Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Էր Ռիադում ՕՊԷՔ-ի գագաթաժողովում հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի կամ Վենեսուելայի վրա, նավթի գինը կհասնի 200 դոլարի: Այդ մասին հաղորդել են արգենտինյան զանգվածային լրատվամիջոցները: «Եթե ԱՄՆ-ը հերթական հիմարությունը թույլ տա եւ հարձակվի Իրանի կամ Վենեսուելայի վրա, ապա նավթի գինը 100 դոլարից կբարձրանա 200 դոլար»,- հայտարարել է Վենեսուելայի ղեկավարը: Նա խոսքով՝ Միացյալ Նահանգները մշտապես սպառնում է Իրանին, ինչպես նաեւ ՕՊԷՔ-ի մի քանի երկրների, ինչը պայմանավորված է Նավթ արդյունահանող խոշոր երկրներն իր հսկողության տակ առնելու ԱՄՆ-ի ձգտմամբ: «Վերջին յոթ տարում Վենեսուելան մշտապես հարձակումների ու սպառնալիքների է ենթարկվում Սպիտակ տան կողմից: Դրա հետեւում մեր երկրում նավթի արդյունահանումը վերահսկելու ԱՄՆ-ի ձգտումն է: Նավթը նաեւ Իրաքի դեմ ամերիկյան ագրեսիայի եւ Իրանի նկատմամբ սպառնալիքների հիմնական պատճառն է»,- ասել է Չավեսը: