Վարկ Ադրբեջանին

14/12/2007

Համաշխարհային բանկը հաջորդ տարի 100 միլիոն դոլարի վարկ կհատկացնի Ադրբեջանին՝ Ապշերոնի թերակղզու նավթով աղտոտված տարածքները վերականգնելու համար: Այդ մասին երեկ Բաքվում կայացած ասուլիսում ասել է Համաշխարհային բանկի փոխնախագահ Շիգեո Կատցուն: «Այս հողերն աղտոտվել են 150 տարվա ընթացքում, եւ դրանց մաքրումը երկար ժամանակ կպահանջի»,- ասել է նա: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, խոսքը 30 հազար հեկտար տարածքի մասին է: Ապշերոնի թերակղզում է գտնվում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն: