Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ` չնայած Վրաստանում 6-7 ամիս շարունակվող ներքաղաքական ճգնաժամին, այնտեղ հետընտրական զարգացումները թեժ չեն լինի, քանի որ ընդդիմությունը ներկա փուլում ճեղքված է, հանդես է գալիս առանձին ճակատներով ու առաջնորդներով: Բացի այդ, ըստ նրա` խորհրդարանական ընտրությունները տարբերվում են նախագահականից, եւ ակտիվ հետընտրական զարգացումներ սպասելն անիրատեսական է: Ս.Մինասյանի հավաստմամբ` Վրաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքները սպասված էին, եւ արտասովոր ոչինչ էլ տեղի չի ունեցել: Քաղաքագետի դիտարկմամբ` չնայած Վրաստանում նախորդ տարեվերջից ներքաղաքական իրադրության հետ կապված Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու իմիջն ընկել է, սակայն Արեւմուտքը շարունակեց աջակցությունը նրան, ու արդյունքը եղավ նշված կուսակցությունից սպասվածից ավելի մեծ թվով պատգամավորների մուտքը խորհրդարան: