Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին երեկ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանից ակնկալում է ԶԼՄ-ների ազատության բնագավառում առկա հիմնախնդիրների լուծում: «Ձեզ հարկավոր են հիրավի անկախ լրատվամիջոցներ: Ադրբեջանի քաղաքացիների համար հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որ նրանք կարողանան ազատորեն հավաքներ անցկացնել եւ արտահայտել իրենց կարծիքները»,- ընդգծել է դիվանագետը: Դերսին նշել է, որ ԱՄՆ-ը քանիցս անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների բնագավառի իրադրության կապակցությամբ: «Ազադլիգ» թերթի գլխավոր խմբագիր Գանիմեթ Զահիդովի ձերբակալման հետ կապված դեպքը այն տպավորությունն է ստեղծում, որ Ադրբեջանում միտումնավոր արշավ է ծավալվել ընդդիմադիր ու անկախ զանգվածային լրատվամիջոցների դեմ»,- հայտարարել է ԱՄՆ-ի դեսպանը: