է Վրաստանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Սահակաշվիլիի ընտրական շտաբի ներկայացուցիչը: «Մերձավորարեւելյան երկրներում շրջագայության մեջ գտնվող Ջորջ Բուշն այսօր ինքնաթիռից հեռախոսով կապվել է Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Բուշը Վրաստանի նախագահական ընտրությունները որակել է տպավորիչ, իսկ Սահակաշվիլիին անվանել է իր բարեկամը եւ շնորհավորել նրան …

կարդալ ավելին

Առաջատարը Գաչեչիլաձեն է

25.12.2007

Միավորված ընդդիմությունից Վրաստանի նախագահի թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն «Ռեզոնանսի» թերթի անցկացրած հարցման առաջատարն է: Հեռախոսով անցկացված հարցման 506 մասնակիցների 22,1 տոկոսը քվեարկել է Լեւան Գաչեչիլաձեի օգտին: Երկրորդ տեղում է Միխայիլ Սահակաշվիլին՝ 16,4 տոկոսով, երրորդում՝ Բադրի Պատարկացիշվիլին (13,8 տոկոս), նրան հաջորդում է Շալվա Նաթելաշվիլին (4,7 տոկոս) եւ Դավիթ Գամկրելիձեն (2,4 տոկոս): Հարցվածների 23,3 տոկոսը դեռեւս չգիտե, թե …

կարդալ ավելին

Ընթացակարգ են ուզում

23.12.2007

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Զահիդ Օրուջը՝ իր երկու գործընկերների հետ նախօրեին լիագումար նիստի ժամանակ առաջարկել է, որ գնահատական տրվի Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչների այցերին Հայաստան ու Վրաստան, նման այցերի ընթացակարգ մշակվի: «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ Օրուջը խոսել է մասնավորապես Երեւանում անցկացվող «Ադրբեջանի օրերի» մասին: Նույն գործակալությունը տեղեկացնում է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան դեմ …

կարդալ ավելին

«Թուրքական գարուն» չեն ուզում

21.12.2007

ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համեմատական ջերմացման ֆոնին լարվածություն է նկատվում ֆրանս-թուրքական հարաբերություններում: Ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վարչակազմը անում է ամեն ինչ, որպեսզի հետաձգի 2009-ին Ֆրանսիայում նախատեսված Թուրքական մշակութային կիսամյակի անցկացումը: Միջոցառումների շարքը, որ կոչվում է «Թուրքական գարուն», պետք է ներառեր մի շարք համերգներ, թուրք գրողների ստեղծագործությունների շնորհանդեսներ, կինոփառատոն եւ նույնիսկ նորաձեւության մրցույթ: …

կարդալ ավելին

Պուտինը` «Տարվա մարդ»

21.12.2007

Ամերիկյան «Time» ամսագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Տարվա մարդ» է հայտարարել Ռուսաստանի կայունության ամրապնդման եւ աշխարհում նրա դերի բարձրացման համար: Պուտինի թեկնածությունն առաջ է անցել աշխարհի այնպիսի հայտնի մարդկանցից, ինչպիսիք են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը եւ անգլիացի գրող, Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը: «Time» ամսագիրն ավանդաբար վերջին դեկտեմբերյան համարում հայտարարում է …

կարդալ ավելին

Էլդորադոն Հայաստանում

21.12.2007

Նոր մայրցամաքում Էլդորադոն այդպես էլ չգտած եվրոպական տարբեր ազգերի հետնորդ ամերիկացիներին Հայաստանում ուրիշ «ոսկիներ» են գրավում` մարդկային ջերմ հարաբերությունները, էկոլոգիապես մաքուր սնունդը, բնությունը: Նրանք մեր երկրում են հիմնականում աշխատանքի բերումով: ԱՄՆ-ի` մեր տարածաշրջանում ունեցած ռազմավարական եւ քաղաքական հետաքրքրություններից անկախ, այն մարդիկ, ում հետ առիթ ունեցա զրուցել, խոստովանում են` առիթ լինելու դեպքում հետագայում անպայման կվերադառնան Հայաստան: …

կարդալ ավելին

80 տոկոսը դեմ է պատերազմին

19.12.2007

Ադրբեջանցիների 80 տոկոսը, ըստ Ադրբեջանում վերջերս անցկացված հարցումների, դեմ է հայերի դեմ պատերազմ վերսկսելուն: «Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա. քայլ դեպի երկխոսություն» ծրագրի շրջանակներում ՀՀ ժամանած Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Գյանջայի մասնաճյուղի նախագահ, իրավապաշտպան Սահիբ Բաբաեւը երեկ ասել է, որ իր այցելության հիմնական նպատակն է ոչ միայն հայերի հետ ավելի մոտիկից ծանոթանալը, «այլեւ ցույց տալ, որ հասարակ ադրբեջանցիները պատերազմ …

կարդալ ավելին

Վիրավորել են

19.12.2007

Կիրակի օրը Թուրքիայի Իզմիր քաղաքում կատարված հարձակման հետեւանքով վիրավորվել է Սբ. Անտուան կաթոլիկ եկեղեցու մի հոգեւորական: Թուրքական NTV հեռուստաընկերության հաղորդմամբ`անհայտ մեկի դաշույնի հարվածից որովայնի շրջանում վիրավորված իտալացի հոգեւորական Ադրիանա Պանչինիին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները հավաստել են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է կատարում: Հարձակման մանրամասներն առայժմ հայտնի չեն: Հիշեցնենք, որ անցյալ …

կարդալ ավելին

Սահմանադրության փոխարեն

17.12.2007

Նախօրեին Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Լիսաբոնում ստորագրել են մի փաստաթուղթ, որը գործնականում փոխարինելու է Եվրամիության Սահմանադրությանը: Պայմանագիրը նպաստելու է ԵՄ-ի կառավարման արդյունավետության մեծացմանը եւ դրա արդյունքում որոշումները կկայացվեն ոչ թե կոնսենսուսով, ինչպես հիմա, այլ որակական մեծամասնությամբ: Բացի այդ, Եվրամիությունը կունենա նաեւ արտաքին քաղաքականության հարցերի Գերագույն ներկայացուցիչ, փաստացի արտգործնախարար: Նախատեսվում է, որ նոր ստորագրված պայմանագիրն ուժի …

կարդալ ավելին

Առաջատարն է

17.12.2007

BCG կազմակերպության անցկացրած վերջին հարցման արդյունքներով՝ Վրաստանի նախագահական ընտրություններում առաջատար թեկնածուն Միխայիլ Սահակաշվիլին է: 13.000 քաղաքացիների շրջանում դեկտեմբերի սկզբին անցկացված հարցման մասնակիցների ավելի քան 64 տոկոսն ասել է, թե մտադիր է հունվարի 5-ին քվեարկել Միխայիլ Սահակաշվիլիի օգտին: Երկրորդ տեղում է արմատական ընդդիմության թեկնածու Լեւան Գաչեչիլաձեն՝ 16,6 տոկոս: Գործարար Բադրի Պատարկացիշվիլիի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների …

կարդալ ավելին

Ծերունի ավազակները

17.12.2007

Վերջին տասը տարվա ընթացքում Ճապոնիայում տարեց մարդկանց կողմից կատարվող հանցագործությունների թիվն աճել է եռակի անգամ: Տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարից մինչեւ նոյեմբեր 65-ից բարձր տարիքի մոտ 45.000 մարդ մեղադրվել է զանազան հանցագործություններ կատարելու մեջ, որոնց կեսը գողությունն է խանութներում, ավելի քան 1500՝ տարբեր հարձակումներ: Տասը տարի առաջ նույն այդ ժամանակաշրջանում տարեց ճապոնացիները …

կարդալ ավելին

Վարկ Ադրբեջանին

14.12.2007

Համաշխարհային բանկը հաջորդ տարի 100 միլիոն դոլարի վարկ կհատկացնի Ադրբեջանին՝ Ապշերոնի թերակղզու նավթով աղտոտված տարածքները վերականգնելու համար: Այդ մասին երեկ Բաքվում կայացած ասուլիսում ասել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կատցուն: «Այս հողերն աղտոտվել են 150 տարվա ընթացքում, եւ դրանց մաքրումը երկար ժամանակ կպահանջի»,- ասել է նա: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, խոսքը 30 հազար հեկտար տարածքի մասին է: …

կարդալ ավելին

22-ից մնացին 7-ը

14.12.2007

Նախօրեին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահության թեկնածուների գրանցումը: Գրանցվել է 7 թեկնածու. 39-ամյա Միխայիլ Սահակաշվիլին՝ իշխող կուսակցությունից, 43-ամյա ընդդիմադիր պատգամավոր Լեւան Գաչեչիլաձեն, «չափավոր ընդդիմադիր» «Նոր աջեր» կուսակցությունից 43-ամյա Դավիթ Գամկրելիձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ 49-ամյա Շալվա Նաթելաշվիլին, 45-ամյա տնտեսագետ Գեորգի Մաիսաշվիլին, 52-ամյա գործարար Բադրի Պատարկացիշվիլին եւ 45-ամյա Իրինա Սարիշվիլին: Բադրի Պատարկացիշվիլին, ում մեղադրում են …

կարդալ ավելին