աշխարհ

ԼՂՀ հակամարտության աշխարհաքաղաքական արժեքը

04.06.2008

1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ղարաբաղյան հակամարտության շուրջ, եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։ 3. Ձեր կարծիքով՝ միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ (ադրբեջանցի) ժողովրդի անվտանգությանը, եւ …

կարդալ ավելին

Արտասովոր չէր

01.06.2008

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ` չնայած Վրաստանում 6-7 ամիս շարունակվող ներքաղաքական ճգնաժամին, այնտեղ հետընտրական զարգացումները թեժ չեն լինի, քանի որ ընդդիմությունը ներկա փուլում ճեղքված է, հանդես է գալիս առանձին ճակատներով ու առաջնորդներով: Բացի այդ, ըստ նրա` խորհրդարանական ընտրությունները տարբերվում են նախագահականից, եւ ակտիվ հետընտրական զարգացումներ սպասելն անիրատեսական է: Ս.Մինասյանի հավաստմամբ` Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասված էին, …

կարդալ ավելին

Ընդդեմ պարենային ճգնաժամի

01.06.2008

«Համաշխարհային բանկը 1,2 մլրդ դոլար է հատկացնում պարենային ճգնաժամի դեմ պայքարելու համար, այդ թվում՝ 200 միլիոն դոլար՝ որպես դրամաշնորհներ ամենաաղքատ երկրներին»,- ասված է ՀԲ-ի տարածած հաղորդագրության մեջ: Բացի այդ, ըստ հաղորդագրության` Համաշխարհային բանկը 2009թ. աշխարհի գյուղատնտեսությանը ցուցաբերվող աջակցությունը 4 միլիարդից կավելացնի մինչեւ 6 մլրդ դոլար: Նաեւ բերքերի ապահովագրման մեխանիզմներ կգործարկվեն ամենաաղքատ երկրներին ու մանր մասնավոր …

կարդալ ավելին

Հալաչօղլուն «փչում» է

01.06.2008

ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի պատմության բաժնի Հոլոքոստի եւ Ցեղասպանության աշխատանքների կենտրոնի դոցենտ, թուրք պատմաբան Թաներ Աքչամը Դաշնակցության` Բոստոնում գտնվող արխիվն ուսումնասիրությունների համար փակ պահվելու մասին Թուրքիայի պատմական ընկերության նախագահ Յուսուֆ Հալաչօղլուի օրերս արած հայտարարության վերաբերյալ թուրքական «ntvmsnbc» համացանցային կայքի հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ Դաշնակցության արխիվը 1995թ. ի վեր բաց է, իսկ Հալաչօղլուի հայտարարությունը նրա …

կարդալ ավելին

Նոր փոխառություններ

01.06.2008

ՀԲ-ի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` Համաշխարհային բանկը որոշել է նոր փոխառություններ տրամադրել Վրաստանին եւ Ադրբեջանին: Ըստ այդմ` Թբիլիսին 13,8 մլն դոլար կստանա Զարգացման միջազգային ասոցիացիայի՝ Բանկի դուստր կազմակերպության գծով, որը մասնագիտանում է առավել կարիքավոր երկրների արտոնյալ վարկավորման բնագավառում: Նոր նախագիծը, որը նպատակամղված է աղքատությունն արմատախիլ անելու գործում կառավարության ջանքերի աջակցմանը, այդ նպատակով ՀԲ-ի կողմից Վրաստանին …

կարդալ ավելին

Լարիջանին` խորհրդարանի խոսնակ

01.06.2008

Երեկ Իրանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Ալի Լարիջանին, ով միջազգային հանրությանը հայտնի դարձավ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցություններում իր առանցքային դերով: Նրա թեկնածությունն Իրանի միապալատ խորհրդարանում հավանության են արժանացրել 263 պատգամավորներից 232-ը: Լարիջանին հանդիսանում է պահպանողական ուժերի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, ով հաղթանակ է տարել Իրանի 2008 թվականի խորհրդարանական ընտրություններում: Տարբեր ժամանակներում Լարիջանին զբաղեցրել է …

կարդալ ավելին

Մեծ հեռանկարներ է խոստանում

01.06.2008

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում հայտարարել է, թե «Մոսկվան եւ Բաքուն ձգտում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, այն լրացնել նոր բովանդակությամբ»: Մեդվեդեւը նաեւ վստահեցրել է, որ ռուս-ադրբեջանական բարիդրացիական կապերը մեծ հեռանկարներ ունեն:

կարդալ ավելին

Տարակարծիք է

29.05.2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գործունեության կապակցությամբ Վրաստանի բնակչությունը տարակարծիք է: «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերի անցկացրած հարցումների համաձայն, որին մասնակցել է 406 մարդ, մասնակիցների 11 տոկոսը միանշանակ դրականորեն է գնահատել նախագահի գործունեությունը: 27,8 տոկոսը նրա գործունեությունն ավելի շատ բացասականորեն է գնահատում, քան դրականորեն, իսկ 19,3 տոկոսը բացասական գնահատական է տվել: Հարցման մասնակիցների եւս 10,7 տոկոսը դժվարացել է …

կարդալ ավելին

Պուտինի որոշումը

29.05.2008

ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կարգադրել է արձանագրություն ստորագրել ԱՊՀ երկրների տարածքում հասարակական տրանսպորտով Հայրենական մեծ պատերազմի վետերանների անվճար երթեւեկության մասին: ՌԴ կառավարության կայքէջի լրատվության համաձայն` Պուտինը կարգադրություն է ստորագրել Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների եւ մասնակիցների, ինչպես նաեւ՝ նրանց հավասարեցված անձանց արտոնյալ երթեւեկության իրավունքի փոխադարձ ճանաչման 1993թ. մարտի 12-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրություն …

կարդալ ավելին

Վերջնագիր են ներկայացրել

29.05.2008

Վրաստանի միավորված ընդդիմության պատգամավորներն ու ղեկավարները մտադիր են հատուկ հայտարարություն անել խորհրդարանում: Այդ մասին հանրահավաքում հայտարարել է ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Գեորգի Խաինդրավան: Նա կոչ է արել խորհրդարանի շենքի առջեւ բողոքի ակցիայի հավաքված մարդկանց՝ շղթա կազմել շենքի շուրջ: Մինչդեռ միավորված ընդդիմության պատգամավորներն ու ղեկավարները չեն կարողացել մտնել խորհրդարան: Հատուկ նշանակության ստորաբաժանումներն արգելափակել են խորհրդարանի բոլոր մուտքերը …

կարդալ ավելին

Մի տնից չենք, մի հալի ենք

25.05.2008

Մայիսի 21-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ գնահատականները, մեղմ ասած` խիստ հակասական են: Վրացական ընդդիմությունն ու որոշ դիտորդներ պնդում են, որ ընտրություններն անցկացվել են լուրջ խախտումներով եւ կեղծիքներով, իսկ Արեւմուտքում գերակշռում է այն տեսակետը, որ ընդդիմության դիրքերի թուլացումն «օբյեկտիվ իրողություն է»: «Միացյալ ընդդիմությունն ընտրարշավի ընթացքում ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց «Սահակաշվիլիի արյունոտ վարչակազմի» խիստ քննադատության վրա` …

կարդալ ավելին

«Արեւելյան հարեւանություն»

25.05.2008

ԵՄ-ը կարող է վերացնել վիզային սահմանափակումները ՀՀ-ի եւ «Նոր հարեւանության» ծրագրում ընդգրկված մյուս երկրների համար: Նման տեղեկություն է հաղորդել «Ազատություն» ռ/կ-ն` վկայակոչելով «EUobserver»-ին եւ «Deutsche Welle»-ին: Ըստ այդմ, Լեհաստանը եւ Շվեդիան պատրաստել են համատեղ առաջարկների մի փաթեթ, որով նախատեսվում է ստեղծել, այսպես կոչված` «Արեւելյան համագործակցություն»: Նոր ծրագիրը ենթադրում է միջազգային մի նոր ձեւաչափի ստեղծում, որի …

կարդալ ավելին

Նախագահական կոչ

25.05.2008

Մերձբալթյան երկրների եւ Լեհաստանի նախագահները նախօրեին ընդունված հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին՝ հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին պետությունների ղեկավարները հայտարարել են Ռիգայում կայացած քառակողմ հանդիպումից հետո: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ իրենք «լիակատար աջակցություն են հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաեւ՝ կոչ են անում Ռուսաստանին՝ հարգել միջազգային նորմերը եւ խուսափել այնպիսի քայլերից, …

կարդալ ավելին

ԵԽ-ի կոչը Թուրքիային

25.05.2008

Եվրախորհրդարանի միջազգային գործերի կոմիտեն զեկույց է ընդունել Թուրքիայի վերաբերյալ, որը պատրաստել է հոլանդական Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռիա Օոմեն Ռույտենը: Ըստ «Թյուրքիե» թերթի` զեկույցում Անկարային կոչ է արվում արագացնել երկրում բարեփոխումների անցկացումը՝ ժողովրդավարական սկզբունքների հաշվառմամբ: Նշվել է, որ Եվրախորհրդարանի առանձնակի անհանգստությունն է հարուցել մայիսի 1-ի ցույցերը ցրելու ժամանակ ուժի կիրառումը: Զեկույցում ասված է նաեւ, որ կառավարող …

կարդալ ավելին

Սպանվել է

23.05.2008

Երեկ Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները վաղ առավոտից անցել են լարված մթնոլորտում: Բանն այն է, որ ըստ «Իմեդի» ռադիոընկերության` Վրաստանի Օբուչի գյուղում առավոտյան հրազենից սպանել են ընդդիմության ակտիվ մասնակից Գեորգի Կացիյային: Նրան սպանել են ընտրատեղամաս գնալու ճանապարհին: Ոստիկանությունն այժմ գործի առիթով հետաքննություն է վարում:

կարդալ ավելին

Կոսովոն նախադեպ չէ, այլ՝ բացառություն

23.05.2008

1. Այդ գործոնի նշանակությունը մի քիչ չափազանցված է։ Հավասարակշռության մասին խոսում են, երբ պետք է հավասարակշռել կողմերի հայացքների տարբերությունները։ Ես ղարաբաղյան հակամարտության կողմերի միջեւ խիստ հակասություններ չեմ տեսնում։ Աշխարհաքաղաքական շահերն այս տարածաշրջանում ավելի շատ արտահայտվում են այլ բնագավառներում։ Հարկ է արձանագրել, որ Մինսկի խմբի բոլոր միջնորդների, ինչպես նաեւ Իրանի՝ որպես տարածաշրջանային խոշոր տերության, համակրանքը հայերի …

կարդալ ավելին

Կոսովոյի նախադեպը շատ վտանգավոր է

23.05.2008

Ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական արժեքը 1. Ինչպե՞ս է այժմ արտահայտվում «աշխարհաքաղաքական շահերի հավասարակշռությունը» ղարաբաղյան հակամարտության շուրջ եւ ի՞նչ նշանակություն ունի այդ հավասարակշռությունը կարգավորման գործընթացի համար։ 2. Ի՞նչ գլխավոր եզրակացությունների կարելի է հանգել Կոսովոյի անկախության ճանաչումից հետո, կարո՞ղ է այդ ճանաչումը դառնալ բացառություն ընդունված միջազգային կանոններից։ 3. Ձեր կարծիքով՝ միջազգային ո՞ր ինստիտուտները կարող են իրապես նպաստել հայ …

կարդալ ավելին

Պահանջել են չեղյալ հայտարարել

23.05.2008

Վրացական ընդդիմությունը երեկ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո պահանջել է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները 12 ընտրական տեղամասերում: «Խախտումներ են տեղի ունենում ամբողջ Վրաստանում»,- հայտարարել է միավորված ընդդիմության ընտրական դաշինքի մեջ մտնող «Նոր աջեր» կուսակցության առաջնորդ Գամկրելիձեն` հավելելով, թե այդ խախտումների եւ ծանր դրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Վրաստանի իշխանությունների վրա: «Ոստիկանությունը ոչինչ չի անում ընտրատեղամասերում կարգուկանոնն …

կարդալ ավելին

Կեղծամակնիշ ապրանքների խոշոր մատակարարը

23.05.2008

Եվրամիությունը հրապարակել է 2007 թվականին Եվրոպայի էկոնոմիկայի վրա կեղծված ապրանքների բացասական ազդեցության մասին զեկուցագիրը: Անցյալ տարի իրավապահ մարմիններն իրականացրել են 43.000 գործողություն, որոնց ժամանակ առգրավվել է 79 միլիոն միավոր կեղծամակնիշ արտադրանք: «Եվրոպային կեղծված արտադրանքի խոշոր մատակարար է Թուրքիան»,- ասված է զեկուցագրում: Հիմնականում թուրքական կեղծված ապրանքներն ապակայունացնում են Եվրամիության երկրների սննդի, կոսմետիկայի եւ տեքստիլ արդյունաբերությունները: Սննդի …

կարդալ ավելին

Վերականգնվել է

23.05.2008

Հայաստանի Ազգային արխիվում այս տարվա առաջին եռամսյակում վերականգնվել է 67.000 թերթ արխիվային փաստաթուղթ: Նշված ժամանակահատվածում իրականացվել է 151.400 կադր միկրոֆիլմերի ստուգում եւ կոնսերվացիոն-պրոֆիլակտիկ մշակում, ինչպես նաեւ 130.000 արխիվային գործերի նիշավորում: Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ դրանք երկար պահելու համար պետք է քիմիական նյութերով մշակվեն, հակառակ դեպքում չորանում եւ կոտրվում են: Ազգային …

կարդալ ավելին