ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ հանդիպել է Մոսկվայում գտնվող Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի հետ: ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` «զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել վրաց-աբխազական հակամարտության գոտու իրադրության շուրջ»: «Կողմերը հանդես են եկել լարվածության թուլացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու օգտին այն հանձնարարականների ոգով, որ բովանդակում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Վրաստանի գծով բարեկամների խմբի որոշումները»,- ասված է հաղորդագրության մեջ: