ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են 2008թ. մարտի 2-ին: Դեռեւս հայտնի չէ, թե ով կլինի իշխանության թեկնածուն, եւ փորձագետների կարծիքով՝ այդ մասին Վլադիմիր Պուտինը կհայտարարի դեկտեմբերի 2-ին անցկացվելիք Պետդումայի ընտրություններից հետո: Ի տարբերություն իշխանությունների, ընդդիմադիր որոշ թեկնածուների անուններ արդեն հայտնի են, եւ նրանցից երկուսը նախօրեին ձերբակալվել են: Մասնավորապես «Դրուգայա Ռոսիա» դաշինքի կողմից նախագահության թեկնածու հայտարարված Գարրի …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն արժանի է վրացական քաղաքականության «երկաթյա լեդի» տիտղոսին: Երեկ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իշխող` «Միասնական ազգային շարժման» կուսակցության համագումարում: «Նինո Բուրջանաձեի աշխատասենյակում կախված է «երկաթյա լեդիի»՝ Մարգարետ Թետչերի դիմանկարը: Բայց եթե աշխարհում գոյություն ունի բարձր հարգի պողպատ, ապա դա Նինո Բուրջանաձեն է: Այդ պողպատից է ձուլված Նինո …
կարդալ ավելինԱդրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանից ակնկալում է ԶԼՄ-ների ազատության բնագավառում առկա հիմնախնդիրների լուծում: «Ձեզ հարկավոր են հիրավի անկախ լրատվամիջոցներ: Ադրբեջանի քաղաքացիների համար հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան ազատորեն հավաքներ անցկացնել եւ արտահայտել իրենց կարծիքները»,- ընդգծել է դիվանագետը: Դերսին նշել է, որ ԱՄՆ-ը քանիցս անհանգստություն է հայտնել …
կարդալ ավելինԱդրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը գոհունակություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի դիրքորոշման առթիվ: «Ցանկանում եմ հուսալ, որ Իրանն այսուհետեւ էլ աջակցություն կցուցաբերի այդ հարցում հակամարտության խաղաղ լուծման հասնելու նպատակով»,- ասել է Ասադովն Իրանի խորհրդարանի նախագահ Ղոլյամալի Հադադ Ադիլինի հետ հանդիպման ժամանակ:
կարդալ ավելինՄիխայիլ Սահակաշվիլին վստահություն է հայտնել, որ 2008 թվականին Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածուի պաշտոնական կարգավիճակ կստանա: Նա նաեւ հայտարարել է, որ «հունվարի 5-ը պատասխան կդառնա Վրաստանի ապագայի հարցին»: «Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի՝ ես վստահ եմ, որ 2008 թվականին Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ին անդամագրվելու թեկնածու»,- ասել է Սահակաշվիլին իշխող կուսակցության համագումարի ժամանակ: Միասնական ազգային շարժման համագումարը …
կարդալ ավելինԼոս Անջելեսի Հիշատակի Կոլիզեում` երկու օլիմպիական խաղերի անցկացման վայրում, Հրեական «World Watchե, «Փրկենք Դարֆուրը» կոալիցիան եւ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը մասնակցել են «Օլիմպիական երազանք հանուն Դարֆուրի» խորհրդանշական օլիմպիական ջահի վառման արարողությանը: Միջոցառման մասնակիցները կոչ են արել աշխարհի գերտերությունների առաջնորդներին, հատկապես` Չինաստանի, Դարֆուրում իրականացվող ցեղասպանությունը կանխելու եւ զոհերին պաշտպանելու համար: «Երբեք սխալ ժամանակ չէ` ճիշտ քայլեր …
կարդալ ավելինԹբիլիսիի քաղաքապետարանը ընդդիմությանը թույլատրել է նոյեմբերի 25-ին հանրահավաք ու երթ անցկացնել: Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ազգային խորհուրդը մտադիր է առաջիկա կիրակի օրը Քուռ գետի առափնյա Ռիկե հրապարակում իր կողմնակիցների հանրահավաք անցկացնել, այնուհետեւ երթով շարժվել դեպի Վրաստանի խորհրդարանի շենքը: Այս կերպ ընդդիմությունը մտադիր է «դատապարտել իշխանությունների գործողությունները նոյեմբերի 7-ի հանրահավաքի մասնակիցների նկատմամբ եւ պահանջել «Իմեդիի» …
կարդալ ավելինԹուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կոչ է արել ԵԱՀԿ-ին՝ առավել ակտիվ ջանքեր գործադրել բազմամյա ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: «ԼՂՀ հարցը սառեցված վիճակում է: Անհրաժեշտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն առավել ակտիվ ջանքեր գործադրի այն կարգավորելու համար: Առայժմ դրանք արդյունք չեն բերում»,- երեկ Թբիլիսիում հայտարարել է նա: Ա. Գյուլի կարծիքով՝ «մինչեւ Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատումը այդ նախագծի …
կարդալ ավելինՍտորեւ ներկայացնում ենք երկու հարցազրույց հայ եւ ադրբեջանցի փախստականների հետ: Սրանք մարդիկ են, որոնք տարիների ընթացքում այդպես էլ չեն կարողացել քիչ թե շատ կարգավորել իրենց կենցաղը, հարմարվել նոր պայմաններին: Հաջորդ հինգշաբթի մենք կներկայացնենք հայ եւ ադրբեջանցի այն փախստականների կարծիքները, որոնք, հակառակը, կարծես գտել են իրենց գոյատեւման միջոցները: «Ռեգիոն» կենտրոն «Բռնի տեղահանվածի այդ արգահատելի կարգավիճակը» Հարցազրույց …
կարդալ ավելին– Որտե՞ղ եւ ինչպե՞ս էիք ապրում նախքան փախստական դառնալը: – Բաքվի կենտրոնում էինք ապրում` Աղա Նեյմատուլայի 23 հասցեում: Մեր բնակարանը 3 սենյականոց էր, 8 հոգով էինք այդ տանն ապրում` ծնողներս, մեծ եղբայրս՝ իր կնոջ եւ 2 երեխաների հետ, փոքր եղբայրս ու ես: Ամենեւին նեղվածք չէր, եւ առանձնապես չենք էլ մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը պետք …
կարդալ ավելինԿոնսուելո Վիդալը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Մշտական համակարգողն է եւ Միավորված ազգերի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Մշտական ներկայացուցիչը Հայաստանում: 2005թ. ընդունելով այս պաշտոնը` տիկին Վիդալը համակարգում է ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԶԱԾ) 2005-2009թթ. աշխատանքները: Այս ծրագիրն իր մեջ միավորում է մի շարք նախագծեր` միտված տնտեսական աճին, համայնքների կայուն զարգացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ ժողովրդավարական կառույցների ստեղծմանը …
կարդալ ավելինՄիավորված վրացական ընդդիմությունը, որի մեջ մտնում են 9 կուսակցություններ ու շարժումներ, նոյեմբերի 25-ին Թբիլիսիի կենտրոնում ցույց է անցկացնելու «Իմեդի» հեռուստաընկերության հաղորդումները վերսկսելու պահանջով: «Մենք լայնածավալ ցույց կանցկացնենք «Իմեդի» հեռուստաընկերության նկատմամբ սահմանափակումները վերացնելու պահանջով: Մենք կհաղթենք բռնության ու գրաքննության դեմ մղվող պայքարում, եւ այդ հաղթանակը կգա հունվարի 5-ին»,- ասել է Ժողովրդի կուսակցության առաջնորդ Կոբա Դավիթաշվիլին:
կարդալ ավելինՎենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Էր Ռիադում ՕՊԷՔ-ի գագաթաժողովում հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի կամ Վենեսուելայի վրա, նավթի գինը կհասնի 200 դոլարի: Այդ մասին հաղորդել են արգենտինյան զանգվածային լրատվամիջոցները: «Եթե ԱՄՆ-ը հերթական հիմարությունը թույլ տա եւ հարձակվի Իրանի կամ Վենեսուելայի վրա, ապա նավթի գինը 100 դոլարից կբարձրանա 200 դոլար»,- հայտարարել է Վենեսուելայի ղեկավարը: Նա …
կարդալ ավելինՖրանսիայի Օ-դը-Սեն շրջանի պատգամավոր, Պլեսի-Ռոբինսոն քաղաքի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկն օրերս ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ: Այս փոխնախագահությունը կենտրոնացնում է այն ամուր կապերը, որոնք արդեն երկար ժամանակ է, ինչ միավորում են Օ-դը-Սեն շրջանի հայկական համայնքը: «Այս մանդատի շրջանակներում Ֆ. Պեմեզեկը ցանկանում է ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի հետ դիվանագիտական ամուր հարաբերությունների զարգացման գործին, …
կարդալ ավելինՆոյեմբերի 21-ին Վրաստանի եւ Թուրքիայի սահմանագծում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության բացման արարողությունը: Շինարարությունը կատարվելու է Վրաստանի եւ Թուրքիայի տարածքում: Նախատեսվում է, որ արարողությանը ներկա կլինեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների ղեկավարները: Մարաբդա-Կարծախ հատվածի շինարարությունը կիրականացնի ադրբեջանական «Ազերինշատ Սերվիս» ընկերությունը: Առաջին 50 մլն դոլարանոց վարկը արդեն փոխանցվել է վրացական կողմին: Վարկի հաշվին իրականացվում է 29 …
կարդալ ավելինՎրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր կազմը: Ակնկալվում է, որ խորհրդարանականները կառավարության ծրագիրը եւ նրա վստահության հարցը կքննարկեն նոյեմբերի 22-ին: Վրաստանի նախկին կառավարությունը՝ Զուրաբ Նողաիդելիի գլխավորությամբ, հրաժարական է տվել անցած շաբաթավերջին: Նոր վարչապետ է նշանակվել Lադո Գուրգենիձեն, ով նախկինում զբաղեցնում էր Bank of Georgia դրամատան վերահսկող խորհրդի նախագահի պաշտոնը: Կառավարության կազմում …
կարդալ ավելինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզում քննարկելու են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը: Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը՝ մեկնաբանելով Ալիեւի՝ նոյեմբերի 19-20-ը Ֆրանսիա կատարելիք աշխատանքային այցը: Նշենք, որ Ֆրանսիան ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հետ միասին՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություն է:
կարդալ ավելինԵրեկ Թբիլիսիի քաղաքային դատարանում սկսվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ դատավարությունը: Տեղական օրենքներին համապատասխան՝ դատաքննությունը կարելի է վարել նաեւ մեղադրյալի բացակայության դեպքում: Քաղաքային դատարանի նիստի սկսվելուց առաջ Օքրուաշվիլիի փաստաբան Էկա Բեսելիան լրագրողներին հայտարարել է, որ «նիստում վերստին առաջադրելու է դատաքննությունը մեկ ամսով հետաձգելու հարցը»: Նա հայտնել է, որ համապատասխան միջնորդությունը մի քանի …
կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 16-ին կվերացվի երկրում հայտարարված արտակարգ դրությունը եւ կվերականգնվեն բնականոն ժողովրդավարական գործընթացները: Հիշեցնենք, որ այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արտակարգ դրություն էր հայտարարել նոյեմբերի 7-ին՝ ընդդիմության հանրահավաքները բռնությամբ ցրելուց հետո, նույն օրն էլ երկրում դադարեցվել էր անկախ լրատվամիջոցների հեռարձակումը: Արտակարգ դրությունը հայտարարված էր 15 օրով եւ …
կարդալ ավելինԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Մեթյու Բրայզան երեքշաբթի օրը Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին հարց է առաջադրելու այն մասին, թե ՌԴ-ն պաշտպանո՞ւմ է արդյոք Վրաստանի տարածքային ամբողջականությունը: «Առանձին երկրների կողմից արված հայտարարություններում զգացվում է, որ նրանք ցանկանում են ինչ-որ բան շահել Վրաստանում առկա լարվածությունից, օրինակ, ցանկանում են ճանաչել Աբխազիայի անկախությունը կամ …
կարդալ ավելին