Օրինակ վերցրեք

27/01/2008

Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել է, որ հանրապետության Գերագույն ռադայի այն պատգամավորները, որոնք չեն հաճախում խորհրդարանի նիստերին, կզրկվեն աշխատավարձից: Նշենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում աշխատում են երկրի տասնյակ շատ հարուստ մարդիկ, ովքեր հազվադեպ են հաճախում խորհրդարանի նիստերին: Նույն իրավիճակն է ՀՀ ԱԺ-ում, եւ վատ չէր լինի գոնե այս մեթոդը կիրառվեր: Ավելին` որոշակի քանակի բացակայություններից հետո զրկվեին պատգամավորական մանդատից: