Տարակարծիք է

29/05/2008

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գործունեության կապակցությամբ Վրաստանի բնակչությունը տարակարծիք է: «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերի անցկացրած հարցումների համաձայն, որին մասնակցել է 406 մարդ, մասնակիցների 11 տոկոսը միանշանակ դրականորեն է գնահատել նախագահի գործունեությունը: 27,8 տոկոսը նրա գործունեությունն ավելի շատ բացասականորեն է գնահատում, քան դրականորեն, իսկ 19,3 տոկոսը բացասական գնահատական է տվել: Հարցման մասնակիցների եւս 10,7 տոկոսը դժվարացել է պատասխանել: