Ընտրություններ` Վրաստանում

23/03/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իրենց մոտ խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել մայիսի 21-ին։ «Ընդդիմությունը չէր ցանկանում, որ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան մայիսի 26-ի Անկախության օրվա տոնակատարությունից եւ զորահանդեսից հետո: Ուստի, ես կարծում եմ, որ ընտրություններն ավելի լավ կլինի անցկացնել մինչեւ Անկախության օրը, հավանաբար՝ մայիսի 21-ին»,- Նյու Յորքում վրացի լրագրողների հետ զրույցում ասել է նա: