Պուտինը` «Տարվա մարդ»

21/12/2007

Ամերիկյան «Time» ամսագիրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Տարվա մարդ» է հայտարարել Ռուսաստանի կայունության ամրապնդման եւ աշխարհում նրա դերի բարձրացման համար: Պուտինի թեկնածությունն առաջ է անցել աշխարհի այնպիսի հայտնի մարդկանցից, ինչպիսիք են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորը եւ անգլիացի գրող, Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը: «Time» ամսագիրն ավանդաբար վերջին դեկտեմբերյան համարում հայտարարում է «Տարվա մարդուն»: Ըստ ամսագրի վարկածի՝ տարվա անձն «այն մարդն է կամ այն մարդիկ, ովքեր մյուսներից ավելի են ազդել մեր կյանքի վրա՝ լավ կամ վատ իմաստով»: