Նոյեմբերի 21-ին Վրաստանի եւ Թուրքիայի սահմանագծում տեղի կունենա Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության բացման արարողությունը: Շինարարությունը կատարվելու է Վրաստանի եւ Թուրքիայի տարածքում: Նախատեսվում է, որ արարողությանը ներկա կլինեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների ղեկավարները: Մարաբդա-Կարծախ հատվածի շինարարությունը կիրականացնի ադրբեջանական «Ազերինշատ Սերվիս» ընկերությունը: Առաջին 50 մլն դոլարանոց վարկը արդեն փոխանցվել է վրացական կողմին: Վարկի հաշվին իրականացվում է 29 կիլոմետր երկարություն ունեցող երկաթգծի անցկացումը: Ենթադրվում է, որ երկաթգծի շինարարությունը Վրաստանի եւ Թուրքիայի տարածքում կավարտվի երկու տարվա ընթացքում: