Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն երեկ հայտարարել է, որ նոյեմբերի 16-ին կվերացվի երկրում հայտարարված արտակարգ դրությունը եւ կվերականգնվեն բնականոն ժողովրդավարական գործընթացները: Հիշեցնենք, որ այդ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արտակարգ դրություն էր հայտարարել նոյեմբերի 7-ին՝ ընդդիմության հանրահավաքները բռնությամբ ցրելուց հետո, նույն օրն էլ երկրում դադարեցվել էր անկախ լրատվամիջոցների հեռարձակումը: Արտակարգ դրությունը հայտարարված էր 15 օրով եւ պետք է ավարտվեր նոյեմբերի 22-ին, երբ Վրաստանում պաշտոնապես մեկնարկելու է արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավը: