ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հղած ուղերձում հայտարարել է, թե «Մոսկվան եւ Բաքուն ձգտում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը, այն լրացնել նոր բովանդակությամբ»: Մեդվեդեւը նաեւ վստահեցրել է, որ ռուս-ադրբեջանական բարիդրացիական կապերը մեծ հեռանկարներ ունեն: