Գոհ է

27/11/2007

Ադրբեջանի Միլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովը գոհունակություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի դիրքորոշման առթիվ: «Ցանկանում եմ հուսալ, որ Իրանն այսուհետեւ էլ աջակցություն կցուցաբերի այդ հարցում հակամարտության խաղաղ լուծման հասնելու նպատակով»,- ասել է Ասադովն Իրանի խորհրդարանի նախագահ Ղոլյամալի Հադադ Ադիլինի հետ հանդիպման ժամանակ: