Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն արժանի է վրացական քաղաքականության «երկաթյա լեդի» տիտղոսին: Երեկ այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իշխող` «Միասնական ազգային շարժման» կուսակցության համագումարում: «Նինո Բուրջանաձեի աշխատասենյակում կախված է «երկաթյա լեդիի»՝ Մարգարետ Թետչերի դիմանկարը: Բայց եթե աշխարհում գոյություն ունի բարձր հարգի պողպատ, ապա դա Նինո Բուրջանաձեն է: Այդ պողպատից է ձուլված Նինո Բուրջանաձեն, դրանից են ձուլված նրա քաղաքական հավատն ու նյարդերը»,- ասել է նա: